Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ես ապրել եմ եւ մի բանի համար եմ հպարտացել։ Որ չկա աշխարհում մի մարդ, որը գա, ինձ ասի՝ դու այս մի բանը մի տեղ ասել ես ու չես արել»

Հունիս 01,2026 10:58 Share

Իր տանը երեւանցիների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է. «Երբ իշխանություն կա եւ իշխանությունը հասկանում է՝ ինչ է անում, կարողանում է անել, ամեն ինչ շատ արագ զարգանում է։ Մենք զարգացման մասին ենք, իրենք կործանման մասին են, մենք մարդկանց կյանքերի մասին ենք, սրանք մահերի մասին։ Ընտրական պայքար է։ Դուք նայեք վարչապետի ընտրական պայքարը։ Առավոտից երեկո մահերից է խոսում։ Այդ մարդը ասելու բան չունի երեւանցիներին, շիրակցիներին։ Աղքատության մակարդակը մարզերում հասցրել է մինչեւ 40 %։ Իր ծննդավայրում է հասցրել 40 %։

Ամենակարեւորը, ես ուզում եմ՝ դուք վստահ լինեք, չվախենաք։ Վախենալու բան չկա, քանի որ մենք պայքարում ենք փոփոխություն բերելու համար, պայքարում ենք ադրբեջանցիներին կանգնեցնելու համար։ Եվ վստահ եղեք, մենք կանենք դա։ Մենք կհաղթենք եւ կանգնեցնելու ենք Ալիեւին։ Չի կարելի, որ մեր նվաստացած ղեկավարը ամբողջ ազգին տրամադրում է, որ բոլորը նվաստացած են։ Ու շատ վտանգավոր է, որ շատ մարդիկ հավատացել են, որ մենք ուրիշ ելք չունենք, որ մենք միշտ պարտավոր ենք խեղճ լինել, պարտավոր ենք աղքատ ապրել, պարտավոր ենք Ալիեւին լսել, Էրդողանին լսել։

Մենք կողմ ենք, որ լավ հարաբերություններ ունենանք ԱՄՆ-ի հետ եւ ամեն ինչ կանենք, որ ունենանք, Եվրամիության հետ եւ ամեն ինչ կանենք, քանի որ մենք հասկանում ենք, թե հարաբերությունն ինչ է։ Դա այն է, որ այդ հարաբերությունից երկու կողմը գոհ են։ Երբ դու միայն կատարողի դերում ես, դա հարաբերություն չի, ազգի ողբերգություն է։

Վստահ եղեք, մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները, վստահ եղեք՝ ինչ մենք ասում ենք, անելու ենք։ Ես ապրել եմ եւ մի բանի համար եմ հպարտացել։ Որ չկա աշխարհում մի մարդ, որը գա, ինձ ասի՝ դու այս մի բանը մի տեղ ասել ես ու չես արել։

Հիմա էլ շատ բարձր նշաձող ենք դրել։ Ասեմ, հինգ տարում 300 հազար աշխատատեղ ստեղծելը նույնիսկ աշխարհի մասշտաբով հեշտ գործ չէ։ Բայց ես դրել եմ այդ նշաձողը, որ պայքարենք ու հասնենք դրան»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930