Օրվա լրահոսը
18 քրեական գործ ուղարկվել է դատարան
Փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 67 քրեական գործ: 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 31 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 2 քրեական գործով 2 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: ՀՀ դատախազություն
Աշուղ Ջիվանուն նվիրված երկու գիրք է հրատարակվելու
ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք, ժողովրդական ու աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը վերահրատարակելու է աշուղ Ջիվանու անհայտ երգերի ժողովածուն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը. «Այդ երգերն առաջին անգամ հրատարակվել են 2009 թվականին: Վերախմբագրել եմ՝ հրատարակչական վրիպակներ կային»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ստեղծել է նաեւ մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի». «Առաջիկայում հրատարակվելու
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը դռները կբացի ամռանը. (Տեսանյութ)
Ջիվանու 170-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խումբն այսօր նիստ գումարեց, որի ընթացքում քննարկվեց հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում ամռանը դռները կբացի աշուղի տուն-թանգարանը. «Աշխատանքներն ընթանում են: Հիմնադրամը Ջիվանու հայրական տունը ձեռք է բերել նրա հարազատներից մեկից: Զուգահեռ զբաղվել ենք թանգարանային աշխատանքով՝ ցուցանմուշների հավաքագրում, Ջիվանու
Տասնյակ հազարավոր ընտանիքներ չե՞ն ստանա ապակոդավորող սարքեր
«Անալոգային հեռարձակումը Հայաստանում կանջատվի միայն այն ժամանակ, երբ մեր սոցիալապես անապահով քաղաքացիներն արդեն ապահովված կլինեն թվային հեռարձակման ընդունիչ սարքերով»,- «Դեբատ» բանավեճի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը: Նրա փոխանցմամբ՝ հիմա հանրապետության ողջ տարածքում ընթանում է քաղաքացիներին սարքերի տրամադրման գործընթացը, որից հետո լրացուցիչ կհայտարարվի անալոգային
Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար
Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Գագիկ Բեգլարյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորեց նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում: Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի
ԵԱՀԿ ՄԽ-ին չի բավարարում Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն
ԵԱՀԿ Մինսկի խմբին չի բավարարում ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբին չի բավարարում ստատուս-քվոն: Մենք լիարժեք կերպով հավատարիմ ենք բանակցություններին՝ հանուն խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։ 2016 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 08։35-ին, «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամկ 08-ի սահմաններում, կլինիկայի 6-րդ բաժանմունքի 4-րդ խցում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել փորձաքննության
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Քննարկված կարեւորագույն հարցերից մեկն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահի երդման արարողության տոնական միջոցառումների կազմակերպումն էր
ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ ընթացիկ տարվա անդրանիկ ընդլայնված նիստը: Նիստից առաջ եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն: Սրբազան հոր օրհնությամբ մեկնարկեց նիստը: 2016 թվականը եռասերունդ Երկրապահի համար հայտարարված է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անկախ պետության 25-ամյակների տարի: Ամբողջ տարվա ընթացքում սա է լինելու երկրապահական բոլոր միջոցառումների գլխավոր կարգախոսը:
Դեսպան Եսայանը մասնակցեց Զորի Բալայանի 80-ամյակին նվիրված երեկոյին
Փետրվարի 4-ին Մոսկվայի արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ հայտնի հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանի 80-ամյակին նվիրված երեկո, որին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահ Վիկտոր Կրիվապուսկովն ու ռուսաստանյան հասարակական, քաղաքական և մշակույթի կյանքի հայտնի գործիչներ
Ռիչարդ Միլս. ԱՄՆ-ն ակնկալում է, որ ընտրախախտումների մասով դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր.. «Ազատություն»
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանում է «Ազատության» հարցերին․ «Ազատություն» ․ – ԱՄՆ-ը, Եվրամիությունը բազմիցս հորդորել են Հայաստանի իշխանություններին պատշաճ քննություն անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ: Չնայած առկա են դիտորդների, լրագրողների բազմաթիվ հաղորդումները ընտրախախտումների վերաբերյալ, առայսօր միայն մեկ հոգի է դատարանի վճռով պատժվել, այն էլ՝ պայմանական պատիժ է ստացել, ևս վեց
Ոստիկանությունից պահանջում են բացահայտել քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած անձանց անունները
2015 թվականի hունիսի 23-ի առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում ոստիկաններն անհամաչափ ուժի կիրառմամբ՝ ցրել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։ Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների կողմից հարձակման և ծեծի են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատակիցներ: Կոտրվել կամ վնասվել են վերջիններիս տեսանկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ: Ընդհանուր առմամբ Ոստիկանության
Գեղարքունիքում առաջիկա տարիներին խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավման եւ նորացման ուղղությամբ կկատարվեն խոշոր ներդրումներ
Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը հավաստեց, որ Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին եւս ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման եւ նորացման ծրագրերը: Հանդիպումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը եւ այլ պաշտոնյաներ, վարում
Ս. Գէորգ եկեղեցւոյ եւ յարակից սրահին ու գերեզմանատան վայրագաբար հասցուցած վնասները
«Գանձասար»-ի թղթակից Յովիկ Շէհիրեանի միջոցով ստացանք Ղընէմիէի մէջ, նախքան սուրիական բանակին մուտքը, զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն Ս. Գէորգ եկեղեցւոյ եւ յարակից սրահին ու գերեզմանատան վայրագաբար հասցուցած վնասները։ Արեւմուտքը ե՞րբ պիտի ըմբռնէ, որ այս բոլորին մէջ չափաւորութիւն գոյութիւն չունի։
Զբոսաշրջիկներին դիմավորում ենք ևս մեկ աղբանոցով, պատասխանատու՝ Արմավիրի մարզպետ
Տարվա լավագույն մարզպետ ճանաչված պարոն Ղահրամանյան, արդեն երրորդ անգամ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհի Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները: Լավ, այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել: Պարոն մարզպետ, պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ
Խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Վարչապետը շնորհավորել է տիկին Ֆարնուորթին դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության,
Քիսինջերը կոչ է անում Ռուսաստանի հետ գործընկերության նոր կոնցեպտ մշակել. National Interest
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այս պահին շատ ավելի վատ են, քան եղել են սառը պատերազմի տարիներին: The National Interest-ում տպագրված հոդվածում նա կոչ է անում մշակել «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր կոնցեպտ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարգավորել վիճելի հարցերը»: «Երկու կողմերից փոխադարձ վստահությունը կորել է: Համագործակցությանը փոխարինելու
Նոր Նորքում էլ «մոլ» կբացվի, տասնյակ կրպակներ ու խանութներ կփակվեն
Նոր Նորքում հերթական «մոլ»-ը՝ առեւտրի կենտրոնն է վեր խոյանում: Ըստ որոշ լուրերի՝ «մոլը» կառուցում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Դատելով այս կառույցի շառավիղից՝ այն հսկայական է լինելու, ինչը նշանակում է, որ այդ հատվածում գործող մի քանի տասնյակ փոքր ու միջին կրպակներ ու խանութներ պարզապես «ոչնչանալու» են: Մի կողմից՝ կառավարության պատասխանատուներն ասում են՝ փոքր ու միջին բիզնեսը
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն
Ոչ երաժշտական կրքեր օպերայում. «Ա1+» (տեսանյութ)
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը զայրացրել էր Օպերայի մի խումբ աշխատակիցների։ Նրանք այսօր հավաքվել էին Օպերայի բակում՝ հայտնելով, որ Անդրանիկ Արզումանյանը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է իրականում կատարվում թատրոնում։ Հիշեցնենք, թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է, ինչն էլ դարձել է որոշ երաժիշտների դժգոհության
Մայքլ Նոթթոնը ցանկանում է Հայաստանում տեսնել մի անկախ մարմին, որը կզբաղվի դատական սխալների գործերով
«Երբ մենք տարբեր երկրներում վերլուծություն ենք անում դատական սխալների պատճառների վերաբերյալ, տեսնում ենք, որ բոլոր երկրներում այդ պատճառների ցանկը նույնն է: Մենք ընդունում ենք, որ լինում են մարդկային սխալներ»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի «Անմեղության ցանցի» հիմնադիր Մայքլ Նոթթոնը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր երկրում իրենք տեսնում
«Միավորված հայեր» կուսակցությունը միաձուլվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը
Նախօրեին տեղի է ունեցել «Միավորված հայեր» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Միավորված հայեր» կուսակցությունը
ՀՀԿ-ն ՀՅԴ-ից «նոր դեմքեր» է ուզում
Կարկառուն դաշնակցականները ստիպված կլինեն սահմանափակվել պատգամավորական մանդատով Երեկ ՀՅԴ Գերագույն մարմինը հերթական քննարկումն էր հրավիրել: Քննարկվող առանցքային հարցը թերեւս ՀՀԿ-ի հետ համագործակցությունն է: Խոսակցություններ կային, որ երեկ ՀՅԴ-ն արդեն որոշակի հստակություններ պետք է մտցներ իր ակնկալիքների մեջ, որպեսզի այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ներկայացնելու որոշակի բան ունենա: Ասում
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան ցանկանում է սրել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան եւ Էրդողանը հնարավորությունը բաց չեն թողնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու համար
«Դիլիջան» ազգային պարկի կողմից արձանագրված անտառխախտման դեպքերը
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և 2016 թվականի հունվար ամիսներին «Հաղարծին», «Շամախյան» եւ «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի
Հմայակ Հովհաննիսյանը դիմում է ինստիտուցիոնալ ընդդիմությանը եւ խնդրում համախմբվել
«Մենք այսօր հայտնվել ենք այն նույն վիճակում, որում էինք 1915 եւ 1922 թվականներին, Ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո: Մարտի 1-ից հետո մենք նույն վիճակում հայտնվեցինք, անտարբեր վերաբերմունքի արժանացանք: 10 հայ երիտասարդ է զոհվել Երեւանի փողոցում, միայն այն բանի համար, որ նրանք փողոց էին դուրս եկել»,- այս մասին «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց նախաձեռնության


















































