Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնում են ակցիան՝ պայմանավորված անցակետի տեղադրմամբ

Ապրիլ 28,2023 16:44

Ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ այդ տեղեկության՝ այսօր օրվա առաջին կեսին, Ադրբեջանի «պաշտոնատար անձանց» հրավերով  հանդիպում է տեղի ունեցել «էկոակտիվիստների» հետ, որոնք 138 օր շրջափակման մեջ են պահում Արցախի բնակչությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանի հատուկ ներկայացուցիչի գրասենյակի շենքում, դրան մասնակցել է 10 «էկոակտիվիստ»:

Հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովն ասել է, որ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված անցակետով պայմանավորված՝ առաջ է եկել նոր իրավիճակ: Հետևաբար, առաջարկվել է դադարեցնել «ակցիան»:

Հանդիպման արդյունքում «էկոակտիվիստները» հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ապրիլի 28-ին 18:00-ից սկսած «ժամանակավորապես դադարեցնում են ակցիան»:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց պահանջները օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և այդ հանքավայրերում մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ ուժի մեջ են: «Եթե այդ պահանջները չկատարվեն, մենք մեզ իրավունք ենք վերապահում վերսկսել ակցիան»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930