Օրվա լրահոսը

Թերլեմեզյանի 150 աշխատանքների մի մասն առաջին անգամ է ցուցադրվում

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ազգային պատկերասրահում թերլեմեզյանական հինգ տասնյակ կտավներ ներկայացված են մշտական ցուցադրության, իսկ հոբելյանի առթիվ դրանց թիվն ավելացել է ևս հարյուրով, որոնք զետեղվել են կտավների մայր պահոցի չորս սրահներում: Այսպիսով՝ արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 150 աշխատանքներ, որոնց մի

Եվգենյա Դոլուխանովան պայքարն ավարտեց նախավերջին տեղում

Կանանց գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին անդամ Եվգենյա Դոլուխանովան Ուկրաինայի շախմատի կանանց առաջնության եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց Իննա Գապոնենկոյի հետ: Մրցաշարում նա տարավ մեկ հաղթանակ, չորս անգամ արեց ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն եւ տասը մասնակիցների մեջ 3,0 միավորով պայքարն ավարտեց նախավերջին տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ 2015.ukrchess.com-ի  

«Հիստերիկ ճղճղանք». Փոստանջյանի ելույթը՝ Սյունիքի մարզպետի խորհրդականի մեկնաբանությամբ

«Ես նորից հիասթափվեցի Զարուհի Փոստաջյանից եւ այդ «Նոր Հայաստան» շարժումից ընդհանրապես»,- ասում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այսօրվա ելույթը լսելուց հետո: Հիշեցնենք, որ պատգամավորն այսօր Աժ-ում հայտարարել էր. «Վաղը մենք լինելու ենք Սյունիքում, ոչ թե հյուր, այլ դուրս հանելու Լիսկային այնտեղից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել,

Վանաձորի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է սկսվել

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը համարել է քաղաքական հետապնդում: «Վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Վանաձորում եղել են ամենալավ ընտրությունները: Վանաձորում, փաստորեն, ընդհանրապես կեղծիք չի եղել, եւ պատահական չեմ համարում, որ հենց հանրաքվեից հետո Վանաձորի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում

Մենք տխուր ենք. աշակերտները պահանջում են իրենց ուսուցչին (Տեսանյութ). A1plus.am

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից հեռացված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանի արդեն նախկին աշակերտները պահանջում են նրա վերադարձը: Այդ նպատակով նրանք այսօր նախաձեռնել էին բացօթյա ասուլիս: «Չենք ուզում առնչվել քաղաքականությանը, իր կոլեգաների հետ հարաբերություններին, ուղղակի մենք տխուր ենք: Ինձ համար ընկեր Փաշոյանն առանձնացել է մնացած ուսուցիչներից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց աշակերտուհիներից Էլեն Տիգրանյանը: «Մենք իր

Ավազակային հարձակում Երևանում. հարձակվողը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Police.am. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա: Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր: Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական

Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց 7 մահացու մեղքերը, որոնք բերում են հակակոռուպցիոն մարմինների անարդյունավետ գործունեությանը

«Եվ եթե չկա հավատ, սա շատ վտանգավոր է, այսինքն՝ պետք է լինի որոշակի հետաքրքրություն հասարակության մեջ»

3 անձի մահվան պատճառ հանդիսացած երթևեկության կանոնները խախտելու մեջ կասկածվող վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.8 կմ հատվածում բախվել են «Մերսեդես բենց» և «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաները, որի

Բացահայտվել են  քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարների յուրացման նոր դրվագներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015 թվականի

Միջադեպ Ազատության հրապարակում՝ «Նոր Հայաստանի» տեղեկատվական հավաքի ընթացքում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Պարոն Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարեց. «ՀՀ-ում ընտրություններն ունեն բացառապես մեկ նպատակ՝ կեղծել, որը կոչվում է  կոռուպցիա: Ակնհայտ է, որ այն անձինք, որոնք ներգավված են լինում դրա կազմակերպման մեջ, գտնվում են իշխանության ամենաբարձր օղակներում, որը համակարգվում է ՀՀԿ շտաբի կողմից

Րաֆֆի Հովհաննիսյանն իր «փափուկ լեզվով» պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը և հրավիրում Սուրիկ Խաչատրյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այսօրվա հերթական տեղեկատվական հավաքը սկսեց՝ հիշելով իր տատիկին, որի ծննդյան օրն է այսօր: Այնուհետև հիշատակեց թշնամու վախկոտ փամփուշտներից զոհված հայորդիներին ու խոսեց այդ դեպքերի կանխարգելման մասին. «Մեդալը մեդալ, բայց մեզ պետք չեն հետմահու մեդալներ, այլ պետք է երկար կյանք, զուլալ ծառայություն, որ ոստիկանը, զինվորը երկար ծառայեն, այլ ոչ

Սեյրան Օհանյանը ներկա է եղել զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը

Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Սեյրան Օհանյանը զոհված զինծառայողի ծնողներին է հանձնել

Սուրեն Քրմոյան. Հակակոռուպցիոն անկախ բազմաֆունկիցոնալ մարմնի ստեղծումը դեռեւս չի երեշխավորում դրա անկախությունը

Սուրեն Քրմոյանի կարծիքով՝ քաղաքական կամքի առկայությունն է վճռորոշ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ողջունում ենք ՀԱԿ-ի քայլը, բայց մեր գործը հրապարակում է»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քիչ առաջ Ազատության հրապարակում անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարությանը, նշեց. «Իհարկե, այդ հայտարարությունը նշանակում է, որ Ամերիկան լրջագույն մոտեցում է ցուցաբերում ՀՀ ներքին դրվածքին: Ցանկություն ունեմ, որ Սարգսյան Սերժի հրաժարականի, անցումային կառավարության կազմավորման և արտահերթ ընտրությունների հարցը լուծենք առանց օտար

Ավազակային հարձակում հայտնի գործարարի տան վրա. կա վիրավոր. Shamshyan.com 

Shamshyan.com  Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել

ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վիճակագրական վերլուծություն

Գծային ռեգրեսիա Գրաֆիկում ցույց է տրված «այո» քվեարկած մարդկանց տոկոսի կախվածությունը մասնակցության տոկոսից: Կետերը համապատասխանում են բոլոր 1997 տեղամասերի նախնական արդյունքներին: «Այո» քվեների տոկոսը բարձր է այն տեղամասերում, որտեղ գրանցվել է բարձր մասնակցություն: Ռեգրեսիոն ուղղի գործակիցը k=0,938: Իդեալական դեպքում պետք է k=0, այսինքն արդյունքը պետք է կախված չլինի մասնակցությունից: Եթե չի լինում որևէ լցոնում, ապա

 Գյումրու կենտրոնում համատարած փակվել են խանութներ, սրճարաններ (Ֆոտոշարք)

Գյումրու ամենակենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում ու Խաղաղության օղակում, որտեղ 2-3 ամիս առաջ բավական մեծ թվով խանութներ կային, այսօր դրանք համատարած փակվել են: Երբեմնի ճոխ հագուստի խանութների բոլոր շենքերը վարձով են տրվում, անգամ վարձով է տրվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը պատկանող մանկական «Հրաշքների աշխարհ»-ի առաջին հարկը: Իսկ այս ամենը, որքան էլ տխուր լինի, դատարկվող քաղաքի

«Որտե՞ղ պիտի տեսնեիք իմ գործերը, եթե բոլոր ցուցահանդեսներից հանում գցում էին դուրս». նկարիչ

«Եվրոպական երկրներից շատերը Հայաստան են գալիս այնպիսի տպավորությամբ, թե գավառական մի երկիր են գալիս, որտեղ արվեստ չի կարող լինել: Բայց գալիս են ու հասկանում, որ սխալվել են»,- ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս): Նկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ նկարչությունը Հայաստանում բավականին բարձր մակարդակի վրա է. «Ճիշտ է, խոչընդոտներ կան՝

Ավանդական «Քաշիկա»՝ խոզի բդի փոխարեն (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն այսօր «Մեգերյան կարպետ» ցուցասրահում ամփոփեց այս տարվա գործունեությունը: Կազմակերպվեց նաեւ «Ղափամայի շուրջ» ավանդական միջոցառումը, որի ընթացքում հյուրերին ներկայացվեց դդմից պատրաստված «Ղափամա» ավանդական կերակրատեսակը: «Վստահաբար կարող եմ ասել, որ մեր կազմակերպության գործունեության արդյունքում «Ղափաման» մտել է մեր կենցաղ, օրինակ՝ շատ հարսանիքների ժամանակ մատուցվում

Ռուզաննա Մուրադյանի լիրիկական զեղումը ԱԺ-ում. «Մեղմաբարո ես, ինչպես աղավնին, բայց ոչ հեզությամբ, այլ՝ հիմարությամբ» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ ՀՀԿ-ականները հերթական անգամ վիճաբանության մեջ մտան: Նրա խոսափողն էլի անջատեցին, հորդորեցին իրենց չվիրավորել եւ խոսել բացառապես միայն քննարկվող օրենքի մասին: Տեսնելով, որ Փոստանջյանին անիմաստ է ենթարկեցնել՝ ՀՀԿ պատգամավորներից մեկը՝ Ռուզաննա Մուրադյանը իր ելույթում կարծես նրան ուղղված մի մեջբերում ընթերցեց Նարեկացուց՝ ընդ որում՝ աղավաղելով բնագիրը. «Մեղմաբարո

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ

Յունիբանկը ստեղծում է տվյալների մշակման նորագույն կենտրոն

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել և

Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին

Կայացավ «Հավասար հնարավորություններ» մրցանակաբաշխությունը (Տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին անդրադառնալու համար մրցանակներ ստացան լրագրողները

Վեճ՝ ԱԺ-ում. Փոստանջյանը ՀՀԿ-ի խորհրդանշանը թարս հանեց ու հայտարարեց «Լիսկային» Սյունիքից հանելու մասին (Տեսանյութ)

Նաղդալյանն ասաց՝ մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր ա, իսկ ձեր արածը՝ առնվազն ցինիզմ ա:

Ավետիք Իշխանյան. «Ամեն ինչ բարդվելու է պատահական բռնված արջերի վրա»

Իրավապաշտպանների կարծիքով՝ ՀՀ ոստիկանության՝ հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրախախտումների վերաբերյալ հետաքննության անցկացման մասին հայտարարությունները հիմնականում արևմտյան կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան բավականին կոշտ հայտարարության արդյունք են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե առանձին էպիզոդներով քրեական գործերի նույնիսկ արդյունավետ քննությունը էական նշանակություն չի կարող ունենալ խախտումների ամբողջական պատկերը բացահայտելու տեսանկյունից: Նա պնդեց. «Տեղի

Պարզաբանում պետական պատվերի շրջանակում տրամադրվող բժշկական օգնության կազմակերպման և քաղաքացիների հերթագրման կարգի վերաբերյալ

Պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպումը և քաղաքացիների հերթագրումը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ: Այդ որոշման Հավելված 2-ը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը, համաձայն որի 14-րդ կետի` կազմակերպությունների

«Դատարաններում աղավաղում են մեր զինանշանը՝ առյուծը կարծես թռչում է, արծիվը՝ սողում». Փոստանջյան

Երբ զինանշանից հանում են Արարատը կամ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ գույները խախտում են, այդ մարդիկ պետք է պատժվե՞ն, թե՞ ոչ:

Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930