Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ են հայտնաբերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում․ «Ժողովուրդ»

Մայիս 03,2023 10:15

Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել:

Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաեւ մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Նա նախկինում այդ ՊՈԱԿ-ում էր աշխատում, այսինքն՝ նա հեղափոխական գործիչ չէ, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում, որ նրա գործունեության ընթացքում եւս խնդիրներ լինեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031