Օրվա լրահոսը
Ղարաբաղյան բանակցությունների աննախադեպ ակտիվացման խրոնիկան
Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կարծես, թևակոխել է բոլորովին նոր (և շատ ավելի մասշտաբային) փուլ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ղարաբաղյան հակամարտության թեման արծարծվում է գերտերությունների դերակատարների հեռախոսազրույցներում և հանդիպումներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտապես «կապի մեջ են» այդ դերակատարների հետ: Քերի-Լավրով-Շտայնմայեր Մասնավորապես՝ առանձնակիորեն աչքի է ընկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի
Սերբ ռեժիսոր. «Չեմ բարկանա, եթե ասեք՝ կյանքում ծեր Ժիլնիկի նման չեմ նկարի»
Ժելիմիր Ժիլնիկը հայ երիտասարդներին կոչ արեց շատ ֆիլմեր դիտել ու քննադատաբար մոտենալ:
Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով
Նորք-Մարաշ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 157 դպրոցի՝ տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների կազմակերպման համար, որը շախմատասեր մանուկներին հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային անվճար կրթություն: Հարկ է նշել, որ ծրագրի
Մինչեւ օգոստոսի 25-ը կառավարությունը պետք է 3600 եվրո վճարի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Դատավորների մեղքով բյուջեից միլիոնների կորուստներ են լինում
Նախարարը կարեւորել է Շուշիի՝ տարածաշրջանային մշակութային կենտրոնի, արվեստի ու արհեստի քաղաքի երբեմնի փառքի վերականգնումը
Երիտասարդական խորհրդարանի անդամների հանդիպումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ Հուլիսի 12-ին, Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները Շուշի քաղաքում հանդիպել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին: Ողջունելով նորընտիր երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առկա մարտահրավերները: Խոսելով հասարակության ու պետության զարգացման
Շավարշ Քոչարյան. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խոչընդոտների փուլ առ փուլ վերացման մասին հայտարարությունը: Շավարշ Քոչարյան. Բանակցությունները մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ: Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ
«ՎՏԲ-Հայաստան» բանկը Analitik.am գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանից դատարանում պահանջում է 3 միլիոն դրամ
Analitik.am կայքում հրապարակվել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի վերաբերյալ 3 վարկաբեկող եւ զրպարտություն կրող հոդվածներ. «Բանկը ներկայացվել է որպես ադրբեջանական բանկ` այն դեպքում, երբ նման բան գոյություն չունի»:
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ՀՀ ոստիկանության կրթահամալիր
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ հուլիսի 12-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Այցի նպատակն է եղել գնահատել ուսումնական գործընթացի կազմակերպումը, ծանոթանալ կրթահամալիրի խնդիրներին: ԱԺ պատգամավորները նախ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել ՀՀ պետական սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին,
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու ևս մեկ դեպք
Քաղաքացի Հակոբ Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Հակոբ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի
Հայկ Մարտիրոսյան. «ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
Քաղաքագետի ուշագրավ դիտարկումները
Հանրապետական կուսակցության համաժողովի պատվիրակներին ողջունում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման ճանապարհային վահանակներով
Վաշինգտոն – Հաջորդ շաբաթ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Հանրապետական կուսակցության 2016 թ. համաժողովի կապակցությամբ Ամերիկայի հայկական Համագումարը (Համագումար) ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ճանապարհային վահանակների քարոզարշավի՝ ցուցադրելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի Հայոց ցեղասպանությունը Ճանաչող հայտարարությունը: Քլիվլենդի համաժողովին մոտ 50,000 մասնակից է սպասվում, և ճանապարհային վահանակները Համագումարի ընթացիկ հանրային իրազեկման նախաձեռնության մի մասն են կազմում: Նրանք
«Ցանկացած նախաձեռնություն Արցախի իշխանություններին պիտի դիմի». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանցի լրագրողները մի նախաձեռնություն են հեղինակել, որի նպատակն է կազմակերպել հանդիպում ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ: Նախաձեռնության հայտարարության մեջ ներկայացվում է, թե իբր այս երկու անձինք այցելել էին իրենց հարազատների շիրիմներին, սակայն այդ ժամանակ գերեվարվել են, ինչպես նաև կա մտահոգություն քրեակատարողական հիմնարկում նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Aravot.am-ի
«Երբ կույր ես, այլ ելք չունես, քան կնոջդ հարյուր տոկոսով վստահելը»
Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ կինոփառատոնում
Ուրիխանյանը պետք է որոշի՝ ով է պատշաճ պատասխանող. Հակոբ Սաֆարյան
Հակոբ Սաֆարյանը եւ Լուիզա Գյումրոյանը պնդում են, որ գործով պատշաճ պատասխանողը Լուիզա Գյումրոյանը չէ
Զոքանչին կացնահարածի մասին. «1 դրամ ալիմենտ չի վճարել, փոխարենը կացին առավ» (Տեսանյութ)
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասում է՝ մի ամբողջ ընտանիքի կացնահարածն ընդամենն իր ստամոքսի համար է պայքարել
Պարզվում են երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել
Սամվել Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Խոսրով Հարությունյանի գլխավորած կուսակցությունների միասնական թեկնածու (Տեսանյութ)
Այս մասին այսօր քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ Գյումրու ավագանու 2016 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող
«Եթե ՌԴ-ն շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, պատերազմը մոտենում է». Արա Պապյան
Սեպտեմբերին Պուտինի` Բաքու կատարելիք այցի շրջանակում կքննարկվեն նոր պայմանագրեր»,-նշում է քաղաքագետը
Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ
2016 թվականի հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես
Մարտի 1-ի գործը Եվրադատարանում առաջ է գնացել. Կառավարությունը ներկայացրել է իր առարկությունները
Հասնելու ենք նրան, որ այս մարդկանց ծնողների մոտ, որքանով որ դա հնարավոր է, մխիթարանքի վիճակ բերելու, գոնե համոզելու, աշխարհին ցույց տալու, որ իրենց զոհերը զոհեր են՝ ժողովրդավարության ճանապարհին
«Ուորլիքին որ մնա, սկայպով էլ Ալիև-Սարգսյան հանդիպում կկազմակերպի». Թևան Պողոսյան
Ստեփան Գրիգորյանն այս առիթով նկատեց, թե Ուորլիքը համարժեքության խնդիր ունի:
«Փարիզում Հայաստանին կպարտադրեն տարածքների զիջում». Արա Պապյան
«Արցախի հարցում գնալով ավելանում է հայկական կողմի վրա ճնշումը»,-կարծում է քաղաքագետը
ՀՀ նախագահը ստորագրել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն
ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև կկնքվի պայմանագիր
Եռօրյա աշխատանքային այցի նպատակն է ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը:
Գրանցվել է երկրաշարժ Վրաստանի տարածքում
Այսօր, հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյան. «Հայաստանի հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք ինքներս՝ մեր գործընկերների աջակցությամբ»
Կոնկրետ այս պարագայում Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության պետը եւ հրամանները ինքն է արձակելու: Այսինքն, սա ոչ թե ազգային ՀՕՊ-երի վերացում է եւ մի ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում:
Կամավոր հանձնել են հրացաններ
Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 13.00-ին, 1979 թ. ծնված Մանուկ Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 14.30-ին, 1947 թ. ծնված Վանիկ Ն.-ն կամավոր
Արա Աբրահամյանը չգիտի՝ ո՞ւր է իրեն ուղարկել Պուտինը
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ զրույցում հարցին՝ Սերժը թույլ կտա՞ Ձեզ մտնեք քաղաքականություն, թե՞ ոչ, պատասխանեց. «Իսկ ձեր օրենքով այդպե՞ս է»: Մեր դիտարկմանը, որ այդպիսի փորձ ունենք, գիտենք՝ գործարարներին ինչպես են ճնշում, նա պատասխանեց. «Ես փորձ չունեմ»: Լրագրողները հիշեցրին Գագիկ Ծառուկյանի պատմությունը, որ նրան արգելեցին զբաղվել քաղաքականությամբ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համատեղ հուշագիր ստորագրեցին
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 12-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Նպատակները մի քանիսն են, նախ կողմերը իրենց առջև խնդիր են դնում նպաստել քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը, աջակցել Հայաստանում արդյունավետ պետական կառավարման համակարգի զարգացմանը, թափանցիկության, հաշվետվողականության և բարեխղճության սկզբունքների տարածմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակն
Աշոցքի եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվեց
Հուլիսի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1982 թ. ծնված Ռուստամ Պ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.00-ից հուլիսի 9-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են Աշոցք գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցի, տեխնիկական միջոցների գործադրմամբ գանձանակի կախովի փականը բացելով՝ գողացել գումարը և 34.000 դրամ արժողության 68 մոմ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների


















































