Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսակցությունն խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել՝ բովանդակային էր եւ օգտակար»․ Փաշինյանը՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին

Սեպտեմբեր 11,2023 23:55

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահի եւ իր հեռախոսազրույցին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանն ու Փաշինյանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Հարցին, թե ի՞նչ են քննարկել, Փաշինյանը պատասխանեց․ «Հաղորդագրությունը պաշտոնական էր, խոսակցությունն էլ էր խիստ պաշտոնական։ Ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր եւ օգտակար էր։ Փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, կարեւոր է այդ նրբությունների վերաբերյալ  լինի մշտական հաղորդակցություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930