Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանները հարցնում են՝ ո՞ր երկրի լրտեսն է Թևանյանը, մեղադրողները երկրի անունը չեն կարողանում տալ»․ Ստեփան Դանիելյան

Օգոստոս 27,2026 13:08 Share

«Այն հայտարարությունները, որ 622 հազար դոլարի դիմաց Անդրանիկ Թևանյանը պետական գաղտնիք է հայտնել ինչ-որ երկրի և դրանով լրտեսություն իրականացրել, մեղադրանքից հանված է 622 հազար դոլարը։ Երբ փաստաբանները հարցնում են՝ ո՞ր երկրի լրտեսն է Անդրանիկ Թևանյանը, մեղադրողները երկրի անունը չեն կարողանում տալ։ Մի մեղադրանք, որտեղ չկա՝ ում համար է այդ ամենն արվել, ում է տրվել այդ պետական գաղտնիքը։ Չկա գումարը, չկա պետական գաղտնիքը, մեղադրանքը փլուզված է»-անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործին՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը։

Տեղեկացրել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազության առաջ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիները պահանջում էին՝ «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ամո′թ բոլոր պատվեր կատարողներին»։ Այնուհետև նրանք շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք և բողոքի ցույցը շարունակեցին այնտեղ։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն այստեղ հնչեցված իր ելույթում հայտարարեց․ «Արեգնազ Մանուկյանի դեմ որևէ մեղադրանք գոյություն չունի։ Իրեն ձերբակալել են ենթադրությունների հիման վրա, որ ինչ-որ մի բան հնարավոր է՝ հանձնել է Անդրանիկ Թևանյանին։ Մի կասկածի վրա մարդուն ձերբակալում են՝ հաշվի առնելով կին է, երեխա, ծեր մայր ունի, որ ահաբեկելով համոզեն՝ ինչ-որ բան ասի։ Բայց նա ոչ մի բան չի հնարել այդ ահաբեկման հետևանքով։ Այս գործը մաքուր աշխարհաքաղաքական, քաղաքական հետապնդում է»։

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31