Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Ես որեւէ խնդիր չունեմ ինձ իմպիչմենտ հայտարարելու մասով, խնդրեմ»

Հոկտեմբեր 10,2023 16:16

Երեւանի քաղաքապետարանում այսօր հրավիրված ասուլիսում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղվեց՝ ունեք 32 մանդատ՝ «Հանրապետություն» խմբակցության հետ միասին, ավագանու որոշումներ կայացնելու համար հարկավոր է 33 մանդատ, օրինակ` բյուջեի քվեարկության համար հարկավոր է ձայների 2/3-ը, այս խնդիրն ինչպե՞ս եք լուծելու, եւ բացի այս, մտավախություն չունե՞ք, որ մեկ տարի հետո կարող են ձեզ իմպիչմենտի ենթարկել, մանավանդ որ նման խոսակցություններ կան։

Ի պատասխան հարցի՝ Ավինյանն ասաց․ «Իմպիչմենտի մասով՝ խնդրեմ, ես որեւէ խնդիր չունեմ։ Չեմ պատկերացնում, որ որեւէ խնդիր կարող ենք ունենալ արտահերթ ընտրությունների գնալու առումով, իհարկե ոչ այս տուրբուլենտ ժամանակաշրջանում։ Բայց եթե նման ցանկությունը մյուս ուժերը հաստատակամ ունենան՝ խնդրեմ, կքննարկենք»։

Անդրադառնալով բավարար ձայներ ունենալու մասին հարցին, քաղաքապետն ասաց՝ նմանատիպ դրույթներ չկան Երեւանի ավագանու ընթացակարգում․ «Մենք բոլոր խմբակցությունների հետ աշխատելու ենք։ Գրեթե բոլոր ուժերի ծրագրերը շատ նման են իրար, նույնական շատ դրույթներ կան, եւ դրանք, վստահ եմ, մյուս ուժերն էլ պետք է ցանկանան, որ իրականացվեն։ Կարծում եմ՝ այդտեղ խնդիրը լինելու է ոչ թե թշնամանքը կամ վնասարարությունը, այլ հուսով եմ, այնուամենայնիվ, կառուցողական միջավայրում ենք անցկացնելու նիստերը, որոշումները կայացվելու են հանուն Երեւանի, երեւանցիների»։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն էլ հավելեց․ «Պատկերացրեք՝ եթե մենք ավագանու նոր ընտրություններ կազմակերպեինք, որքան լրացուցիչ միջոցներ էին ծախսվելու, եւ միայն պետական բյուջեի միջոցների մասին չէ խոսքը, ազգային կապիտալի մասին է խոսքը։ Այդ միջոցները կարող են ուղղվել արցախահայության իրավունքների պաշտպանությանը կամ նրանց սոցիալական խնդիրների լուծմանը։ Մենք դա արել ենք վնասարարություն չանելու համար»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031