Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի. Արտակ Զաքարյան

Մայիս 25,2026 10:48 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Անվարան գնացեք ընտրության: Ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է մոտ 885.000 ձայն: Դա կազմում էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 34%-ը: Ընտրողների շուրջ 52%-ը չի մասնակցել ընտրությանը:

2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ստացել է մոտ 688.000 ձայն կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 27%-ը: Ընտրողների շուրջ 50%-ը չի՛ մասնակցել ընտրությանը:

Մեծ հավանականությամբ, 2026թ, հունիսի 7-ի ընտրություններում, 2021թ. համեմատ, ՔՊ-ն զգալիորեն ավելի քիչ ձայն կստանա: Իսկ նրա լիարժեք պարտության ու անցնցում հեռացման համար, կարևոր է բոլոր ընտրողների ակտիվ մասնակցությունը:

Եթե 2018թ. և 2021թ., մեծ լիներ քվեարկության մասնակցությունը՝ ՔՊ-ն կստանար ցածր տոկոսներ և հնարավորություն չէր ունենա դավադրաբար հանձնել Արցախն ու լրջագույն վտանգի ենթարկել Հայաստանը:

Ընտրության իրավունք ունեցող հարգելի քաղաքացի,

Համարեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կայացնելու է ճակատագրական որոշում: Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի: Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին կամ երկիրը կործանող կառավարիչներին, եթե ինքդ չես գնալու ընտրության:

Ուղղակի պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031