Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց ԵԽ–ի շենքի մոտ՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու պահանջով

Հունվար 18,2023 17:44 Share

Այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ: Հայ ցուցարարները եվրոպացի պատգամավորներից պահանջել են հնարավորինս արագ լուծումներ գտնել եւ կարգավորում տալ Բերձորի՝ արդեն 38 օր փակված միջանցքի ու դեպի Արցախ «կյանքի ճանապարհի» հարցին: Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանում այսօր հրատապ քննարկում է հրավիրված այդ հարցով:

Ոստիկանները ցույցը ցրել են, թույլ չեն տվել, որ ցուցարարները մոտենան ԵԽ շենքին:

Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն, այնուամենայնիվ, արտահայտել են՝ Եվրոպական խորհրդարանի շենքի մատույցներում պարզելով պաստառներ եւ հնչեցնելով Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու կոչեր:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել