Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի բոլորին հիշեցնեն, թե որտեղից են սկսվում Երեւանի ակունքները»․ Տիգրան Ավինյանը՝ ուրարտական ոճով երդմնակալության մասին

Հոկտեմբեր 13,2023 14:22

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը ուղեկցվում էր ուրարտական դարաշրջանը հիշեցնող դետալներով՝ սեպագրեր, Արգիշտի թագավորի շրջանը հիշեցնող սաղավարտով զինվորներ՝ մուտքի մոտ եւ այլն։

Այս ոճով միջոցառումը կազմակերպելու իմաստն, ըստ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Երեւանի ակունքները հիշեցնելու համար է։

Այսօր քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների  հետ ճեպազրույցում անդրադառնալով միջոցառման այս ոճի մասին հարցին, Ավինյանը պատասխանեց․«Մեր քաղաքի պատմությունն ու մեր ժառանգությունը շատ կարեւոր են, եւ անկախ նրանից, թե ով պետք է երդվի որպես քաղաքապետ, համաձայն նոր կարգի՝ որոշակի կարեւոր էլեմենտներ են ավելացել այս արարողակարգին, որ ե՛ւ այդ մարդուն, ե՛ւ բոլոր ներկաներին, ե՛ւ երեւանցիներին կհիշեցնեն, թե որտեղից են սկսվում Երեւանի ակունքները։ Դա կարեւոր է հիշել»։

Inauguration ceremony of the newly elected Mayor of Yerevan Tigran Avinyan took place at the Municipality of Yerevan, Armenia

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031