Օրվա լրահոսը

Ստեփանավանում վագոն-տնակում հայտնաբերվել է դի

Հունվարի 8-ին, ժամը 16.53-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի վագոն-տնակներից մեկում անձը չպարզված քաղաքացու դի կա. վագոն-տնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են վագոն-տնակի դուռը. ննջասենյակում՝ մահճակալում հայտնաբերվել է 1966 թ. ծնված Վ. Մ.-ի դին: ՏԿԱԻՆ

Հրդեհ Խարբերդի ամառանոցների տներից մեկում. ներսում դիակ է հայտնաբերվել

Հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ներսում, իսկ ներսում դիակ կա: ՏԿԱԻՆ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում,

Տեղի է ունեցել «Անի» Մոնտենեգրոյի հայերի միության պաշտոնական բացման արարողությունը

Օրեր առաջ՝2015թ. դեկտեմբերի 25-ին, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքի Պորտ Ռոյալ համալիրում տեղի է ունեցել «Անի» Մոնտենեգրոյի հայերի միության պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Բուդվայի քաղաքապետ Սրջան Պոպովիչը, Մոնտենեգրոյում ռուսական, ղազախական, հրեական և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ռուսախոս ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Միության հիմնադիր Աննա Պետրոսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հյուրերին

«Ոսկե գնդակի» հանձնմանը ՖԻՖԱ-ի «Նախագահական մրցանակի» հանձնում չի լինի

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը ժամանակավորապես չեղյալ է համարել 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի մեծարման արարողության ժամանակ «Նախագահական մրցանակի» հանձնումը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով АП-ն: ՖԻՖԱ-ում նշում են, որ այդ մրցանակն այս տարի չի հանձնվի՝ կապված «կազմակերպության անցումային փուլի հետ» եւ այդ պրակտիկան կվերականգնվի եկող տարվանից: «Նախագահական մրցանակը» առաջին անգամ հանձնվել է 2001 թվականին՝ ՖԻՖԱ-ի

Ծանր հիվանդների առողջական վիճակը` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից  անմիջապես հետո Արմեն Մուրադյանը  արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր  և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:   Նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը,  առաջատար մասնագետների հետ քննարկվեց  նրանց բուժման հետագա  ռազմավարությունը: «Այս պահին կա ութ հիվանդներ,

Բացահայտվեց Նորամարգ գյուղում կատարված սպանությունը

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝

Անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն

Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2015 թվականին կատարված աշխատանքները և նախանշվեցին 2016թ. անելիքները:   Խորհրդակցության ընթացքում` նախքան 2016թ. անելիքների քննարկումը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ անցած տարին զինված ուժերի համար եղել է որակական առաջընթացի տարի: Անդրադառնալով աշխատանքային գլխավոր ուղղություններին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը

Ավազակային հարձակում՝ Ամանորի նախօրեին. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։ 2016թ. հունվարի 7-ին Ա.Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր տանը ենթարկվել է ավազակային հարձակման։ Ըստ կնոջ հաղորդման՝ իր ծանոթ Ա.Մուրադյանն ընկերոջ՝ ոմն Դավթի հետ, այցելել է իր

ՀՀ Նախագահի հրամանագիրը Շավարշ Քոչարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Mfa.am. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Շ. Մ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար Հայաստանի

Դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 65-ամյա Ս.Մելիքսեթյանի մահվան դեպքի առթիվ, ում դիակը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում։ Հունվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում դի կա: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1950 թ.

ՀՀ Նախագահի հրամանագիրը Շահեն Ավագյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Mfa.am. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ  Շ. Գ. ԱՎԱԳՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար Հայաստանի

Նախագահը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Նալբանդյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ  Է. Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման

«Իսլամական պետության» գրոհայինը հրապարակայնորեն սպանել է սեփական մորը. իրավապաշտպաններ – ВВС

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամը սիրիական Ռաքքա քաղաքում սպանել է սեփական մորը այն բանի համար, որ նա համոզում էր որդուն լքել ԻՊ շարքերը: Այդ մասին հաղորդում է ВВС-ն, հղում անելով Բրիտանիայում տեղակայված՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին: Ակտիվիստներն ականատեսների պատմություններ են հիշատակում, համաձայն որոնց՝ 20-ամյա գրոհայինը գնդակահարել է 40-ամյա սեփական մորը փոստային բաժանմունքի մոտ, որտեղ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Հանդիպումն սկսվեց Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր Աթոռի աշխարհիկ աշխատակիցներին բերկրալի տոների առիթով` Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ

Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն արձանագրել են հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների

Հայաստանը դուրս մնաց նոր Մետաքսի ճանապարհից

Նախապատմությունը Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում անցած դարի 90-ականներին դադարեց գործել Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղին, որը անցնում էր Նախիջեւանի տարածքով: Հենց այդ ժամանակ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան Իրան-Հայաստան մի նոր երկաթուղու նախագծի մշակմանը, սակայն 1996-1997 թվականներին նախագծի մշակումը դադարեցվեց, քանի որ ակնհայտ էր դրա տնտեսական աննպատակահարմարությունը և անգամ հեռավոր ապագայում ինքնածախսածածք դառնալու անհնարինությունը: 2000-ականների սկզբին Իրան-Հայաստան

Բանակի քեֆի ժամանակ շմոլ գազից թունավորվել են երկու ընտանիքներ

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Գյումրի բժշկական կենտրոն»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը, այսօր ժամը 14:30-ին «Գյումրի բժշկական կենտրոն» են ընդունվել շմոլ գազից թունավորված քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում: Նրանք Շիրակի մարզի Բանդիվան գյուղի բնակիչներ են՝ 1991 թ ծնված Լ.Հ., 1996 թ ծնված Է.Մ., 1998 թ ծնված Գ.Մ., 1997 թ ծնված

Երեւանի մայթերով քայլելը վտանգավոր է

Առատ ձյանը ու սառը եղանակին հաջորդած ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով մայրաքաղաքի շենքերի տանիքների հալչող ձյունն ու սառույցը սկսել է սահել ու կախվել շենքերից: Այնպես որ, փողոցով քայլելիս պետք է նայել ոչ միայն ոտքերի առջեւ, այլեւ շենքերի տանիքներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեհ լրագրողներ Անջեյ Բժեզեցկու եւ Մալգոժատա Նոչունի՝ Հայաստանի մասին նոր գիրքը կներկայացվի մարտին

Լեհաստանում ս.թ. մարտի 30-ին կկայանա լեհ լրագրողներ Անջեյ Բժեզեցկու եւ Մալգոժատա Նոչունի՝ Հայաստանի մասին նոր գրքի շնորհանդեսը: Գրքում՝ մեր երկիրը բազմիցս այցելած լրագրողները կիսվում են իրենց տպավորություններով եւ խոհերով: «Հայաստան: Մահվան քարավան» գրքի մասին տեղեկատվությունը զետեղված է կատալոգում: Ծանուցման մեջ ասված է. «Հայաստան: Երբեմնի հզոր կայսրություն, տարածված Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, ներկայումս՝ փոքրիկ եւ աղքատ

ՀԱԿ-ի անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանն իրեն մեղավոր ճանաչեց

Ամբաստանյալ Միրիջանյանը պահանջեց դատավարությունն անել արագացված կարգով

Եվրամիությունը կաջակցի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիային

Եվրահանձնաժողովը տեխնիկական պայմանագիր է տրամադրել Ավիացիոն անվտանգության Եվրոպական գործակալությանն, ուղղված Արեւելյան ԵՎրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կայուն զարգացմանը՝ համաձայն միջազգային ստանդարտների: Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը հրապարակված է այսօր՝ հունվարի 8-ին Aviation Today պորտալում, հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը: Պայմանագրի արժեքը կազմում է 5,4 մլն ԱՄՆ

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Այսօր` 2016թ. հունվարի ութին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն

Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցը անցել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և

Տեր Եսայի. «Տնօրհնեքը չար աչքի կամ թուղթուգրի դեմ պայքարի համար չէ»

Սբ. Ծննդյան եւ Սբ. Հարության տոներին հաջորդող օրերին կատարվում է տնօրհնեք: Եկեղեցու սպասավորներն այցելում են մարդկանց տները և փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում նրանց բնակարանը և բնակիչներին, տան բարիքները` հացը, աղը, ջուրը, ինչպես նաեւ օջախը: Արարողության մասին մանրամասն Aravot.am-ի հետ զրուցեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: -Արժանապատիվ

Առաստաղը մասամբ փլուզվել է

  Հունվարի 8-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի առաստաղը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ը: Պարզվել է, որ պոկվել է Կ. Հ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակի առաստաղի (մոտ 3 քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 9 քմ) ծեփամածիկը:   ՀՀ ՏԿԱԻՆ

Արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Daewoo» մակնիշի 34 ZZ 707 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 8-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել,

Գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ

«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,-նշվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքաբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով

Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ բուժվելու

Բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող իրադարձությունների շուրջ:   ՀԱԿ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Այսօր` հունվարի 8-ին, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ., լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930