Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս մենք կարող էինք շարունակել ապրել մարդկանց հետ, ովքեր սպանել էին, գլխատել, տարբեր հանցագործություններ արել եւ մնացել անպատիժ»․ Արաքս Մելքոնյան

Նոյեմբեր 11,2024 18:01 Share

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հատկապես ծանր վիճակում էր գտնվում Արցախի բնակչությունը․ հյուծված, նույնիսկ հացի տարրական խնդիր կար արդեն եւ այս պայմաններում, սեպտեմբերի 19-ին սկսվում են մարտական գործողությունները։ Թեեւ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ միայն ռազմական օբյեկտներն են թիրախավորվել, դա այդպես չէ, մեր փաստահավաք առաքելությունը փաստում է, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, զոհեր եւ վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում»,- այսօր «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ իր ելույթում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը (լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Բոլոր չորս կողմերից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել էին․ չկար մի բնակավայր, որ հարձակման ենթարկված չլիներ, եթե այն սահմանամերձ էր»,-ասաց Արաքս Մելքոնյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում է Արցախի բնակչությունը շատ արագ սկսել լքել իր բնակավայրերը․ որոշ գյուղերում էլ հնարավոր է եղել կազմակերպել մարդկանց դուրսբերումը։ Նա մանրամասնեց, որ շրջափակման շրջանում վառելիքի խնդիր էր առաջացել եւ շատ դեպքերում մարդիկ անտառներով էին ստիպված եղել փախչել, ընդ որում՝ կրկին թիրախավորվելով։ Մարդիկ հիմնականում Ստեփանակերտ էին տեղափոխվում, գիշերում էին նաեւ փողոցում՝ առանց սննդի եւ ջրի, իսկ սեպտեմբերի 20-ից հետո, Արցախում անորոշ իրավիճակ էր։ Եվ այդ պայմաններում, մարդիկ այլ ելք չէին տեսնում, քան Արցախից դուրս գալը։

«Բոլոր հարցազրույցներում կարմիր թելով անցնում է՝ անհնար էր այդ պայմաններում արժանապատիվ ապրելը, ինչպե՞ս մենք կարող էինք շարունակել ապրել մարդկանց հետ ովքեր սպանել էին, գլխատել, տարբեր հանցագործություններ արել եւ մնացել անպատիժ»,- ասաց Արաքս Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930