Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդանոցային ծաղրածուների խաղընկերը հիվանդությունը չէ, այլ մարդն ու նրա էմոցիաները». «Ա1+»

Հունիս 06,2024 15:26 Share

«Ա1+». Երբ Ամստերդամից Թբիլիսի թռչող ինքնաթիռ բարձրացան գույնզգույն հագուստներով մարդիկ, ուղեւորները չկարողացան անտարբեր մնալ։ Նրանք բոլորի ուշադրությունն էին գրավել դեռ օդանավակայանում, երբ սկսեցին երգել։

«Բարեւ, ես Ջեկ Կրոսն եմ կամ ծաղրածու Յակոն»,- ասում է 61-ամյա տղամարդը, որը արական սեռի միակ ծաղրածուն է Վրաստան ուղեւորվող 13 ծաղրածուներից։

«Ես սիրում եմ ճամփորդել այս կանանց հետ»,- կատակում է նա, որը մասնագիտությամբ տարրական դպրոցի ուսուցիչ է։ Որպես ծաղրածու էլ է աշխատում երեխաների հետ, բայց տարբեր են մեթոդները․ հիմա ավելի շատ խաղում է նրանց հետ․ «Ես շատ երջանիկ եմ, փոքրիկ երեխաների հետ շփվելն ու խաղալը գեղեցիկ ակնթարթներ են»։

Յակոն եւ մյուսները կրկեսում չեն աշխատում։ Նրանք հիվանդանոցային ծաղրածուներ են, որոնք որոշակի կրթությունից ու պատրաստությունից հետո այցելում են առողջապահական հաստատություններ՝ պացիենտների տրամադրությունը բարձրացնելու, հույս ու դրական էմոցիաներ փոխանցելու նպատակով։

Պատի Իքսը Բելգիայից է։ Նա ֆիզիոթերապեւտ է աշխատանքային օրերին, աշխատանքից հետո ու հանգստյան օրերին՝ ծաղրածու Ֆրիզոլը։

«Ես կարծում եմ, որ ծաղրածու լինելը մարդկանց հետ հաղորդակցվելու տարբերակ է՝ առանց օտար լեզվի իմացության,- ասում է նա։- Դու բացում ես քո սիրտը եւ էներգետիկ առումով հրաշք է տեղի ունենում»։

Արդյո՞ք հոգեբանորեն դժվար չէ աշխատել տարբեր բարդության, երբեմն մահացու հիվանդություններ ունեցող պացիենտների հետ։ «Մեզ համար էական չէ, թե ինչ հիվանդություն ունեն նրանք։ Մենք չենք մտածում այդ մասին։ Մեր խաղընկերը մարդն է՝ անկախ տարիքից ու հիվանդությունից․ մենք անում ենք ամեն ինչ, որ նա մեր խաղի ընկերը դառնա եւ ուրախանա»,- ասում է նա։

«Ծաղրածուն չի տեսնում հիվանդությունը, այլ միայն մարդուն, էմոցիաները ու աշխատում է այդ էմոցիաների հետ»,- ասում է Լորենս Քոթելը կամ ծաղրածու Օ-լյա-լյան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930