Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ նպաստել հարաբերությունների կայունացմանն ու բարելավմանը». Քուվեյթի դեսպանը՝ Թագուհի Թովմասյանին

Մարտ 03,2023 16:56 Share

Հանդիպում եմ ունեցել Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզիի հետ։

▫️Քուվեյթի դեսպանին հայտնել եմ իմ պատրաստակամությունը նպաստելու հայ-քուվեյթական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
▫️Միաժամանակ նշել եմ, որ, որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կարևորում եմ համագործակցության ընդլայնումը Քուվեյթի խորհրդարանի հետ։

📌Դեսպանն իր խոսքում նշել է, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Քուվեյթն ունեն ամուր փոխգործակցություն, մի քանի տասնյակ համատեղ պայմանագրեր ու հուշագրեր են կնքվել երկու երկրների միջև։

«Պատրաստ եմ նպաստել հարաբերությունների կայունացմանն ու բարելավմանը»,- ընդգծել է պարոն Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզին։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031