Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 26,2023 23:20

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ:

Հայաստանի իշխանությունը, բնականաբար, ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում:

ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին:
Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը:

Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը:

ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից:

Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին:

Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728