Օրվա լրահոսը
Արաս Օզբիլիսին ԶԼՄ-ները հիմա էլ ուղարկում են Իսպանիա
Իսպանական «Ռայո Վալյեկանոն» մտադիր է վարձակալական հիմունքներով վերցնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին. տեղեկացնում է ТАСС-ը: Հավաստիացվում է, թե «Ռայոն» արդեն առաջարկ արել է «Սպարտակին», սակայն կողմերն առայժմ չեմ կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբների միջեւ բանակցությունները շարունակվում են: ԶԼՄ-ների տեղեկություններով, 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակում» տարեկան ստանում է 1,5 միլիոն եվրո
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտի մեջ
Հունվարի 10-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել Կ. Ե.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 14 US 115 պետհամարանիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 10-ին, ժամը 20.50-ին ահազանգ
ԼՂՀ ՊՆ. հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է զինծառայող
Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Տիգրան Ս. Պետրոսյանը գրոսմայստերների հետ իրեն վատ չի զգում
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ հուշամրցաշարի երկրորդ տուրում միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը (նկարում) սեւերով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանի հետ եւ 1,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեկնարկային տուրում Տիգրանը հաղթել էր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ տարվա առաջին շաբաթում կորցրել են 194 մլրդ դոլար
Bloomberg գործակալությունը հաշվարկել է այն վնասները, որոնք պատճառվել են ԱՄՆ ֆոնդային շուկայում չինական տնտեսության անկման եւ նավթի գների իջեցման պատճառով. դրանք կազմել են 194 մլրդ դոլար: Մասնավորապես՝ մոլորակի ամենահարուստ մարդը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ըստ Bloomberg-ի՝ զրկվել է 4,5 մլրդ դոլարից: Ամենաշատ կորուստները կրել է Amazon համացանցային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը կրճատվել է
«Արմավիայի» սեփականատիրոջն առաջարկել են «Georgian Airlines»-ի փոխնախագահի պաշտոնը
«Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա Ցեմենտ»-ով: Ամեն ինչ նոր էջից եմ սկսել:
Լեհաստան. Բողոքի ցույցեր ընդդեմ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի (Տեսանյութ)
Լեհաստանի ողջ տարածքում ընթանում են բողոքի ցույցեր ի աջակցություն ԶԼՄ-ների ազատության: Euronews.com-ը հաղորդում է, որ Վարշավայում, Պոզնանում, Կրակովում եւ այլ քաղաքներում մարդիկ դուրս են եկել կենտրոնական հրապարակներ՝ բողոքելով ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ, որով խստացվում է վերահսկողությունը պետական լրատվամիջոցների նկատմամբ: Սակայն, չնայած ցույցերին` նոր օրենքն արդեն գործում է: Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նոր օրենքը
Human Rights Watch-ի նամակը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին
5-ը հունվարի, 2016թ. ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5 Հարգելի պարոն Կոստանդյան, Թույլ տվեք ողջունել Ձեզ Human Rights Watch-ի անունից: Սույն գրությամբ ցանկանում ենք բարձրաձայնել, Նոր Հայաստան Շարժում, քաղաքական խմբավորման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված նախնական կալանքի վերաբերյալ, և կոչ անել Ձեր գրասենյակին քայլեր ձեռնարկել նրա իրավունքները
ԱԳՆ-ն հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հրապարակել է հետեւյալ զգուշացումը. «Ուժի մեջ է 11․2015թ․ զգուշացումը․Առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»: Ըստ
«Մուսալեռ» համալիրում սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ (Լուսանկարներ)
Investigative.am. Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի
Ըստ հաղորդման՝ քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարուժան Հ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն չի
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և
Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քաղաքացի Գևորգ
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է
Mtaes.am. Կանխարգելիչ պայթեցման աշխատանքները շարունակվում են Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-ից 9-րդ կիլոմետրի հատվածում ժայռաբեկորների վնասազերծման աշխատանքները շարունակվում են: Ժամը 16.00-ից մինչև ժամը 16.30-ն իրականացվել են երթևեկելի հատվածի մաքրման աշխատանքներ: Սույն թվականի հունվարի 9-ից ժամը 16.30-ից մինչև հունվարի 11-ն ավտոճանապարհը կլինի միակողմանի երթևեկելի, սակայն, անվտանգության տեսանկյունից առաջարկվում է օգտվել շրջանցիկ ավտոճանապարհից: Սույն թվականի հունվարի 12-ին ավտոճանապարհի նշված
Ռուս մարզուհին «գետնել» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)
Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի հետ մարզվելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի փորձամրցում է անցկացրել: Հավաքականի մարզիչ Էնցիո Գամբայի հետ գցումներ մշակելով՝ Պուտինը գոտեմարտի է բռնվել կանանց հավաքականի անդամ, 57 կգ քաշային, սամարացի միջազգային կարգի սպորտի վարպետ Իրինա Զաբլուդինայի հետ ու պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport-ի
Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 30 քրեական գործ՝ հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
Investigative.am. 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 30 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ ահազանգերին։ Յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ,
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում գրոսմայստերական բալ է սահմանված
Երեկ մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որը 6-րդ անգամ կազմակերպում է Հայաստանի շախմատի ակադեմիան: Հուշամրցաշարն անցկացվում է երկու խմբով. շվեյցարական մրցակարգով մինչեւ 18 տարեկան պատանիների եւ աղջիկների միջեւ եւ շրջանային՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Ուկրաինայի 10 շախմատիստների մասնակցությամբ: Ուժեղների պայքարում հանդես են գալիս գրոսմայստերներ Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը (երկուսն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է տեղեկանք՝ 2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող: Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am-ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում` Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տավուշի, Արագածոտնի, Շիրակի մարզերի մի շարք քաղաքներում մառախուղ է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղում է ձնախառն անձրև, Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Տավուշի
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջայց է կատարել բուժհաստատություններում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների թվի որոշակի աճով պայմանավորված, հունվարի 9-ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ
Գումարվել է «Լուսավոր Հայաստանի» Լոռու մարզային խորհրդի Հիմնադիր ժողովը
Լուսավոր Հայաստան Կուսակցության տարածքային ստորաբաժանումների՝ մարզային և համայնքային խորհուրդների ձևավորումը մեկնարկեց Լոռու մարզից։ 2016 թվականի հունվարի 9-ին Վանաձոր քաղաքում գումարվեց Լոռու մարզային խորհրդի ձևավորման Հիմնադիր ժողովը, որին մասնակցել են 40 պատվիրակ Վանաձոր, Սպիտակ Ալավերդի քաղաքներից և Մեծ Այրում, Արջուտ, Գուգարք, Ճոճկան համայնքներից։ Հիմնադիր ժողովն ընտրեց Լոռու մարզային Խորհրդի 13 անդամ և Վերահսկիչ հանձնաժողովի մեկ
Ակտիվիստներն`ընդդեմ ոստիկանների. (Ֆոտոշարք)
Ազատության հրապարակում այսօր քննարկում էր կազմակերպվել`տարվա մեկնարկին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ: «Վերջին շրջանում իշխանությունների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ ֆիզիկական հալածանքների նոր ալիք է բարձրացել, որը անարձագանք թողնելը վտանգելու է յուրաքանչյուրիս ապագան։ Ոստիկանական հարձակումը Ամանորի գիշերը, Գևորգ Սաֆարյանի կալանավորումը, բռնությունը Սյուզի Գևորգյանի նկատմամբ հետևանք են մեր լռության»,- ասված էր քննարկման հրավերի մեջ: Քննարկման
Դավիթ Սանասարյան. «Մի ֆինանսավորեք ՀՀ ոստիկանությանը». (Տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստի կոչը միջազգային կառույցներին
Այսօրվա դրությամբ գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ
Թարմ տեղեկատվություն համաճարակային իրավիճակի մասին
Մինչեւ հունվարի 18-ը դադարեցվել են նաև Գյումրու նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում տարածված սուր շնչառական հիվանդությունների պատճառով մինչև սույն թվականի հունվարի 18-ը դադարեցվել են նաև Գյումրու նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները: Գյումրու քաղաքապետի կողմից բոլոր ՀՈԱԿ-ներին հանձնարարված է սահմանված կարգով ձևակերպել ձմեռային արձակուրդների երկարաձգումը: Վերը նշվածը փաստում է, որ այդ օրերի համար ծնողներից չեն գանձվի սննդի մասով վարձավճարները, իսկ կոմունալ ծախսերի
Ամասիայի տարածաշրջանում և Ջաջուռի լեռնանցքում բուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և


















































