ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռուբիոն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։
«Մենք կանխել և ավարտել ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Կոնգոյի և Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագիր, 12-օրյա պատերազմ, որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ, մենք միակ երկիրն ենք աշխարհում, որը կարող էր դա անել։
Հուսով ենք ՝ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Ամբողջ Մերձավոր Արևելքը և դրա ենթակառուցվածքները այժմ ունեն փոխվելու ներուժ Սիրիայի և Լիբանանի պատճառով։ Եվ դեռ 6 ամիս էլ չի անցել», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, որի կողքին է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կարդացեք նաև
Թարգմանությունը` factor.am. -ի:
.@SecRubio: "We've prevented and ended a war between India and Pakistan, NATO is now at 5% for the first time ever... a peace deal between the [DRC] and Rwanda, a 12-day war that ended with an American operation that we're the only country in the world that could have done,… pic.twitter.com/gG1GPtwyqJ
— Rapid Response 47 (@RapidResponse47) July 8, 2025