«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
24 տարի է, որ նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնում: Այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ։ «Շնորհավոր նոր տարի» բառակապակցությունը շշուկով էր ասվում ու մի տեսակ անտեղի էր հնչում։ Եթե առաջ միայն տարեցներն էին տալիս «Բա մեր երկրի վերջը ի՞նչ է լինելու» հարցը, հիմա նաև ջահելներն էին աչքերը կլորացնելով հարցնում։
Ինչ-որ պահից, ժողովուրդ ջան, համոզված եմ, որ մենք կոնկրետ քայլեր ենք անելու և եթե պատրաստ ենք առանց լույսի ու ջերմության ապրել, դիմակայել, պայքարել ու մեր բարեկեցությունից մի քիչ զիջել, հաստատ լավ է լինելու: Ինքնիշխան Հայաստան և ազատ Արցախ ենք ունենալու, որի համար ամենաթանկը վճարեցին Եռաբլուրի մեր եղբայրները ու քույրերը։
Շնորհավոր նոր տարի, ժողովուրդ ջան, թող Աստված օրհնի Հայաստանը ու Արցախը»։
Կարդացեք նաև
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ/«Հետք»


















































