Օրվա լրահոսը

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն դատապարտում է խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը՝ իր քաղաքական հայացքների համար

Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը  հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ

«ԵԽ բանաձևը կարող է դրական արդյունքներ ունենալ». Սաշիկ Սուլթանյան

Եվրախորհրդարանը (ԵԽ) փետրվարի 4-ին միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացվող քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարբերաբար իրականացված զանգվածային սպանությունները՝ անվանելով դրանք ցեղասպանություն: Եվրախորհրդարանի բանաձևի 10-րդ կետը «կոչ է անում Եվրոպական միությանն ստեղծել հավատի և կրոնի ազատության հարցերով մշտական հատուկ ներկայացուցչի պաշտոն», որը կօգնի

Սեբաստացիները «Ղափամա» պատրաստեցին. (ֆոտոշարք)

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր սկսվել են մի շարք ստուգատեսների հայտերի ընդունումը: Մեկնարկը նշանավորվեց «Ղափամա» միջոցառմամբ: Կրթահամալիրի սաները եւ ծնողները «Ղափամա» էին պատրաստել եւ անուշեղենի հետ ցուցադրել առանձին տաղավարներում: «Սա ավանդական միջոցառում է, ամեն տարի հավաքվում ենք եւ «Ղափամա» պատրաստում: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվն օրհնության կարգ է կատարում, ապա

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց

Գագիկ Մինասյան. «Հաշվեքննիչ պալատը չափազանց ավելի անկախ է լինելու» 

Հաշվեքննիչ պալատը պետք է ունենա ե՛ւ ներքին աուդիտ, ե՛ւ պետք է ենթարկվի արտաքին աուդիտին 

«Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը՝ Գալուստ Սահակյանին Արսեն Բաբայանի որոշման վերաբերյալ

Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերը հետզհետե ավելի հաճախակի են դառնում: Լրագրողների մասնագիտական գործունեությունը երբեմն սահմանափակվում է մամուլի հետ աշխատող պաշտոնյաների կողմից, այնինչ յուրաքանչյուր ազատ երկրում պետք է լինի ճիշտ հակառակը: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերջերս տեղեկացավ, որ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել է Xnews.am էլեկտրոնային

«Վերահսկիչ պալատն այսուհետեւ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ» 

Գագիկ Մինասյանի կարծիքով՝ ձեւավորված աշխատանքային խումբը բավականին ներկայացուցչական է 

Հայաստանի նետաձիգները նույնպես պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար (ֆոտոշարք)

Շենգավիթի համալիր մարզադպրոցում ընթանում է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի ձմեռային առաջնությունը, որի մասնակիցները մրցում են 18+18 վարժությունում: Առաջնությունը մեկնարկել է փետրվարի 4-ին եւ եզրագիծը կհատի փետրվարի 7-ին: Մասնակցում են հիմնականում Երեւանի եւ Արմավիրի մարզի 60 նետաձիգներ: Ինչպես Aravot.am-ին ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանը, այս մրցաշարի ավարտից հետո՝ փետրվարի 10-ին կտրվի Հայաստանի ձմեռային առաջնության մեկնարկը: Խոսելով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է հանրակրթական «Դիջիթեք» ստուգատեսը (Տեսանյութ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է «Հանրակրթական Դիջիթեք 2016. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 8-րդ ստուգատեսը, որի նպատակն է՝ հանրակրթության ոլորտում կիրառել եւ տարածել թվային միջոցներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Ստուգատեսի հայտերն արդեն ընդունվում են: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հանրակրթական «Դիջիթեք» ստուգատեսի համակարգող Էմմա Իսախանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի  9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Փետրվարի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին սպասվում են տեղումներ:    

Գագիկ Մինասյան. «Քաղաքական գործիչի պահվածքը եւ ՄԻՊ-ի գործունեությունը շատ տարբեր բաներ են» 

«Այդ հարցերի մասին հստակ կարելի է ասել, երբ  որ հարցը քննարկվի» 

Հենման կետ

Շարունակ, իսկ վերջին ժամանակներս՝ հաճախ, ցանկացել եմ նամակ գրել ՄԱԿ-ի քարտուղարին ու չեմ գրել: Մտածել եմ գրեմ՝ որ ի՞նչ, այսինքն՝ նամակ գրել համամոլորակային մի կազմակերպության, որը թվում է, թե ստեղծվել է բարի նպատակների համար՝ իրավազրկված ազգերին օգնելու, շումերածնունդ Համմուրաբիի օրենսգիրքը մեր ժամանակների մեջ հիմնավորելու, ուր ասվում է, որ ուժեղը չճնշի թույլին եւ տեր կանգնի որբացածներին…

Աստծո տնից՝ բանակ. զինվորները երդվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում (ֆոտոշարք, տեսանյութ )

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: Զորամասի հոգեւոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Թերեւս առաջին անգամ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինծառայողների երդման արարողությունը կազմակերպվում է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին զորքը հոգեւորականից օրհնություն է ստացել,

«Դե, թող մեր դիվանագիտական կորպուսը պատասխանի՝ «կարգավորում» ասելով ի՞նչ է հասկանում»

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցի վերաբերյալ անհայտ է Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի եւ արտգործնախարարի, շարունակում է մեղադրել ու քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դժգոհելով, թե վերջինս անգործության մեջ է: Այսպես կարծես մեր հարեւան պետությունը փորձում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացից դուրս մղել Մինսկի խմբին: «Առավոտի» հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական

«Կարեւորը՝ իմ հարկերը տալիս են»

Ախուրյանի գյուղապետը՝ Սամվել Ալեքսանյանի շաքարավազի «կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմի» մասին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին չի հետաքրքրում ոչ քաղաքականությունը, ոչ խորհրդարանը, ոչ ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորները՝ իրենց հայտարարություններով, անգամ եթե դրանք վերաբերում են Հայաստանի բյուջեին, բյուջեից հարկեր թաքցնելուն, ասել է թե՝ Հայաստանի քաղաքացու գրպանից գողանալուն: «Ես ընդամենը համայնքի ղեկավար եմ: Ինձ հետաքրքիր էլ չի,

Գագիկ Մինասյան. Թե ինչ ձեւաչափ կունենա ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը, հայտնի չէ

«Դա կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ»

Դավութօղլու. Ղազախստանը ճանապարհ է դեպի Եվրասիական տարածություն. ՏԱՍՍ

Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը: Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Ղազախստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ակտիվ զարգանում են բոլոր ուղղություններով: «Մենք իրականացնում ենք համատեղ ծրագրեր տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում: Ամրապնդվում են նաև առևտրային կապերը: Եթե

«2015 թվականին, նախորդ տարվա համեմատ, բերման ենթարկված քաղաքացիների թիվը 8 անգամ ավելացել է»

«Երկար տարիներ Հայաստանը լավ կամ վատ գնում էր ժողովրդավարության ուղով: Մեծ հայտնություն չեմ անի, եթե ասեմ, որ 2015 թվականը ժողովրդավարության առումով հետընթաց էր»,- այս մասին «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում, անդրադառնալով «Եվրասիական տնտեսական միության» առաջին արդյունքներին, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ եթե 2014 թվականին Հայաստանի ոստիկանությունը հավաքների

Արմեն Աշոտյան. «Թող դժգոհողները փորձեն հասկանալ՝ ո՞ր ցուցանիշն է ավելի ցածր, քան իրենց ամբիցիաները»

Փետրվարի 6-ին «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ խոսելով  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքներից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված եւ կատարելագործված կարեւորագույն գործիքներից մեկն է հասարակության, մանկավարժական հանրույթի եւ նախարարության համար, որպեսզի չափելի, շոշափելի, արժանահավատ չափանիշներով կարողանան համեմատել համեմատելին: «Գիտեք, որ դպրոցները շատ տարբեր են ե՛ւ

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ Երեւանը փողի վրա նստած քաղաք է, բայց էլի վարկ են վերցնում

Թեեւ Հայաստանի պետական ընդհանուր պարտքն արդեն 5 միլիարդ 71 միլիոն դոլար է, եւ պարտքի այս մեծությունը որոշ տնտեսագետներ գնահատում են վտանգավոր, որոշներն էլ՝ ոչ այնքան, սակայն պետք է նկատել, որ պարտքի բեռը, նոր վարկեր վերցնելով, խիստ մտահոգիչ է: Նշենք, որ մեր պետական ընդհանուր պարտքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ին միայն նոյեմբերի համեմատությամբ աճել է 257 միլիոն

Ստացվում է՝ որքան շատ «խոպանչի» ունենանք, այնքան շատ տուրիստ կունենանք

Էկոնոմիկայի նախարարությունը ամեն տարի զբոսաշրջիկներին հաշվելիս ներառում է նաեւ մեր երկրից աշխատելու մեկնած «խոպանչիներին», որոնք մի քանի հարյուր հազար են, եւ նրանցով ապահովում ցուցանիշներ: Թե զուտ զբոսաշրջության նպատակով որքան մարդ է այցելում Հայաստան, այդ թիվը երբեք էլ չենք իմանում, քանի որ ասենք՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մեկնած միգրանտը նույնպես համարվում է զբոսաշրջիկ, երբ ժամանակ առ

Տիկին Մանյան իր տունն է ուզում, Վեներա Անտոնանն էլ՝ 6000 եվրոն

Ինչո՞ւ են մարդիկ այցելում խմբագրություն Մարդիկ իրավապահ մարմինների դիմաց մեն-մենակ են: Նրանց չեն լսում հետաքննիչները, քննիչները, դատարաններում նրանց կողքին որեւէ տեսախցիկ չի շարժվում, նրանց հեգնում են արդարադատության մարմիններում: Մարդիկ խաբվում են անգամ իրենց փաստաբաններից, որոնք տարիներով հանձն են առնում զբաղվել նրանց գործերով, սակայն մատը մատին չեն խփում: Եթե շատ են ծեծում իրավապաշտպան կառույցների դռները, նրանց

Աշոտյանն այլեւս չի  մտնի Կառավարական տուն 3-ի իր աշխատասենյակ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի մտնի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող իր աշխատասենյակ: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից,  ԿԳ նախարարությունը տեղափոխվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիր: Նույն շենք են տեղափոխվելու նաեւ  Արդարադատության, Արտաքին գործերի, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները: Հիշեցնենք, որ

ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան

«Արդեն լճանում ենք ֆեյսբուքյան տարածություններում՝ լայքելով ու քոմենթելով»

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ ժամանակակից գրականությունն արժեվորելու մասին Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն տեսակետը, թե ժամանակակից գրականությունը չի արժեվորվում քննադատների կողմից: Մինչդեռ իրականում դա այդքան էլ այդպես չէ: Մասնավորապես՝ օրերս հրատարակված գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի «Խոսքի տարածություն» գիրքը գրեթե ամբողջովին անդրադարձ է հենց ժամանակակից գրականությանը՝ գրախոսությունների, տարեկան տեսությունների, գրական դիմանկարների միջոցով: Ասվածի առիթով գրականագետն «Առավոտի» հետ

Ո՞ւր է նա, ո՞վ է մեր հերոսն այսօր……

Անդրադարձ Մերուժան Տեր-Գուլանյանի «Սյուները, որ պահում են գմբեթը» հոդվածին «-Դե, գնա, թագավորիդ բարեւ արա, ասա. Էն Մհերի տղա Դավիթն էդպես արեց. Մեկ էլ չը գա՝ Սասնա կընիկ, աղջիկ տանի՛. Սասնա տուն դեռ չի՛ ավերվե՛»: Քանի կենդանի է հերոսը, Սասնա տուն շեն ու կանգուն կմնա: Բայց ո՞ւր է նա, ո՞վ է մեր հերոսն այսօր ու ո՞վ

ԿԳ նախարար. «Ոչ մի դեպքում չպետք է լացենք»

Aravot.am-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների ֆինանսավորման ու հաստիքների կրճատման հարցով, որոնց վերաբերյալ մտահոգություններ կան: «Բոլոր այդ մտահոգություններին ծանոթ է նախարարությունը, վերջին տարիների ընթացքում այդ հարցը լուծված է ԿԳ եւ Ֆինանսների նախարարների համատեղ հրամանով: Դուք գիտեք, որ դպրոցները ֆինանսավորվում են ինչպես բազային ֆինանսավորմամբ, այնպես էլ աշակերտ/թվով: Մենք լրամշակեցինք ֆինանսավորման

Լեւոն Ջուլֆալակյան. «Ամեն տարի էլ լավ սկսում ենք ու լավ ավարտում»

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները այս տարի արդեն մասնակցել են միջազգային երկու մրցաշարի ու բավականին հաջող բացել մեդալների հաշվարկը: «Առավոտը» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ զրուցեց մրցաշարջան 2016-ի առաջին արդյունքների, առաջիկա ծրագրերի եւ օլիմպիական խաղերին մասնակցելու հեռանկարների մասին: -Մեր հունահռոմեական ըմբիշները հունվար ամսին արդեն հասցրել են հանդես գալ երկու միջազգային մրցաշարերում: Գո՞հ եք մասնակցությունից: -Ամեն

Արմեն Աշոտյանը՝ ՀՅԴ նոր դեմքերի մասին

Aravot.am-ը «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփմանը մասնակցող ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ է ավարտվելու հին ՀՅԴ-ի մեջ նոր դեմքերի որոնումը ՝ պորտֆելների բաշխման համար: «Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակաքաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով, կարծում եմ նրանց մի մասը

Ինչու են մարդիկ դիմում հոգեբանի

Վերջին ժամանակներս հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում ավելի ամրապնդվել է: Ժամանակին կարծրատիպ կար, թե նման մասնագետի դիմելը ինչ-որ տեղ ամոթ է, անգամ շատերը հոգեբանին եւ հոգեբույժին շփոթում էին՝ տեսնելով նույն հարթակում: Որքանո՞վ է կարեւոր ճիշտ պահին հոգեբանին դիմելը, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի հոգեբանի կարիք: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար՝ հոգեբան

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930