Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննա Ղահրամանյան. «Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել»

Հոկտեմբեր 20,2025 08:48

«Հրապարակը» գրում է, որ «Մեր Ձևով» շարժման «ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը կրկին հիստերիայի մեջ է ընկել, երկրորդ օրն է իշխանական եւ մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սեւացնելու, ծաղրելու գործին, հնարավոր եւ անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել թափ հավաքող շարժումը։

Մերձիշխանական հարթակները արդեն երեկվանից տարածում են հանրահավաքի շարքերում ներդրված հասարակ քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ մարդիկ պատասխանում են ուղղորդված հարցերի, անում շարժումը նսեմացնող հայտարարություններ։

Մեզ հասած տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել»:

Տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու։ NEWS.am–ի հետ զրույցում շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է արձագանքել «Հրապարակի» տեղեկություններին. «Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։

Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը։ Իշխանությունների անհանգստությունը հասկանալի է` երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։

Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031