Օրվա լրահոսը
Այսպիսի ընդդիմության մասին միայն երազել կարելի է. «Հայոց աշխարհ»
Գլխավոր հարցը, որի շուրջ պտտվում է երկրի ողջ ներքաղաքական կյանքը, այն է, թե քանի մարդ կարող է փողոց դուրս բերել այս կամ այն ուժը։ Սակայն դա հնացած մոտեցում է, քանզի միտինգային տարերքը հեռանում է անցյալի գիրկը։ Ժամանակները սրընթաց փոխվում են, եւ ամեն ինչ կարելի է «լսել ու տեսնել» սոցիալական ցանցերում ու հենց այնտեղ էլ արտահայտել
Լեւոն Լաճիկյան. «Հայերենը դարձել է տնային լեզու» (Տեսանյութ)
Դեկտեմբերի 16-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին արվեստաբան Լևոն Լաճիկյանն ու քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Նրանք խոսեցին Թուրքիայի հայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքից, Ստամբուլի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներից: Լևոն Լաճիկյանը փաստեց, որ հայերն ավելի հին ներկայություն ունեն Պոլսում, դեռեւս Հուստինիանոսի ժամանակվանից, հայերը Պոլսում ավելի վաղուց են ապրում, քան թուրքերը, հետեւաբար առաջարկեց պոլսահայերին սփյուռքահայեր չհամարել: Նա խոսեց Պոլսի հարուստ
Վերնախավի գործոնը
Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է առանձին քաղաքական գործիչների ցանկությամբ «Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, որովհետեւ ուզում է…»՝ մեկ տարուց ավելի կրկնվող այս բանաձեւը քաղաքական պայքարի կամ քարոզչության առումով միանգամայն կիրառելի էր: Վերլուծության համար նման մոտեցումն առանձնապես ոչինչ չի տալիս՝ քաղաքական գործընթացների տեսանկյունից մեկ գործչի մոտիվացիան թեեւ նշանակություն ունի (հաշվի առնելով, որ նա երկրի առաջին
Մեղադրանք է առաջադրվել` թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն
Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ
«Ինձ կամենտարիաներ չանե՛ք». Գալուստ Սահակյանը ԱԺ-ում հայերեն է սովորեցնում
«Փայ» բառ հայերենում չունենք, դրա իմաստը բաժնեմասը պետք է լինի:
Նախարարները կարտասանեն. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ն. «Չորրորդ իշխանություն»
Խորհրդարանական քննարկումները պոեզիայի ժամի վերածելը փայլուն գաղափար է։
«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի» գործով կկայանա ևս մեկ նախնական դատական նիստ
2015թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, սկսվեց ըստ հայցի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի գործով քննությունը: Սույն հայցով Կազմակերպությունը պահանջել է՝ պարտավորեցնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին՝ տրամադրել կազմակերպության 2015թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես, տեղեկատվություն այն մասին, թե 1992-1998թթ. ընթացքում ՀՀ նախագահի
Կարտոֆիլի հյութը` ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի դեպքում
Շատերի սիրած բանջարեղենը կարտոֆիլն է համարվում, մարդիկ կան, որ գրեթե ամեն օր են այն օգտագործում: Այն ոչ միայն համեղ է, սննդարար, այլեւ օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Կարտոֆիլի բաղադրության մեջ մտնում է 77 տոկոս ջուր, 20 տոկոս ածխաջրեր, 2-3 տոկոս ազոտային նյութեր, բջջանք, ճարպեր, վիտամիններ, սպիտակուցներ, միկրո-մակրո տարրեր։ Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ
Անհասկանալի է, թե իշխանություններն ինչին են «հակադարձում». «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Դեսպանությունների հայտարարությունները Հռոմի Պապի հայտարարությունները չեն, որպեսզի սրբությամբ ընդունենք, կարող ենք նաեւ հակադարձել»: «ՉԻ» – Գալուստ Սահակյանր գուցեեւ տեղյակ չէ, բայց Հռոմի Պապը կաթոլի՛կ եկեղեցու գլուխն է, իսկ ՀՀ ազգաբնակչության մեծամասնությունը կաթոլիկ չէ, այնպես որ՝ Հռոմի Պապի հայտարարությունները մենք այսպես թե
Երեւանում, Կապանում եւ Արտաշատում կյանքը թանկացել է. «Ժողովուրդ»
Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում կյանքը թանկացել է։ Թեեւ գնաճին զուգահեռ՝ մեր հանրապետությունում պարբերաբար բարձրանում են աշխատավարձերն ու կենսաթոշակները, այնուամենայնիվ, մարդկանց եկամուտների աճը համեմատելի չէ գնաճի հետ։ Նկատենք նաեւ, որ ապրանքատեսակները ՀՀ քաղաքներում ունեն տարբեր գներ։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Երեւանում 1 կգ բրինձը այս տարվա նոյեմբերին վաճառվել է 950 դրամով, Գյումրիում՝ 850-ով, Վանաձորում՝
Հաղթող թիմը շուտով Ստեփանակերտում կմասնակցի հանրապետական փուլի մրցումներին
Դեկտեմբերի 14-ին Բերձորի վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ ԼՂՀ դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի (2015-2016թթ.) շրջանային (2-րդ) փուլը: ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, շախմատի ֆեդերացիայի, շրջանների ու Ստեփանակերտի կրթության բաժինների աջակցությամբ, օլիմպիադան անցկացնում է՝ նպատակ ունենալով դպրոցականների շրջանում զարգացնել իմաստուն խաղը, հայտնաբերել շնորհալի մարզիկներին: Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն 2002 թվականին և
Դավիթ Բաբայան. «Կլանը իր իսկ թեւում, իր թիմակիցների մոտ դժվարանում է պաշտպանել սեփական շահերը». «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում մշտադիտարկմանը։ – Պարոն Բաբայան, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է։ Հակառակորդը եւս հայտարարում է զոհերի մասին ու շարունակում է ծանր հրետանուց կրակել։ Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը, նշվում էր, որ 2 երկրների
Անգինան բուժեք քացախաջուրը ողողումից հետո կուլ տալով
Ժողովրդական բժշկության մեջ անգինայի բուժման առավել տարածված միջոցը կոկորդի ողողումներն են խնձորի քացախով: Լուծույթը բաղկացած է 1 բաժակ ջրից եւ 1 թեյի գդալ խնձորի քացախից: Խորհուրդ է տրվում ողողումները կատարել ժամը մեկ. ընդ որում՝ պետք է վերցնել լուծույթի մի լավ կում, ողողում անել, ապա կուլ տալ: Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ կուլ տալու պահին լուծույթը
Ռուբեն Հակոբյանը՝ ՀԱԿ-ին. «Պատրաստ եմ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե…»
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը՝ հայտնի ստորագրահավաքի առիթով Հարգելի գործընկերներ Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությամբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։ Դրանով իսկ փաստելով,
«Այդտեղ ոչ մի հերոսական բան չկա»
«Միայն Տիգրան Ուրիխանյանն է ընդհատել գործուղումը: Մենք դիտորդական առաքելություն էինք իրականացնում, եւ եթե ես էլ գայի, ապա ՀՀ-ի անունից փաստաթղթերի տակ ստորագրող չէր լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հակադարձելով դիտարկմանը, որ ինքը խուսափեց մասնակցել խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը` պատճառաբանելով գործուղումը, մինչդեռ այլ պատգամավորներ իրենց դիրքորոշումը պահելու համար ընդհատեցին գործուղումը: «Այդտեղ
Եղիշե Պետրոսյան. «Մենք ազգովի ապրում ենք կեղտոտ ստի վրա հիմնված երկրում», «Հրապարակ»
Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանին խնդրեցինք գնահատել դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի արդյունքները ու նշել, թե, որպես ՀՀ քաղաքացի, ինչքանո՞վ է հավատում ԿԸՀ-ի ներկայացրած թվերին, ինչին երաժիշտն այսպես պատասխանեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ազգովի ապրում ենք կեղտոտ ստի վրա հիմնված երկրում, որտեղ բոլորը ստում են բոլոր հնարավոր ձեւերով (թող ինձ ներեն այն քչերը,
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց
Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /52 արկ/, 82 /26 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /3 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց:
Ձեւակա՞ն, թե՞ իրական գործընթաց
ՀԱԿ-ը դիմում է ՍԴ. Էդմոն Մարուքյանը միացել է, բայց արդյունքները չի կանխատեսում Երեկ Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ ՀԱԿ-ը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել մինչեւ շաբաթվա վերջ: Ստորագրահավաքի արդյունքները կամփոփվեն ամսի 18-ին: Հիշեցնենք, որ ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն:
Իմունականխարգելման ազգային ծրագիրը հաջողություններ է արձանագրել
Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը: Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ծառայությունները
Հրդեհ ոստիկանության չշահագործվող շենքում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ):
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը. «Ամերիկայի Ձայն»
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը: «Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Միացյալ Նահանգները շատ ավելի գործուն եւ եռանդուն դեր ստանձներ, այլ ոչ թե խնդրի կարգավորումը թողներ Ռուսաստանին», – նշել
Տեսանելի եւ անտեսանելի մասը
«Քաղաքականությունը հիստերիա չէ: Քաղաքականությունը մաթեմատիկա է՞»: Այդպիսի եզրակացության է եկել Ուկրաինայում ապրող հրապարակախոսներից մեկը` Վիտալի Պորտնիկովը, մեկնաբանելով Սաակաշվիլի-Ավակով ընդհարումը: Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետը եւ նույն երկրի ներքին գործերի նախարարը վիճել են հետեւյալ առիթով. նախարարը հարցրել է` այդ ինչպե՞ս եք պատրաստվում սեփականաշնորհել Օդեսայի խոշոր գործարաններից մեկը: Վրաստանի նախկին նախագահն էլ պատասխանել է` «կոռուպցիոները դու ես, ես
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տաներ քաղաք, խանութներից մեկում գործի ընդունել տար: Կինը չէր համաձայնվում. – Ա՛յ շաշ, դու Թումանյանի «Գիքորը» չես կարդացե՞լ,- աղաղակում էր կինը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին քննարկումները «ժամանակավրեպ» համարեց
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի կարծիքով՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քննարկումները ժամանակավրեպ են: Հայաստանյան լրատվամիջոցների համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը այս հարցով մանրամասնեց. «Ինչպես երբեմն նշվել է մամուլում, խաղաղապահ զորքերի տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում կարող է քաղաքական
Երևանյան համաժողովն իր ներդրումը կունենա ԱՌՆ գործընթացում
Mtaes.am-ը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 15-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի դահլիճում մեկնարկեց «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3-րդ միջազգային համաժողովը, որի այս տարվա խորագիրն է «Լրատվամիջոցները, հանրային իրազեկումը և Սենդայի աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը»: Կազմակերպիչներն են ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման կազմակերպությունը: Համաժողովի ամբողջ
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հայտարարությունով
Աֆրիկյան ֆեդերացիան բոլոր հայտ ներկայացրած մասնագետներից սկզբում կընտրի հինգին, որոնցից էլ կկատարի վերջնական ընտրությունը: Նրանց ներկայացված են լինելու հետեւյալ պարտադիր պահանջները. լավ բնավորություն եւ առողջություն, ուժեղ անհատականություն, միջազգային ճանաչում, էլիտար թիմերում աշխատանքի փորձ, մարզչական որակավորում, Կամերունում մշտապես բնակվելու պատրաստակամություն, համակարգչով աշխատելու հմտություն, ֆրանսերենի եւ անգլերենի իմացություն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport-ի
Յուրի Պատրիկեեւը վերադառնում է ազգային հավաքակա՞ն
Լաս-Վեգասում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների ոչ այնքան հաջողված մասնակցությունից հետո խոսակցություններ տարածվեցին, թե գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, հնարավոր է, վերադառնա ազգային հավաքական: Այդ ժամանակ հավաքականի մարզիչները ոչ հերքում, ոչ հաստատում էին այդ լուրերը: Այսօր ազգային հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր
Ջեյմս Ապատուրայ. «ՆԱՏՕ-ի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները կախված չեն ՌԴ-ի հետ հարաբերություններից»
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հավաստմամբ՝ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կախված չեն ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններից: Այս առիթով հայաստանյան լրատվամիջոցների համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյմս Ապատուրայը մանրամասնեց. «Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս լարվածությունը ազդեցություն չի կարող ունենալ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Մենք


















































