Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է ՔՊ-ին, մասնակցում է քարոզարշավին

Մայիս 12,2026 23:33 Share

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Արմավիրի մարզի Լեռնուղի գյուղում տեղի ունեցած քարոզարշավին Երանոսյանը մասնակցել է, քայլել առաջին շարքում։

«Իմ գյուղն է, ապրում եմ իմ գյուղում, ով եկավ, կմասնակցեմ, կլսեմ, կխոսեմ։ Իմ ընկերներն են այսօր եկել՝ մարզպետը, ՏԿԵ նախարարը, ում 15 տարուց ավելի է՝ ճանաչում եմ։ Ինձ ոչ ոք չի ասել՝ արի, իմ գյուղացիների հետ լսել եմ, թե ինչ խնդիրներ կան, դրանք բարձրաձայնել եմ, որոնք ընթացքում պետք է լուծում ստանան։ Շնորհակալություն եմ հայտնել մանկապարտեզի վերանորոգման համար և այլն։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Քաղաքական դիրքորոշում ես ունեմ, թե ում կընտրեմ, ոնց կընտրեմ, դա իմ կարծիքն է»,-Aysor.am-ին ասաց Ռաֆայել Երանոսյանը։

Դիտարկմանը՝ եթե մյուս ընդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ, նրանց քարոզարշավին էլ կմասնակցի՞, դերասանը պատասխանեց. «Հա, թող գան, ինչ է եղել։ Մեր գյուղում կգնամ, կլսեմ։ Ինձ կմորթե՞ն, որ լսեմ ընդդիմադիրներին»։

Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք իշխանության գաղափարախոսությունը, համամի՞տ է նրանց վարած քաղաքականության հետ, դերասանը նշեց.

«Սա արդեն ուրիշ տեղ է տանում։ Ես կողմնակից եմ բարեփոխման։ Ինչպես դասականն է ասում՝ լավին լավ, վատին՝ վատ։ Այո, շատ վատ բաներ կան, կան նաև լավ բաներ։ Լավ բաներ, որ տեսնում եմ, ուրախանում եմ, վատ բաներից տխրում եմ, սիրտս ցավում է։ Մարդ եմ, ով ապրում և արարում է այս հանրապետությունում։ Ես ապրում եմ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, մարդ եկավ այդ պահին, նրանց էլ կլսեմ, կհայտնեմ իմ կարծիքը։ Ուրիշ տեղ չեմ գնացել քարոզարշավի։ Վատ բան չեմ արել։ Գնացել քայլել եմ, լսել ու բարձրաձայնել եմ իմ համագյուղացիների հետ՝ խնդիրների մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031