Լրահոս
Օրվա լրահոսը

«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Հունիս 29,2026 16:33 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

↘️ Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

✔️Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930