Լաչառությամբ կարողանում է գերազանցել բոլորին, խաբել, մանիպուլացնել, ձեռնածության ենթարկել ատելավառ իր արտահայտություններով, որոնց անցնող մի քանի օրերին Արաբկիր թաղամասում, Արմավիրում եւ այլուր, թեկուզ ոստիկանական յուրային վարձկանների խմբով ձայնակցում էին «Նիկոլ, վարչապետ» հենց այն պահին, երբ Փաշինյան կոչեցյալը, 5000 տարեկից եղբայրների զոհվելու, Արցախը հանուն իր իշխանության ծախելու վերաբերյալ հայրենազրկված երիտասարդի հարցին ի պատասխան հարց էր տալիս՝ «Լակոտ, իսկ դու խի՞ ես ապրում» եւ ավելացնում. «Դու եւ քո նմանները, դո՛ւք պիտի բացատրություն տաք, թե ինչո՞ւ եք կենդանի», այսինքն՝ չզոհված, այսինքն՝ Արցախյան շարժում դեռ շարունակողներ:
Այո, որքան էլ որ ամոթալի է, պետք է արձանագրենք, որ Նիկոլի համար լավագույն արցախցին զոհված, սպանված արցախցին է:
Ատելության նման խոսք, հիշեցնեմ, կարող էր հնչել միայն ստալինյան ժամանակաշրջանում, համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, երբ, որոշ զորամասերում, կարմիր բանակայիններին ձերբակալում եւ Սիբիր էին ուղարկում գերմանական հարձակումներին դիմացած ու վերապրած լինելու համար:
Եվ այդ բոլորի դիմաց՝ ամենատարօրինակը, ամենատխուրը՝ ծափահարություններն էին մեր ժողովրդի այն՝ անխելք խավի ներկայացուցիչների, որոնք շարունակում են գոռգոռալ՝ «Նիկոլ, վարչապետ»:
Կարդացեք նաև
Ատելության սերմնացանը սերմերը շատ խորն է գցել «սեւ ցելերի» տակ: Նա անկեղծորեն եւ անթաքույց ատելություն է տածում դեպի արցախցին, դեպի իր հայրենիքը պաշտպանող զինվորը, դեպի Եկեղեցին, դեպի Արարատը, դեպի ազգային ինքնությունը, դեպի ընտրական մրցակիցները, դեպի իր կարծիքը չկիսողները, դեպի…
Այս մարդու առաքելությունը սա՛ է՝ պառակտել, կիսել, հակադրել, ատելավառ զգացմունք ներշնչել իր ժողովրդին, նրան սովորեցնել հակաքրիստոնեական պատգամը՝ «Ատեք զմիմեանս», փոխանակ քրիստոսավայել՝ «Սիրեք զմիմեանս» աստվածատուր խրատի:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































