Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ հակաբակտերիային դեղերի կիրառումը

Հունվար 10,2025 16:16 Share

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ հակաբակտերիային դեղերի կիրառումը:

Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։

Կարևոր է`

🔸 Ձեզ նշանակված հակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
🔸 ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
🔸 մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:

Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։

Առո՛ղջ եղեք:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել