Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 12-ից աշխատանքից ազատվել են ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը, 3 օգնական, մեկ խորհրդական և դեպարտամենտի մեկ ղեկավար. «Հրապարակ»

Մայիս 02,2023 10:10

Մանասյանը նույնիսկ ՄԻՊ գրասենյակի վարորդին է աշխատանքից ազատել, որն այդ աշխատանքին էր դեռևս Արման Թաթոյանի ժամանակվանից։ Նորընտիր պաշտպանն ասել է, որ ինքն իր վարորդն ունի։ ՄԻՊ աշխատակազմից հաստատեցին մեր տեղեկությունները։ Հարցին, թե Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելուց հետո քանի՞ հոգի է ազատվել աշխատանքից, գրասենյակից պատասխանեցին․

«Ապրիլի 12-ից մինչև այսօր աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Պաշտպանի 3 օգնական, մեկ խորհրդական և դեպարտամենտի մեկ ղեկավար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031