Օրվա լրահոսը

«Moscow Open»-ում Լիլիթ Գալոյանը գրավեց 12-րդ տեղը

Ավարտվեց «Moscow Open» շախմատի միջազգային մրցաշարը:

Ռուսաստանի փոխվարչապետը, Կիմ Չեն Ընի հրթիռը և «Հայկական ռադիոն»

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը կառավարությունում ղեկավարում է պաշտպանական-արդյունաբերական համալիրը, «հումորային» է համարում Հարավային Կորեայի հետախուզության այն տեղեկությունը, որ Ռուսաստանն է մասեր տրամադրել Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռի համար: «Հարավային Կորեայի հետախուզության հայտարարություններն իրենց անեկդոտային բովանդակությամբ վերջին շրջանում, գնալով ավելի շատ, սկսել են հիշեցնել «Հայկական ռադիոն»,- գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ Հարավային

ԵԱՏՄ աշխատակազմում ՀՀ-ն ներկայացված կլինի ավելի քան 30 ներկայացուցչով

Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ քաղաքացիներին նոր պաշտոններ կտրվեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը: Նրա խոսքերով, ԵԱՏՄ պայմանագրով սահմանված է, որ ավելի քան 30 ՀՀ քաղաքացի կարող է ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատակազմում: «ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների քաղաքացիների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Վայք – Սարավան, Նոյեմբերյան – Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու

Զվարճալի բարեկենդան Գյումրիում՝ Սամվել Բալասանյանի ու չեմպիոնների դիմակներով  (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում նշել են Բուն բարեկենդանի տոնը ու «Գյումրու ձմեռ» տոնակատարությունը, որին քաղաքի բազմաթիվ երիտասարդներից ու իշխանավորներից բացի մասնակցել են նաեւ արտասահմանցի կամավորներ: Վերջիններս բարեկենդանը դարձրել են զվարճալի ու ինքնատիպ՝ ներկայանալով գյումրեցի  չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի  ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  դիմակներով: Բուն բարեկենդանը, որը սովորաբար նշում են Մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը,

  Մեքենան այրվել է Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում

Mtaes.am Փետրվարի 7-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը

Փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք–Քարվաճառ, Ալագյազ–Արթիկ և Ուրասար–Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան–Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան–Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ–ին (Մեղրիի սար), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի

Հայաստանում ընտրական բողոքների և դիմումների իրավական համակարգը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համարում է մտահոգության առարկա

Հայաստանում ընտրական բողոքների և դիմումների իրավական համակարգը բավականաչափ մանրամասնած է, և այն բնութագրվում է պաշտոնականացված ընթացակարգերի կողմից, նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցում: Ի լրումն Հանրաքվեի մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի, բողոքները և դիմումները կարգավորվում են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով և Վարչական դատավարության մասին օրենսգրքով: Այս համակարգը, ընդհանուր առմամբ, նախկինում

Քննարկվել են Քաշաթաղի մի շարք համայնքների խնդրները

Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Շալուայի, Արախիշի, Վակունիսի, Վաղազինի,   Արտաշավիի և Նորաշենիկի գյուղական համայնքներում փետրվարի 5-6-ին կայացան ղեկավարների հաշվետվություններ, որոնց բացի նշված համայնքների բնակիչներից ներկ եղան նաև  ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Տիգրան Աթանեսյանը, վերաբնակեցման բաժնի վարիչի պաշտոնակատար Վահագն Դադայանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի վերաբնակեցման վարչության աշխատակից

Նույնականացման քարտերը ընտրական հակաօրինական գործողությունների հնարավորություն են տալիս

Հանրաքվեների անցկացման կարգը հիմնականում կարգավորվում է 1995 թ․ Սահմանադրությամբ (վերջին փոփոխությունը 2005 թ.), 1991 թ․ Հանրաքվեի մասին օրենքով (այսուհետ` Հանրաքվեի մասին օրենք) և 2011 թ. Ընտրական օրենսգրքով: Մնացած համապատասխան օրենսդրությունը ներառում է՝ Հավաքների ազատության մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը և Քրեական օրենսգիրքը: Իրավական դաշտը, ընդհանուր առմամբ, ապահովում

Ազատազրկվածները, անգործունակները, մտավոր թերություն ունեցողները նույնպես քվեարկելու իրավունք ունեն

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հանրաքվեի փորձագիտական խումբը վերջնական զեկույցում հակասություններ է գտել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ըստ Հանրաքվեի մասին օրենքի, հանրաքվեներն անցկացվում են հիմնված համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Բոլոր 18 տարին լրացրած քաղաքացիները ունեն քվեարկելու իրավունք, բացառությամբ նրանց, ովքեր գտնվում են ազատազրկման մեջ կամ դատարանի վճիռով՝ ճանաչվել են անգործունակ: Բոլոր ազատազրկվածներին ընտրական իրավունքից

Բորիս Նավասարդյանը՝ լրագրողին ԱԺ-ում չհավատարմագրելու մասին

«Ես ծանոթ չեմ վեճի բոլոր մանրամասներին՝ այնպես որ կներկայացնեմ իմ սկզբունքային մոտեցումները: Եթե Ազգային ժողովում հավատարմագրվելու հայտը լիարժեք չէր, կամ ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում պահանջներին, դրանց մասին լրագրողը պետք է պատշաճ կերպով տեղեկացվեր ու, եթե չկան այլ ընթացակարգային խոչընդոտներ, մերժման հետ մեկտեղ իրեն պետք է հնարավորություն ընձեռվի երկրորդ անգամ դիմելու համար: Եթե դա չի արվում,

Հայաստանում հանրաքվեի մասին օրենքը միջազգային չափանիշերի հետ համապատասխանեցման կարիք ունի

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը բաղկացած է ութ բաժնից: Ամփոփագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա 2015 թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ)՝ Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են

Ալեքսանդր Արզումանյան. «Սխալ է դիվանագետին կոնկրետ սահմանում կանգնած զինվորի հետ համեմատել»

«Դա արտահայտչական միջոց է: Սխալ է հենց կոնկրետ սահմանում կանգնած զինվորի հետ համեմատել: Համեմատությունը բանակի հետ ճիշտ է, որովհետեւ սա էլ է իր գեներալներն ունեցող ծառայությունը, որը լավ, թե վատ ծառայում է եւ պետք է հաշվի առնել,- այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:  9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-10-ին կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գյումրիում տարեց, միայնակ կնոջը ծեծել, դանակահարել են ու թալանել

Այսօր առավոտյան անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են գործել Գյումրու կենտրոնական թաղամասերերից մեկում գտնվող  231/598  տնակում բնակվող միայնակ  կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա, նրան ծեծել, դանակահարել են, տունը թալանել: Տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, կնոջ մոտ առկա է

Կարմիր պղպեղով եւ ֆետա պանրով թանձրուկ

Այս թանձրուկը (սոուսը) հրաշալի համադրվում է ե՛ւ մսի, ե՛ւ ձկան, ե՛ւ հավի, ե՛ւ բանջարեղենի հետ: Այն այնքան համեղ է, որ կարող է լավ նախուտեստ լինել՝ հացի կամ կրեկերների վրա քսած վիճակում: Իսկ պատրաստելը րոպեների հարց է: Անհրաժեշտ մթերքները Կարմիր թարմ պղպեղ- 5-7 հատ Սխտոր- 1-2 պճեղ Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ Ֆետա պանիր- 50-100 գրամ

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բերքաբերը

Կիրառվել են տարբեր տրամաչափի զենքեր

Հայկ Գեւորգյան. «Գործարարների համար գազի գինը կարող է իջնել հենց այս պահին»

«Եթե ԵՏՄ-ին վերաբերվենք զուտ որպես տնտեսական կառույց, մի կողմ թողնենք քաղաքականությունը, կան մի քանի տարբերակներ: Եթե ԵՏՄ-ում միասնական տնտեսական տարածք է ու այդ տարածքում չկա միասնական արժույթ, դա արդեն խնդիր է: Եթե կա ԵՏՄ ու չկա էներգակիրների միասնական շուկա, դա արդեն խնդիր է»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում

Արսեն Բաբայան. «Կազմակերպության նախագահը նույն անձն է, որն ի պաշտպանություն իրեն տարածում է կեղծ տեղեկություններ»

Խոստացել է թվարկել այդպիսի լրատվամիջոցների անուններ. մինչ օրս սպասում եմ։

Վարդգես Գասպարի. «Կարելի է փոխնախարար Արման Թաթոյանին խոշտանգումների մասնագետ համարել»

Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոշտանգումների գծով ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արման Թաթոյանը ի պատասխան ՄԻԵԴ-ի հարցմանը 2008 թվին Նուբարաշենում իմ նկատմամբ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի գրել է. «Դիմորդը իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի օգտագործել»: Հատկանշական է, որ երբ դատարանում ես ներկայացնում էի կալանավայրում իմ նկատմամբ կատարված բռնությունները ՝ դատավորը ինձ

Փետրվարի 7 -ը համացանցում հայատառ գրելու օրն է

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 5 ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով  գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր

Օլիմպիական խաղերի բացմանն ո՞վ կլինի Հայաստանի դրոշակակիրը

Ռիո դե ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր: Որոշ երկրներ արդեն հայտարարում են, թե Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Մարականա» ստադիոնում ո՞վ է տանելու պետական դրոշը: Հասկանալի է, որ այդ պատիվը տրվելու է լավագույններին, նրանց, ովքեր իրենց երկրի պատիվը բարձր են պահել միջազգային մրցասպարեզներում: Մասնավորապես, արդեն հայտնի է, որ Դանիայի դրոշը տանելու է

«Ուս-ուսի տված»

Օրերս ես մի առիթով լսեցի գուսան Հայկազունու «Հայեր, միացեք» հրաշալի երգը եւ զգացի, որ դրա էմոցիոնալ ազդեցությունն ինձ համար նույնն է, ինչ 25 տարի առաջ: Ես այս դեպքում էլ եմ, երեւի, փոքրամասնության մեջ, որովհետեւ միջին սերնդի հայաստանցիներից հարյուր հազարավոր մարդիկ այս քառորդ դարում վերանայել են իրենց հայացքները, հիասթափվել են, չարացել են, դարձել են ցինիկ եւ

«Լինզաները աչքի վրա բացասական ազդեցություն չունեն, եթե որակյալ են». Ալեքսանդր Մալայան

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ Հայաստանում հանդիպող ակնաբուժական հիմնական խնդիրները չեն տարբերվում այլ երկրներում եղածներից: Կան, իհարկե, որոշակի շեղումներ, որոնք պայմանավորված են մեր երկրի աշխարհագրական դիրքով: Դրանցից մեկը, օրինակ, գարնանային կատար կոչված հիվանդությունն է, որի պատճառն ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ գերզգայունությունն է: Ա. Մալայանն ասում է, որ այս հիվանդությունը ժամանակին

Արաս Օզբիլիսը բացակայում է «Ռայո Վալյեխանոյի» հայտացուցակից

Իսպանական ակումբի նորեկ Արաս Օզբիլիսի անունը տեղ չի գտել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ հանդիպման հայտացուցակում, տեղեկացնում է «Ռայո Վալյեխանոյի» պաշտոնական կայքը: Աղբյուրը գրում է, որ ակումբի մարզչական կազմը որոշել է այդ խաղում Օզբիլիսի վրա հույս չդնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ newsroyal.com-ի  

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն դատապարտում է խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը՝ իր քաղաքական հայացքների համար

Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը  հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ

«ԵԽ բանաձևը կարող է դրական արդյունքներ ունենալ». Սաշիկ Սուլթանյան

Եվրախորհրդարանը (ԵԽ) փետրվարի 4-ին միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացվող քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարբերաբար իրականացված զանգվածային սպանությունները՝ անվանելով դրանք ցեղասպանություն: Եվրախորհրդարանի բանաձևի 10-րդ կետը «կոչ է անում Եվրոպական միությանն ստեղծել հավատի և կրոնի ազատության հարցերով մշտական հատուկ ներկայացուցչի պաշտոն», որը կօգնի

Սեբաստացիները «Ղափամա» պատրաստեցին. (ֆոտոշարք)

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր սկսվել են մի շարք ստուգատեսների հայտերի ընդունումը: Մեկնարկը նշանավորվեց «Ղափամա» միջոցառմամբ: Կրթահամալիրի սաները եւ ծնողները «Ղափամա» էին պատրաստել եւ անուշեղենի հետ ցուցադրել առանձին տաղավարներում: «Սա ավանդական միջոցառում է, ամեն տարի հավաքվում ենք եւ «Ղափամա» պատրաստում: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվն օրհնության կարգ է կատարում, ապա

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930