Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ սփյուռքից մեր միլիոնավոր դոլարների օգնությունը գնացել է Թուրքիա. ավստրահայ գործարար. «Հրապարակ»

Ապրիլ 04,2023 10:42

Ավստրահայ գործարար Գեւորգ Գրիգորյանը մեկն է այն բազմահազար սփյուռքահայ գործարարներից, ովքեր օգնություն էին ուղարկում Հայաստան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, Գրիգորյանը 50 հազար եվրոյի օգնություն է ուղարկել Հայաստան՝ հայոց բանակին օգնություն, սակայն պնդում է, որ օգնությունն անհետացել է։ Հետեւողական աշխատանքի արդյունքում ավստրահայ գործարարն ԱԱԾ-ից մի պատասխան է կարողացել ստանալ, որ օգնությունը կա, չի կորել, բայց թե որտեղ է՝ չեն կարող ասել, քանի որ ռազմական գաղտնիք է։

Գրիգորյանը շարունակել է գնալ իր ուղարկած, ռազմական գաղտնիք ձեւակերպված ու անհետացած օգնության հետքերով։ Նրա հետ կապ է հաստատել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը՝ Ազատ անունով, ով հորդորել է Գրիգորյանին՝ չանհանգստանալ, իր օգնությունը հասել է Հայաստան, բայց նորից՝ հավելյալ ոչինչ չի կարող հայտնել՝ ռազմական գաղտնիք է։

«Մենք սկսեցինք հետաքրքրվել այլ աղբյուրներից, թե որտեղ կարող է լինել, ի վերջո, մեր ուղարկած օգնությունը՝ կռվի դաշտո՞ւմ մնաց, թե՞ ինչ-որ մեկի նկուղում, թե՞ ինչ-որ օդանավակայանում, թե՞ ինչ-որ Ռուսաստանում։ Ստացանք մի տեղեկություն, որ մեր բոլոր՝ սփյուռքի ուղարկած ապրանքները, եթե հիշում եք՝ վերջերս Թուրքիայում երկրաշարժ եղավ, ուղարկվել են Թուրքիա՝ օգնության տեսքով։ Այո, թուրքն իմ թշնամին է, քանի դեռ նա չի ընդունել  ցեղասպանությունը, քանի դեռ նա ցավ է տալիս իմ երկրին՝ իմ թշնամին է։ Այն մարդը, ով իմ հայի վրա ձեռք է բարձրացնում, ցավ է պատճառում, հայ է սպանում, նա իմ թշնամին է, ու ես չեմ վախենում այդ մասին բարձրաձայնելուց։ Պարզվում է, որ մենք սփյուռքից օգնում ենք, ու առանց մեզ հարցնելու, մեզ խաբելով՝ մեր ապրանքները, մեր օգնությունը, որ մեր ախպերները, մեր զինվորները, մեր ազգը կարող էին օգտագործել, միլիոնավոր դոլարների օգնությունը գնացել է Թուրքիա»,- ասում է Գրիգորյանը։

Ավստրահայ գործարարը հարց է բարձրացնում՝ եթե Հայաստանն այդքան միջոց ուներ եւ օգնության կարիք չուներ, ինչո՞ւ էին սփյուռքից օգնություն խնդրում, ինչո՞ւ այդ օգնությունը չի ուղղորդվել Արցախ ու մեր բանակին։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930