Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը կիրառում էր մտրակի եւ քաղցրաբլիթի մարտավարություն. Աղասի Թադևոսյան

Ապրիլ 13,2026 12:34 Share

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը հիմնականում քննարկումների արժանացավ իր տնտեսաքաղաքական  շեշտադրումների տեսանկյունից, սակայն ես այսօր կցանկանայի ուշադրություն գրավել մեկ այլ հանգամանքի վրա։

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի նախագահի հռետորաբանության խնդրին։ Ըստ էության՝ իր կողմից կիրառվում էր մտրակի եւ քաղցրաբլիթի մարտավարություն։ Մի կողմից, նա հնչեցնում էր սպառնալիքներ եւ այդ տիպի խոսույթ, իսկ մյուս կողմից շատ հետաքրքիր էր, որ նա խոսում էր հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության եւ այդ բարեկամությունը կարեւորող ավանդույթների մասին։

Դրան զուգահեռ ինքը կարեւորեց եւ շեշտադրեց ռուսաստանցի բիզնեսմեն, ռուսամետ, ինքն այդպես անվանեց, քաղաքական գործչի հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորելը։

Եթե փորձենք այս խոսքը մեկ նախադասությամբ ձեւակերպել, ապա կարելի է ասել, որ հարգելի հայ ընտրող, առաջարկում եմ այս ընտրություններում ռուսաստանցի բիզնեսմենին կամ ռուսամետ քաղաքական գործչին, հակառակ դեպքում, եթե այդպես չլինի, կտուժի հայ եւ ռուս բարեկամությունը։ Իսկ եթե տուժի հայ եւ ռուս բարեկամությունները, ապա կյանքի կկոչվեն սպառնալիքները, որոնց մասին ես խոսում էի։ Ի դեպ, պետք է նկատել, որ այս խոսույթն ուղղված էր հայաստանցի ընտրողներին, եւ նախընտրական տրամադրությունների վրա ներգործության նպատակ ունի։

Մյուս խնդիրը նաեւ, ես կուզեի մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Իր ողջ խոսքի ընթացքում Ռուսաստանի նախագահը խուսափում էր ՀՀ եւ ՀՀ քաղաքացի արտահայտությունը կիրառելուց, ավելի շատ նա կիրառում էր հայ ժողովուրդ, հայություն, հայկական համայնք եւ նմանատիպ արտահայտություններ։ Ինչը ցույց է տալիս նրա արժեքային մոտեցումները, որ  մեզ համար կարեւոր է ոչ թե Հայաստանի ինքնիշխանություն եւ պետականությունը, այլ Ռուսաստանի հպատակությամբ ապրող հայ ազգությունը։

Հիմա էության, եթե ամփոփենք, ըստ էության կարելի է ասել ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի գնահատական կարելի է տալ այս հռետորաբանությանը, ինքն ամբողջությամբ տեղավորվում է վերջին  շրջանում Հայաստանի հանդեպ իրականացվող հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ։ Եւ ի դեպ, սա իրականացվում է եւ հնչեցվում է նման խոսույթ այդ երկրի առաջին դեմքի մակարդակով։

Ինչ հետեւանքներ կարող է ունենալ սա, կամ արդյոք կարո՞ղ է ունենալ հետեւանքներ, կարելի է ենթադրել, որ այո՛, կունենա եւ դա կարող է այս խոսույթը եւ այս մոտեցումները գեներացվեն ռուսական, այսպես ասած, ռուսամետ եւ ռուսահպատակ տարբեր շրջանակների կողմից գեներացնելու այս ամենը, որպեսզի ազդեն հայ ընտրողի եւ նախընտրական տրամադրությունների վրա։

Ինչ կարելի է անել, պետք է այս ամենին մոտենալ գիտակցաբար եւ չտրվել մանիպուլյացիաների։

Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930