Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Փետրվար 28,2024 12:34

Փետրվարի 28-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդն արգելափակված է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել հերթապահություն. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829