Օրվա լրահոսը

«Օխայ, օխայ անելով»՝ տղայիս բռնաբարության մեջ մեղադրի՞, որ վեց տարի տա՞ն»

Լարված ավարտ ունեցավ Արմավիրի մարզի Էջմիածնի դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթացած դատական նիստը: Մեղադրական ճառից հետո, նիստերի դահլիճից դուրս գալով՝ երիտասարդ ամբաստանյալի մայրը փորձ արեց մոտենալ դատախազին, որը միջնորդել էր ազատազրկել որդուն վեց տարի ժամկետով, ապա անեծք ուղղեց նրան, ասելով՝ «Աստծո դատաստանից վախեցեք»: Մինչ այս դռնբաց նիստը, դատական նիստերը ընթացել են դռնփակ ընթացակարգով: Մեղադրական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևանում` Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնյաներին առաջարկում է ինքնակամ անցնել թոշակի

«Նոր Հայաստան» ճակատը այսօր հավաք-հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզում: Կապանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացելով քաղաքացիական ժողովը՝ հայտարարեց, որ օրակարգում երկու հարց է. «Առաջինը՝ ընտրությունը գողացած, կեղծած Սերժ Սարգսյանի ազատ արձակումը իր բռնազավթած աթոռից եւ երկրորդը՝ մինչեւ արդար, արտահերթ ընտրություններ՝ նախագահական եւ խորհրդարանական, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կազմավորումը»: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց, որպեսզի, իր

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի ստորագրահավաքին չի միանա

Վահան Բաբայան. «Սոլիդարությունից ելնելով նման նախաձեռնությունների չեն միանում»

Թուրք իրավապաշտպան Զարաքոլուի պարգևատրման մասին

Դեկտեմբերի 10-ին թուրք հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն արժանացել է Դանիայի «PL» հիմնադրամի «Խաղաղության» պարգևին: Վերոնշյալ հեղինակավոր պարգևը, որը կազմում է 100 000 դանիական կրոն, շնորհվում է ՄԱԿ-­ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակներում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց և կազմակերպություններին: Հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Դանիայի

«Աշխատում եմ լինել անկեղծ եւ ճշմարիտ»

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ իր ծանոթ եւ անծանոթ ֆիլմերի մասին Օրերս Ուֆայում անցկացված «Արծաթե Ակբուզատ» միջազգային երկրորդ կինոփառատոնում կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» լիամետրաժ ֆիլմը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատոր» անվանակարգում: Նշենք, որ օպերատորը Նարեկ Մարտիրոսյանն է: Սա «Թեւանիկի» հերթական հաջողությունն էր արտասահմանյան փառատոներում: Ռումինիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում նույն ֆիլմը արժանացել է տարբեր մրցանակների, իսկ «Ոսկե ծիրանում» հաղթել

«ԿԸՀ-ն պաշտոնական կեղծիքներ է արել». բացահայտում

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր հանրաքվեի քվեարկության հինգ տեղամասերի  արձանագրությունների քաղվածքները ներկայացրեց ու մատնանշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած պաշտոնական տվյալների կեղծիքները: 5/38 տեղամասի արձանագրության համաձայն 343՝ այո, 421՝ ոչ էր արձանագրվել: ԿԸՀ պաշտոնական տվյալներով թվերը կտրուկ փոխվել են՝ 1155՝ այո, 92՝ ոչ. «Այսինքն, ԿԸՀ-ի պաշտոնապես հրապարակված արդյունքների համաձայն՝ այս տեղամասում 806-ով ավելացվել են այո-ի ձայները»,-

Պյոտր Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին ևս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

Այսօր` դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում

Բալլադ անցյալ լուսաբացի

Երբ մեր բակում լույսն էր բացվում, Լուսահոգի Հայրս ելնում էր, լվացվում Ու հեռանում էր աղոթքի: Եվ այդ ժամին լուսաբացի Ծեր քահանան մեր հարեւան Շտապում էր մեզ երեւալ՝ Մի գավ գինի ճաշակելու, Եվ քանի ումպ մնացել էր Երեկ կոնծած բաժակներում՝ Լուռ հավաքել, Մատռվակել՝ Ուրիշներին պատվարկելու: Ոչ ոք նրան չէր արգելում Հավախոսին Շատախոսել, Քանի որ նա Պիտի

Ալեքսանդր Արզումանյան. ԱՄՆ դեսպանը լավ է անում

Նախկին արտգործնախարարը`ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

Ցանկությունների օրենք՝ գյուղացիներին համախմբելու համար. գյուղատնտեսական կոոպերատիվներ են ստեղծվելու

Հիմա էսքանը որ գրել ենք՝ կարողանալո՞ւ ենք իրականացնել՝ էլ գյուղատնտեսական ապահովագրություն, էլ մատչելի վարկեր, էլ չգիտեմ ինչ:

Անդրադարձ է եղել նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործընթացին

Դեկտեմբերի 14-ից 15-ը Գերմանիայի Քրիստոնյա-Դեմոկրատական Միություն կուսակցության ղեկավարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում` ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի և Բունդեսթագի

Երեք մասնակցով՝ մեկ ոսկի եւ երկու բրոնզ՝ աշխարհի առաջնությունում

Ավանդական ֆուդոկան կարատեի Հայաստանի ներկայացուցիչները Սերբիայում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել են մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալով: Մարզիչ, սեւ գոտի 4-րդ դան Արծրուն Օհանյանը «Առավոտի» հետ կիսվել է աշխարհի առաջնությունից ստացած իր տպավորություններով: «Մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում: Հենց Բելգրադի օդանավակայանում անվտանգությունը բարձրացված էր շատ բարձր աստիճանի, որի արդյունքում ժամանած մոտ

Հաղթանակը միայն ու միայն հնարավոր է տոնել Բաքվում. Վովա Վարդանով. «Ա1+» (տեսանյութ)

«Հասարակությունը ոչ թե պիտի պատրաստվի, այլ միշտ պետք է պատերազմի մեջ լինի». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: «Մենք 1998 թվականից պատերազմի մեջ ենք, հիմա լարվածությունը թուլացած է, բայց դա չի նշանակում, թե պատերազմը վերջացել է, մեր պատերազմի մասնակիցներն էլ սխալվում են, որ ասում են, թե պատերազմը

Ալեքսանդր Արզումանյան. «Ինչպես ասում են`կրկին փորձիր»

Պատգամավորը միացել է ՀԱԿ-ի ստորագրահավաքին

«Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը Հայաստանին շահեկան դիրքում է դրել». Գագիկ Հարությունյան

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի համոզմամբ, աշխարհում վերացավ միաբեւեռ աշխարհակարգը: «Գլոբալ հանրությունը փոխվեց, տոտալիտար բնույթ կրող ազատական գաղափարախոսության դեմ ընդվզումներ եղան: Մեծացավ այն կազմակերպությունների ազդեցությունը, որոնք դեմ են գլոբալ աշխարհակարգին, կողմնակից են լայն ընկալումներին: Առաջացան նոր միտումներ, մասնավորապես ծայրահեղականության տարածումն է գլոբալ հարթությունում, առաջինը Իսլամական պետությունն է: Մենք սովոր ենք որոշակի չափանիշերի՝ օրինակ գլոբալիզացիային, բայց

Շանթի Յուրայի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողը, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր.  shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն

ՀՀ տնտեսության հերթական մարտահրավերը

Նախորդ տարիներին արդեն զգացել ենք, որ Հայաստանը, չհանդիսանալով նավթ արդյունահանող, արտահանող կամ վերամշակող երկիր, շատ զգայուն է «սեւ ոսկու» համաշխարհային գների տատանումների նկատմամբ: Եւ հիմա, երբ նավթի գները անկում են ապրում՝ անցնելով բոլոր հոգեբանական շեմերը, մտահոգության լուրջ առիթ կա, որ Հայաստանի առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը ոչ միայն չի լավանա, այլեւ կշարունակի վատթարացման ընթացքը:

ՕԵԿ-ը միացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին. ՍԴ-ի դիմումի տակ 15 պատգամավոր է ստորագրել

ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից ՝ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը , անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը: Ընդհանուր առմամբ`15 պատգամավորներ: Հիշեցնենք, երեկ ՀԱԿ-ը ստորագրահավաք էր նախաձեռնել`սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում

Դոնբասում ռուս սպա է հայտնվել, որը ներգրավված է Ավետիսյանների սպանության մեջ. Unian

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը հաղորդել է, որ Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ստորաբաժանումներից մեկը ղեկավարում է Ռուսաստանի զինված ուժերի սպա, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։ Նա նախկինում ղեկավարում էր Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այս տեղեկությունը հաղորդել է «Unian»-ը։ Կայքը նշել է, որ որպես 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկին սադրել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն

«Օրենք չեմ խախտել». Սամվել Կարապետյանին գործունեության պատճառով արգելել են մտնել Վրաստան (Տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի մարդկանց ցուցակում. հոկտեմբերի 18-ին նրան արգելել են անցնել Սադախլուի անցակետը: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին իր մասնագետների խմբով իրականացրել է հերթական ճամփորդությունը դեպի Վրաստան, որը նպատակ ուներ շարունակել ուսումնասիրել վիրահայերի հսկայածավալ մշակութային

Միակ բարի գործը, որ դուք կարող եք անել այս կյանքում

Միակ բարի գործը, որ մարդը կարող է անել այս կյանքում, Քրիստոսին փնտրելն է: Ինչու Մարդկանցից շատերը, երբ բարի գործ են անում, կամ սպասում են, որ դիմացիններն այդ մասին կիմանան, իրենց կգտնահատեն ու միշտ երախտապարտ կլինեն, կամ էլ՝ եթե սա չեն ուզում, ապա մտածում են, որ Աստուծո առաջ արդեն արժանիք ունեն եւ մի քանի այսպիսի գործերով

Արա Աբրահամյանի առաջարկով հիմնադրվել է «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորում» կազմակերպությունը

Ս.թ. դեկտեմբերի 15-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի անցկացման հարցը: Քննարկվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկը՝ հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն և ներկայացնել այն գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես մշտապես գործող կառույց: Ֆորումի

Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պահանջներին դատապարտյալը չի ենթարկվել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Կ.-ն հացաթխման արտադրամասի տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս գետնից վերցրել և իր մոտ թաքցրել է կանաչ գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչն էլ նույն պահին նկատել է դատապարտյալի ուղեկցումն իրականացնող հիմնարկի աշխատակիցը: Փաթեթը ներկայացնելու աշխատակցի պահանջներին դատապարտյալը չի ենթարկվել և այն նետել է ձնակույտի մեջ: Զննության

Քանդակագործ. «Հողերը մեկ օրում ստեղծված մեր գերբի գլխին» (Տեսանյութ)

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը դեկտեմբերի 16-ին «Հայելի» ակումբում անդրադարձավ ՀՀ զինանշանին, որի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը ԱԺ-ում կրքեր է հարուցել: «Հայաստանի գերբը մի օրում է նկարվել, Դաշնակցությունը 20 թ. պատվեր է տվել Թամանյանին ու Կոջոյանին, որոնք ընդամենը մեկ օրում են ստեղծել էդ գերբը… Հողերը մեկ օրում ստեղծված մեր գերբի գլխին, որի մեջ ութ հատ գազան

Այսպիսի ընդդիմության մասին միայն երազել կարելի է. «Հայոց աշխարհ»

Գլխավոր հարցը, որի շուրջ պտտվում է երկրի ողջ ներքաղաքական կյանքը, այն է, թե քանի մարդ կարող է փողոց դուրս բերել այս կամ այն ուժը։ Սակայն դա հնացած մոտեցում է, քանզի միտինգային տարերքը հեռանում է անցյալի գիրկը։ Ժամանակները սրընթաց փոխվում են, եւ ամեն ինչ կարելի է «լսել ու տեսնել» սոցիալական ցանցերում ու հենց այնտեղ էլ արտահայտել

Լեւոն Լաճիկյան. «Հայերենը դարձել է տնային լեզու» (Տեսանյութ)

Դեկտեմբերի 16-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին արվեստաբան Լևոն Լաճիկյանն ու քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Նրանք խոսեցին Թուրքիայի հայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքից, Ստամբուլի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներից: Լևոն Լաճիկյանը փաստեց, որ հայերն ավելի հին ներկայություն ունեն Պոլսում, դեռեւս Հուստինիանոսի ժամանակվանից, հայերը Պոլսում ավելի վաղուց են ապրում, քան թուրքերը, հետեւաբար առաջարկեց պոլսահայերին սփյուռքահայեր չհամարել: Նա խոսեց Պոլսի հարուստ

Վերնախավի գործոնը

Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է առանձին քաղաքական գործիչների ցանկությամբ «Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, որովհետեւ ուզում է…»՝ մեկ տարուց ավելի կրկնվող այս բանաձեւը քաղաքական պայքարի կամ քարոզչության առումով միանգամայն կիրառելի էր: Վերլուծության համար նման մոտեցումն առանձնապես ոչինչ չի տալիս՝ քաղաքական գործընթացների տեսանկյունից մեկ գործչի մոտիվացիան թեեւ նշանակություն ունի (հաշվի առնելով, որ նա երկրի առաջին

Մեղադրանք է առաջադրվել` թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930