Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածներից մեկը զինվորական էր․ գնում էին հուղարկավորության․ որոշ մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից

Դեկտեմբեր 01,2023 14:50

Այսօր Երևան-Գյումրի ավտոմայրուղու՝ Հոռոմ- Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարից մահացածներից մեկը զինվորական է։

Aravot.am-ի տեղեկություններով, Ford Transit և BMW մակնիշի ավտոմեքենաների ուղևորները միասին գնում էին Երևան՝ հուղարկավորության մասնակցելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել էին BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, Mercedes-ն ու Ford-ը կողաշրջվել են, 2 հոգի տեղում մահացել են, կան նաև վիրավորներ, նախնական տվյալներով՝ վիրավորների թիվը 3-ն է։

Տուժածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկա կիրառելով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031