Օրվա լրահոսը

Վիճաբանել է ոստիկանի հետ և բռնություն կիրառել վերջինիս նկատմամբ. հարուցված քրեական գործով պարզվում են հանգամանքները

2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ: Մարտին Փ.-ն վիճաբանության ընթացքում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության հիշյալ ծառայողի օրինական պահանջներին, բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ

Oգոստոսի 8-ին Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, ՌԴ և Իրանի նախագահների հանդիպումը. «ՏԱՍՍ»

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմփուրի հայտնած տեղեկությունների համաձայն՝ 2016թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի, ՌԴ և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումն անպայման

Բուշը պարել է Դալասում զոհված ոստիկանների հոգեհանգստին. The Hill (Տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը մասնակցել է Դալասում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությանը, որի ընթացքում արտասովոր պահվածք է դրսևորել։ Այս մասին տեղեկացնում է The Hill լրատվականը։ Մասնակցելով զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությանը՝ ԱՄՆ նախկին նախագահը որոշել է պարել, երբ հնչել է «Հանրապետության ռազմական օրհներգը»։ Ուշագրավ է, որ Բուշի պահվածքը զարմացրել է նրա հարևանությամբ կանգնած ԱՄՆ նախագահ Բարաք

Միջոց՝ ատամների թուլացման ժամանակ

1. Վերցնել 10 գրամ անանուխի սերմը եւ տերեւները: Ավելացնել 30 գրամ ավելուկի սերմ՝ տերեւների հետ, խառնել եւ ուտել՝ ատամների թուլության ժամանակ: 2. Վերցնել 5 գրամ արյունխմիկի արմատներ, վրան ավելացնել 30 գրամ գառան դմակի սերմ՝ տերեւների հետ, լավ մանրացնել, ծամել ու բերանում պահել լնդախտի բուժման համար: 3. Վերցնել 10 գրամ ազնվամորու տերեւներ, նույնքան անանուխի սերմ եւ

«Պետք է Քուռի աջ ափ դուրս գանք եւ «ստատուս քվոն» փոխենք ի օգուտ մեզ». Վովա Վարդանով

«Ստատուս քվոն» այլեւս պահպանել հնարավոր չէ, խի՞, կարո՞ղ եք բացատրել խի»,-ասում է ազատամարտիկը

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։ Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր

Գուրգեն Եղիազարյան. «Թխած, կարած գործերով ոչ մի տեղ չեք գնալու»

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ԼՂՀ հարցը, ՌԴ-ն, ԱՆ-ը եւ Հայաստանը

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-19.00. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 19.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց

Երևանյան լճում նավակ է շրջվել

Հուլիսի 13-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ադրբեջանը մտադիր է դիմել Սպորտային արբիտրաժային դատարան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի հավաքականին զրկել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց՝ նրանից վերցնելով 3 ուղեգրերը, որ նրանք ձեռք էին բերել աշխարհի վերջին երկու առաջնությունների արդյունքով: Պատճառն այն է, որ նույն՝ աշխարհի վերջին երկու առաջնություններում, դոպինգ օգտագործած լինելու պատճառով որակազրկվել էին հարեւան երկրի վեց ծանրորդներ: Իսկ 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերի դոպինգ անալիզների

Սերգո Կարապետյան. բնական աղետներից տուժած բնակիչներին օգնելու հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտություն չկա. «Չորրորդ իշխանություն»

Մարդիկ կային, որ ասում էին կարկուտը եկավ, նոր սկսեցին կրակել, մի մասն ասում է՝ կրակել են, մի մասն ասում է՝ չեն կրակել։

ՀԱՊԿ-ը փաստացիորեն չի ապահովում մեր անվտանգությունը. «Ժողովուրդ»

Այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանես ձեւակերպումը, ըստ որի՝ Բելառուսը, հանդիսանալով Մինսկի խմբի անդամ պետություն, հակամարտության կարգավորումը տեսնում է միջազգային իրավունքի հիման վրա՝ ելակետ ունենալով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջեւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիության սկզբունքները։

Ոստիկանությունը նույնիսկ իրավունք չունի բռնարարին զոհից հեռու մնալու պահանջ ներկայացնել. «Հայկական ժամանակ»

Ու թեեւ այս օրենքի ընդունումը հանդիսանում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների առանցքային մաս, այն արդեն տարիներ շարունակ ձգձգվում է:

Հիմա արդեն որեւէ մեկը չի համարձակվի հայտարարել, թե Ռոբերտ Նազարյանի ձեռքերը կեղտոտ են. «Չորրորդ իշխանություն»

Որովհետեւ օրական 12 հազար դրամի «ձեռք սրբելու թուղթ» օգտագործելու դեպքում հաստատ ուրիշ բաներով զբաղվելու ժամանակ չի մնա:

Եվրո 2016-ը՝ թվերով

Ֆրանսիայում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունում անցկացվել է 51 հանդիպում: Գրանցվել է 37 հաղթանակ եւ 14 ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ խփվել է 108 գոլ: 36 անգամ նշանակվել է 11 մետրանոց հարված: Մեկ խաղում միջին հաշվարկով խփվել է 2,12 գոլ: Մրցավարները ցույց են տվել 202 դեղին քարտ: Առաջնության ընթացքում խաղադաշտից հեռացվել է 3 ֆուտբոլիստ: Երկրորդ դեղին քարտով

Վարդաշեն ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը Գարեգին Չուգասզյանին

Բաց նամակ զինակից ընկերոջս` Գարեգին Չուգասզյանին Սիրելի՛ Գարեգին Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձևավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք: Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաև, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում

Զինվորականների են հեռացրել Սամվել Բաբայանին դիմավորելու միջոցառումներին մասնակցելու համար. «Հրապարակ»

Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։ «Հրապարակին» հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։ Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են

Այդ հստակ քայլերի սահմանման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունը Բաքվի սրտով է. «Ժողովուրդ»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ-ի կողմից ստացվող, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղեկատվությունը «Բաքվին դրական է տրամադրում»։ Ավելի վաղ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլ. Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Բաքու այցի ընթացքում ակնկալում է ղարաբաղյան կարգավորման հարցով ավելի հստակ քայլերի սահմանում։ Եվ այն, որ Մամեդյարովը

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական զինուժն ուսումնամարտական թռիչքներ է անցկացնում շփման գծի մոտ

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի

Նարեկ Սարգսյան. Հետևողական ենք լինելու Արամ Մանուկյանի տունը պահպանել -վերակառուցելու հարցում

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի պատասխանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին. ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Արամի 9 հասցեում 1910 թ. կառուցված շենքը, որտեղ ժամանակին բնակվել է անվանի քաղաքական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանը, ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու համար: Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ

Փաստաբան. «Լավ կլիներ, որ պարոն Սեֆիլյանի պաշտպանները զբաղվեին պարոն Սեֆիլյանի պաշտպանությամբ». «Հայկական ժամանակ»

Երբ ես մեկուսարանում այցելել եմ իմ պաշտպանյալին, մարմնի վրա հետքեր չեմ նկատել։ Հովհաննես Պետրոսյանը նման բաների մասին չի խոսել։

ԱԻ նախարարությունը պարզաբանում է

Հուլիսի 10-ին, ժամը 10.08-ին Կոտայքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոն է զանգահարել Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանը և հայտնել, որ գիշերվա հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել գյուղի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տուն և հարակից շինություններ: Ժամը 10.16-ին նույն խնդրով ՃԿԿ ահազանգել է նաև նշված տան բնակիչ Արտակ Արամյանը: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական

Ամենախոշոր գործարքը սպորտի աշխարհում

Հուլիսի 11-ին հայտարարվեց մի գործարքի մասին, ըստ որի խառը մենամարտերում ամենահեղինակավոր UFC պրոումոթերական ընկերությունը $ 4 միլիարդով վաճառվել է ընկերությունների խմբի: Այս մասին մամուլը գրում էր դեռ մայիս ամսին՝ այն բանից հետո, երբ շշուկներ սկսեցին տարածվել, թե  չորս ընկերություններ են հայտնվել, որոնք ցանկանում են գնել UFC-ի ապրանքանիշը եւ բիզնեսը: Սա այս պահի դրությամբ ամենախոշոր գործարքն

ՀՔԱՎ: Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով

Աբրահամյան արվեստագետները մեկ ցուցադրությամբ

Առաջին տպավորությունն այն է, որ հեղինակները պետք է լինեին մեկ ընտանիքի տարբեր սերնդի ներկայացուցիչներ, սակայն ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ ներկայացվել են Աբրահամյան ազգանունը կրող բացարձակ տարբեր արվեստագետներ, որոնց միավորում է ոչ միայն ազգանունը, այլև կերպարվեստի ուժը:

Թոմաս Տուխել. «Ամենից շատ կկարոտեմ Հենրիխ Մխիթարյանին»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անկեղծորեն հայտարարել է, թե ամենից շատ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մենք երեք առանցքային խաղացող կորցրինք՝ Հումելսին, Գյունդողանին եւ Մխիթարյանին: Մենք նրանց պահելու համար արեցինք ամեն բան, բայց այդ ֆուտբոլիստների համար արված առաջարկները չափազանց լավն էին: Հեռացած ֆուտբոլիստները հսկայական ազդեցություն ունեին թիմի վրա: Նրանք օրինակ

2016-ի տարեկան ծրագրում ստուգումների համար ընդգրկված կուսակցությունները տասն են. «Հրապարակ»

Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում տարածքային ստորաբաժանում եւ գրասենյակ չունի, ինչը պարտադիր է օրենքով։

Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի և Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ: Հուլիսի 12-ին պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930