Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում դարձյալ փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը

Ապրիլ 21,2024 19:40

Քիչ առաջ Տավուշում դարձյալ Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակել են։

Ոստիկանների գործողությունների միջոցով ճանապարհն ավելի վաղ բացվել էր, մեքենաներն անցել էին։ Որոշ ժամանակ անց ճանապարհը դարձյալ փակվեց։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, դիմելով մարդկանց, ասաց․ «Այստեղ շատ ավելի կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, քան ինչ-որ մեկին բերման ենթարկելը, մինչեւ վերջ կանգնեք։ Բոլորդ կանգենք ու մեկ քայլ հետ չդնեք, պրովոկացիաների չտրվեք, որեւիցե մեկի նկատմամբ ուժ չգործադրեք»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները երեկ եւ այսօր փակել էին Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝  «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930