Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ »

Փետրվարի 6-ին  «Կոնգրես» հյուրանոցում կայացավ  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց,  որ թերությունների հետ դպրոցները մենակ չեն մնա, նախարարությունը հատկապես բովանդակային աջակցություն ցույց կտա «հետ» մնացածներին: Նաեւ հավելեց, որ վարկանիշավորման հիմնական ցուցանիշները չափելի են եւ սուբյեկտիվությունը  նվազագույնի է հասցված: «Նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ, իրականում

ԼՂՀ  ՊՆ. Բաքուն  շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն  շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ  ստորաբաժանումները

«Մենք չենք դիմել, մենք միայն մտածել ենք այդ մասին». «Հայկական ժամանակ»

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի պաշտոնանկության խմորը դեռ ջուր է տանում: Այժմ էլ հայտարարվում է, որ նվագախմբի անունից Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի տակ, որով նրան խնդրում էին վերադարձնել Դուրգարյանին, երաժիշտները չեն ստորագրել: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը՝

Խորհուրդներ հղի կանանց

Որոշ կանայք կարծում են, որ հղիության ընթացքում պետք է առատորեն ու կուշտ կերակրվել, հատկապես սպիտակուցային սննդով, օրինակ մսով, հակառակ դեպքում կծնվի թուլակազմ երեխա։ Հղի կնոջ կերակրացանկում բացի կենդանական սպիտակուցներ պարունակող սննդից (կաթ, կաթնաշոռ, ձու, պանիր եւ այլն) անհրաժեշտ է, որ ընդգրկվեն շիլաներ, բանջարեղեն, մրգեր եւ թարմ հյութեր։ Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին եւ ոչ

Փոփոխություններն ուշանում են. «Հրապարակ»

Թեեւ դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է։ Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաեւ՝ Բուլղարիայի, բալթյան երկրների եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։ Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։

Թե ինչով է պայմանավորված այս մթերքների գնաճի տեմպի կրկնապատկումը, այնքան էլ հասկանալի չէ. «Հայկական ժամանակ»

Այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենամթերքը թանկացել է 5 տոկոսով: Սա ամեն տարվա համար բնորոշ ցուցանիշ է, սակայն այս անգամ որոշ մթերքների գնաճի տարօրինակ միտումներ են արձանագրվել: Դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով: Իհարկե այս երկու ամիսներին թանկացումը մեր շուկային խորթ չէ, սակայն ոչ այս չափով: Համեմատության համար նշենք,

Պուտինը դարձյալ չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին. Anadolu

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը անարդյունք փորձում է հեռախոսով կապ հաստատել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Ռուսաստանի նախագահը դա համարեց ահաբեկիչների հովանավորների

«Մեր թեկնածուն հենց իր կենսագրությամբ է անխոցելի». «Հայոց աշխարհ»

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստում երեկ որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Այս կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ։        -Վերջին շրջանում խոսվում էր այն մասին, թե մեծամասնությունն իր կադրային զինանոցում ՄԻՊ-ի մի շարք թեկնածուներ ունի, մնում է ընտրել նրանցից ամենաարժանավորին: Ու հիմա, երբ արդեն հայտնի է ՀՀԿ-ի

Լյարդի բուժման ժողովրդական միջոցներ

Խորհուրդ է տրվում մեղրին խառնել հաղարջ (1:1 հարաբերությամբ),  ընդունել  ամեն  օր   մեկական   թեյի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ։ Վերցնել 100 գրամ եղեսպակ, 75 գրամ անթառամ, 50 գրամ դառը օշինդր։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր։ 2-3 ժամ թրմել, քամել, խմել օրական երեք անգամ, կես բաժակ, ուտելուց` 30 րոպե առաջ։ Վերցնել հավասարաչափ անթառամ, մատիտեղ

Մեղրիում ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալված են

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի մի շարք մասերի ծակած-կտրած թափանցող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, դիմակավորված

«Քայլը ողջունելի է». «Հրապարակ»

Սամվել Կարապետյանը որոշել է արցախցիների ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր չորրորդ երեխային միանվագ 5 հազար դոլար նվիրել։ Չգիտեմ, թե քանի ընտանիք նման հերոսական որոշում կկայացնի այս բարդ ժամանակներում չորրորդ երեխան ունենալու մասին, սակայն, անշուշտ, քայլը ողջունելի է։ Երբ պետությունն ի վիճակի չէ սոցիալական ակտիվ քաղաքականություն վարել եւ դեմոգրաֆիական խնդիրների մասին հոգ տանել, պետք է անհատներն իրենց վրա

«Պետք է ընտրվի այն կիրառելու, ինչպես նաեւ վերակառուցելու, պահպանելու լավագույն տարբերակը». «Հայոց աշխարհ»

Երեւանի գլխավոր ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ տեղեկացրեց, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մասնագետների հայտնած կարծիքները տարբեր են եղել` մասնավորապես կապված շենքի գործառական նշանակության հետ։ Սակայն բոլորը համամիտ են այն գաղափարի հետ, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը պետք է պահպանվի եւ ընդգրկվի օդանավակայանի ընդլայնման եւ զարգացման ընդհանուր մաստեր պլանի մեջ` ծառայելով հենց օդանավակայանի կարիքներին: «Քննարկումները շարունակական են լինելու, որոնց

«Հայաստանում պասիվ է հասարակությունը». «Ժամանակ»

Մարտի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և ՀԱԿ-ը Ազատության հրապարակում առանձին-առանձին կամ միասնաբար։ Այդ օրից սկսած Հայաստանի քաղաքական կյանքում հանրահավաքային դադարը հավանաբար կավարտվի: Համենայնդեպս, շատ են գնահատականներն այն մասին, որ փետրվար-մարտյան հանրահավաքներով կսկսվի ակտիվ քաղաքական սեզոնը: Սակայն որևէ պատկերացում չկա, թե ինչ է նշանակում դա, այսինքն` ինչ է իրենից ներկայացնելու այդ ակտիվ սեզոնը: Մի

Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձևերը քննարկվեին ԵԽԽՎ օրակարգում. Անդրանիկ Մանուկյան. «Ժողովուրդ» 

«Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաեւ մեր կողմից: Բայց երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին

Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է. «168 ժամ»

Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են Հայաստանում ներկայացված արևմտյան դիվանագետները խոսում այդ ընտրությունների՝ արդար անցկացման ու հասարակության կողմից վստահելի արդյունքների արձանագրման մասին: Խոսում են՝ ավելին, քան սովորական դիվանագիտական արարողակարգը, խոսում են առավել քան կոնկրետ, առարկայորեն և հասցեական: Նրանց այդ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որը սովորել է տարիներ շարունակ կեղծել ընտրությունները

Ոչինչ չանել «ինադու»

Ժամանակին նրանց, ովքեր դեմ էին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանեց «20-30 ջղաձգվածներ»: Բնութագրումն, իմ կարծիքով, արդար չէ. եվրոպական, ազատական, առաջադեմ արժեքներ դավանելը ջղաձգություն չի, եւ, հուսով եմ, այդ արժեքների կրողները Հայաստանում 30-ից ավելի են՝ թեեւ, անշուշտ, փոքրամասնություն են: Բայց ֆեյսբուքում բացել խումբ՝ «20-30 ջղաձգվածների ակումբ» անվանումով՝ առաջին նախագահին, ինչպես ասում

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Հին ընկեր, իմ անգին ընկեր, Գործդ շատ է լավացել, Դրա համար էս նոր տարուն Դուբայ էիր գնացել:

Կբացվե՞ն հայկական դպրոցներ Ռուսաստանում

Հնարավոր է, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում և Կրասնոդարում հայկական դպրոցներ բացվեն: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան-Քիշնև-Աստանա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ գիտության և կրթության նախարարության միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տայվոնենը: Հարցը դեռևս բանակցությունների փուլում է: Ինչ վերաբերում է մեր երկրում ռուսերենի դասավանդմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի և արտաքին

«18 նախարարից միայն երեքն են կին». ԵԽ գրասենյակի ղեկավարը առաջարկում է կանանց ավելի շատ տեղ տալ

Եկող տարի Հայաստանի երիտասարդ ընտրողների թիվը կավելանա 70.000 ով: Ըստ վիճակագրական ծառայության, Հայաստանում երիտասարդ ընտրողները՝ 18-24 տարեկան, կազմում են ընտրողների 340 հազարը: Այսօր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ ամեն կերպ պետք է փորձեն խրախուսել երիտասարդներին՝ ընտրություններին մասնակցելու առումով: Այսօր պաշտոնապես մեկնարկած «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրն

Հակոբ Հակոբյանի աղմկահարույց ֆիլմում Էրդողանը հայ է

Փետրվարի 5-ին «Նավավարում»  կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» վերնագրով աղմկահարույց ֆիլմի «փակ» դիտումը: Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ՝ ցեղասպանության թեմայով նկարված այս ֆիլմում, որն այդպես էլ չհասցրեց անցյալ տարի մեծ էկրան բարձրանալ Հակոբյանի ձերբակալվելու պատճառով, խաղում են  մի շարք ճանաչված դերասաններ Aravot.am-ը  սցենարի հեղինակ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ֆիլմը լեցուն դաժան տեսարաններով

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված է. «Նա մի օր պետք է ասի, ով էր կազմակերպել». 1in.am

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը: – Պարոն Սարգսյան, երկրում լրջագույն տնտեսական-քաղաքական վերափոխումներ են: Մենք արտաքին և ներքին լրջագույն մարտահրավերների առջև ենք, մինչդեռ իշխանությունները փորձում են կոալիցիոն կամ գործակցության ինչ-որ եղանակով միավորվել, նշանվել, ամուսնանալ ՀՅԴ-ի հետ: Սակայն մարտահրավերները այլ օրակարգ էին ենթադրում՝ որ մենք պետք է այլ

Վլադիմիր Կլիչկոյին հաղթած Թայսոն Ֆյուրին մերժել է միլիարդատեր շեյխի առաջարկը

ՄԱԷ-ի միլիարդատեր շեյխերից մեկը Թայսոն Ֆյուրիին առաջարկել է Վլադիմիր Կլիչկոյի հետ ռեվանշ մենամարտ անցկացնել իր սեփական զբոսանավում, տեղեկացնում է The Dailin: Հրատարակությունը շեյխի անունը չի հրապարակում: Միեւնույն ժամանակ նշում է, որ զբոսանավը տեղավորում է 120 ուղեւոր եւ դրա սեփականատերը յուրաքանչյուր տոմսի համար ցանկացել է սահմանել $ 1մլն. գին: Պլանավորված չի եղել մամուլի եւ հեռուստատեսության ներկայությունն

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՍԴ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման քսանամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՎԾ. Գործազուրկներն ու թոշակառուներն ավելի շատ են ինքնասպանություն գործել

2015 թվականին աճել է ինքնասպանությունների թիվը

Սահմանամերձ Չինարիի գյուղապետը զայրացած է

30 աշակերտները դպրոցից 4 տարում են հեռացել

Մրցանակային տեղեր չգրավեցին, բայց տեղ զբաղեցրին առաջին տասնյակում

Իրանում այսօր ավարտվեց Ֆիրդուսիի անվան շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Եզրափակիչ տուրից առաջ մեր շախմատիստները 6,5-ական միավորով բաժանում էին 3-4-րդ տեղերը եւ եզրափակիչ տուրում հաղթելու դեպքում կարող էին հավակնել մրցանակային տեղերի: Սակայն երկուսն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,0-ական միավորով ի վերջո

Պերմյակովի ձեռքերը ձեռնաշղթաների փոխարեն կապել են կոշիկի կապերով ու շալվարի գոտիով. (Ֆոտոշարք)

Վալերի Պերմյակովի գործով այսօր դատական նիստին նախատեսված 16 վկաներից հարցաքննվեցին ընդամենը 4-ը: Վկաները Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի աշխատակիցներ էին: Վկաներն այսօր ցուցմունք էին տալիս այն մասին, թե ինչպե՞ս են ձերբակալել հայ-թուրքական սահմանը հատելու փորձ արած Վալերի Պերմյակովին: Այս վկաներից ամենակարեւորը Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանի ցուցմունք էր, որն անձամբ է ձերբակալել Պերմյակովին: Նա Վալերի

18 քրեական գործ ուղարկվել է դատարան

Փետրվարի 5-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 67 քրեական գործ: 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 31 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 2 քրեական գործով 2 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: ՀՀ դատախազություն

Աշուղ Ջիվանուն նվիրված երկու գիրք է հրատարակվելու

ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք, ժողովրդական ու աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը վերահրատարակելու է աշուղ Ջիվանու անհայտ երգերի ժողովածուն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը. «Այդ երգերն առաջին անգամ հրատարակվել են 2009 թվականին: Վերախմբագրել եմ՝ հրատարակչական վրիպակներ կային»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ստեղծել է նաեւ մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի». «Առաջիկայում հրատարակվելու

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930