Օրվա լրահոսը
Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում՝ Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին: «Ցնցված ենք՝ լսելով Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ վերականգնում մաղթում վիրավորներին։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ պայքարում», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ։ Հիշեցնենք՝ առնվազն 28
Ադրբեջանը հայտնում է, թե հրավեր է ուղարկել Հայաստանին՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե հրավեր է ուղարկվել Հայաստանին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին: ՀՀ պետական գերատեսչությունները տեղեկությունը չեն մեկնաբանել։ «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել ԱՊՀ երկրների III խաղերին մասնակցելու մասին», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Baku City Circuit ընկերության անվտանգության եւ գործառնությունների ղեկավար Այգուլ Աղաևան։ «Յուրաքանչյուր միջազգային միջոցառման կանոնների համաձայն՝ կան հրավիրված
Նա գրում է երեխաներին և, ինչու ոչ, նաև մեզ մեծերիս՝ հիշեցնելու մեր արմատի, ակունքի, պատմության ու պատասխանատվության մասին. երբ հեքիաթը հյուսվում է պատմության արմատով
Արփի Մաղաքյանն ասում է. «Ուզում եմ ընթերցողի հոգում մնա սեր առ հայրենիք, առ պետականություն, առ յուր պատմություն» ,- սա արդեն հռչակագիր է. ոչ թե պարզապես գրողի ցանկություն, այլ մանկավարժի, մայրիկի, ճամփորդի, և գուցե՝ ժամանակի մեջ ինքն իրեն փնտրող հայի երդում։
Նոր գիրք՝ գիտության խնդիրներով
Ապրիլի 17-ին Երեւանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում, տեղի ունեցավ «Գիտություն. հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» գրքի շնորհանդեսը։ Գիրքը, որ հոդվածների ժողովածու է, հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում 2025 թվականին։ ՀՀ ԳԱԱ «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչություն»-ը (ԳՀԶԾՎ), որը ղեկավարում է մ. գ. դ. Կամո Աթայանը, արդեն նեկ տարվա պատմություն ունի, եւ շնորհանդեսը նաեւ այդ առիթով էր։ Միջոցառմանը ներկա
Կոչ ենք արել հարթել պատգամավոր-լրագրող հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությունը. Աշոտ Մելիքյան
25 դեպքից 18-ի դեպքում կոնֆլիկտային իրավիճակները իշխանությունների հետ են եղել
Հասկանում եմ՝ Մելիք Ֆռանգյուլի համբավն իրենց հանգիստ չի տալիս, բայց թող հանգիստ լինեն, արդեն վաստակել են․ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան․ «Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը, ինչպես նաև ՀՀԿ-ի գործունեությունը կուսակցական դիվանագիտության տրամաբանության մեջ, ակնհայտ է, ու դա խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերը»։
Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է
Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի 3 օպերատորների գործուն աջակցությամբ ստեղծվել է imID ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային ինքնության լուծումներ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ֆասթ Բանկը հանդիսանում է imID թվային ինքնության մատակարար ընկերության հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր, ընկերությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի
«Գուցե գործարք կնքվի» հարեւան Իրանի հետ
Համատեղ զորավարժություններ` «մարտական պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարի եւ կայուն խաղաղություն համար» Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություններ անցկացրեցին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Ըստ հայկական կողմի՝ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված
«Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են». Փաշինյանը ցավակցել է Փահալգամում ահաբեկչության կապակցությամբ
«Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Փահալգամում ահաբեկչության կապակցությամբ. X-ում նա գրել է. «Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ: Իմ սրտանց ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով: Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»: Հիշեցնենք՝
Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցարշավ
Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։ Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են 12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը: Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը,
Իշխանության հետևողականությունն Արցախի հանձնումն արդարացնելու ու ցեղասպանության թեման ուրանալու առումով Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար. Տիգրան Աբրահամյան
Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ` հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը:
Պարտավոր ենք շարունակել մեր պայքարը՝ ի հեճուկս սպառնացող կործանման եւ դա բերած ազգադավ, ուխտադրուժ ցանկացած ժամիշխանի. Րաֆֆի Հովհաննիսյան
Անպատիվ ու հանցագործ թիրախի տակ են առել նույնիսկ բանակն ու դիվանագիտությունը: Եւ վայ ու ամոթ մեզ, Արտաքին գործոց նախարարության վերջին պաշտոնախոսքը Արցախի Հանրապետության մասին
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի ժողովրդի անմնացորդ նվիրվածությունը հայ ժողովրդին՝ նրա պատմության դժվարին ժամանակաշրջանում
Մեծ երախտագիտությամբ հիշատակվել է Անտոնի Կրաֆտ Բոնարի շնորհիվ Բենյինում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին ապաստան տրամադրելու համար մանկատան հիմնումը՝ մանուկներին հայկական կրթությամբ ու ոգով դաստիարակելու վեհ նպատակով։
Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց ցեղասպանության դատապարտումը. Էդուարդ Շարմազանով
Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։
«Կայուն զարգացման համատեքստում կանաչ տնտեսությունը պահանջում է համալիր մոտեցում». միջազգային գիտաժողով ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում 2025թ. ապրիլի 22-ին անցկացվեց գիտաժողով՝ նվիրված կանաչ տնտեսության մարտահրավերներին: Միջազգային գիտաժողովի խորագիրն էր՝ «Կանաչ տնտեսության մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում»։ Այն կազմակերպվել էր Հյուսիսային համալսարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել գիտակրթական համագործակցությունն ու գիտահետազոտական քննարկումները կայուն զարգացման օրակարգի շուրջ։ Գիտաժողովի համանախագահներն էին ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը և Հյուսիսային
«Խաղաղությունը պետք է լինի փոխադարձ, արդարացի և իրագործելի: Առանց երաշխիքների, այն, ինչը ներկայացվել է որպես պայմանագիր, կարող է պարզվել, որ միայն դադար է հաջորդ պատերազմի ճանապարհին»
Քաղաքական բանտարկյալների, տեղահանված անձանց և անցյալի պատերազմական հանցագործությունների խնդիրներին չանդրադառնալը ավելին է, քան վնասում է հայկական շահերը: Այն խարխլում է մարդու իրավունքների համաշխարհային մեխանիզմների հավաստիությունը և թուլացնում ժողովրդավարությունների բարոյական հեղինակությունը: Եվ այն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան բոլորն էլ ակտիվ խաղացողներ են, փխրուն խաղաղությունը հեշտությամբ կարող է դառնալ մեծ ուժերի մրցակցության զոհ:
Ունե՞ք աշխարհին ասելիք, թե՞ Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ: Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:
Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և
Viva-ն Հայաստանի համար՝ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ
Երկարաժամկետ ռազմավարություն. ամեն օր` Երկրի օր Արդեն 19 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետևողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ: Երկարաժամկետ ծրագրերի հիմքում ոչ միայն դասական պատկերացմամբ բնապահպանությունն է՝ ծառատունկ կազմակերպելով, այլև գլոբալ խնդիրների՝ անապատացման, սողանքների դեմ պայքարը և ջրային ռեսուրսների ավելացումը՝ անտառստեղծման ճանապարհով: Նույն նպատակի համար լուրջ ջանքեր են
Հույսի աղբյուրը միայն մարդու ներսում է
Այս երկարուձիգ տասնամյակների ընթացքում մարդիկ ինձ հաճախ են հարցում՝ «հույս կա՞»: Չգիտեմ, թե նրանք կոնկրետ ինչ նկատի ունեն, բայց ենթադրում եմ, որ խոսքը հույսի սոցիալ-քաղաքական-պատմական ընկալման մասին է: Օրինակ, «նախորդ դարերի ընթացքում մեր ժողովրդի հետ տեղի է ունեցել այսինչ բանը, բայց հետո…»: Կամ ավելի ընդհանրական՝ «երբ բոլոր դռները փակվում են, վերջը մի դուռ բացվում է»:
Ինչո՞ւ են աղմկում քոչարյանականները-6
Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ: Եվ այսպես, երկրորդ նախագահի գվարդիան շարունակում է Նիկոլին բոլոր ձեւաչափերով ծալել ու խցկել երրորդ նախագահի գրպանը։ Մի կողմ թողնենք դավադրության սույն տեսության քաղաքական բաղադրիչը, ինչը որեւէ սթափ քաղաքական հաշվարկի, ռեալ պոլիտիկի որեւէ սանդղակում տեղավորել հնարավոր չի։ Ինձ համար շատ ավելի աբսուրդային է դավադրության այս տեսության բարոյական կողմը։ Մտածել, որ կարող
«Իմ հրամանատարը երբեք իր երկրին դեմ չէր գնա, հակառակը մենք ամեն բան անում ենք երկրի համար». Արսեն Կոստանդյան
«Մեր հրամանատարի հետ մտածում էինք վերջին պատերազմից հետո խմբեր ստեղծել, մարզել, որպեսզի եթե, Աստված չանի, նոր պատերազմ լինի, պատրաստի խմբեր ունենանք»,-ասաց վկան: Իսկ կոնկրետ հարցին, թե Սերգեյ Մկրտչյանը իրեն երբեւէ իշխանափոխության մասին առաջարկ արե՞լ է, հստակ պատասխանեց. «Սերգեյ Մկրտչյանը երբեք իր երկրին դեմ չէր գնա, հակառակը մենք ամեն բան անում ենք երկրի համար»:
ԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց: Բաղիրզադեն իր 198 էջանոց հայցադիմումում «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել», հայտարարել է ANCA-ն։ «Դատարանը մերժել
Փարիզի մերձակա Լիլա քաղաքի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում ոգեկոչման արարողություն է կայացել
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Լիլա քաղաքում
Միացյալ Թագավորության խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների խորհրդարանականները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆում՝ հարգանքի տուրք մատուցելու և նշելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը
Այսօր Միացյալ Թագավորության խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների խորհրդարանականները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆում՝ հարգանքի տուրք մատուցելու և նշելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և կոչ անելու Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել այն որպես ցեղասպանություն: Արարողությունը բացվեց Միացյալ Թագավորության Հայ ազգային կոմիտեի (ANC-UK) ներկայացուցիչ Անդրե Վարդանյանի ելույթով: Հայաստանի հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը հանդես
Բանակ չծառայածը չի կարող իմ երկիրը ղեկավարել. Մանախ
Ես զինվորական եմ, ես գերագույն գլխավոր հրամանատար չունեմ: Ես ունեմ գլխավոր շտաբի պետ, որն ասում է ՝ թշնամին սոված կմնա, կգնա, փամփուշտները կպրծնեն, էլ չեն կրակի. Արթուր Այվազյան
Անահիտ Մանասյանն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:
Էդգար Ղազարյան. «Իսկ ո՞վ է ասում, որ դատավորներին չի կարելի քննադատել, ո՞վ է ասում, որ մարդը եթե դատավոր է, դատախազ է, պետք է նրա մասին միայն լավն ասել»
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքով: Եթե նրանք կայացնում են որոշում ու ես կարդում եմ այդ որոշումը, ասում եմ՝ դու այդ որոշումը կայացնելու իրավունք չունեիր: Ու համեմատում եմ, ասում, որ նույն փաստաթուղթը Ադրբեջանում չի անցել վավերացման գործընթաց, այնտեղ ՍԴ-ն դա քննության առարկա չի դարձրել, դուք ինչի՞ եք սա վարույթ ընդունել: Ուրեմն, դուք գուցե ունեցել եք այլ մտադրություններ: Եվ գնահատական եմ տալիս այդ մտադրությանը: Դա տեղեկություն չէ դատավորի մասին, դա կարծիք է նրա գործողությունների վերաբերյալ»,-ասաց Էդգար Ղազարյանը
Ես այդ սպառնալիքը հնչեցրել եմ հայ ժողովրդին վիրավորողների հասցեին: Ցանկացածը կարող է լսել և համոզվել. Արթուր Հովհաննիսյան
«Հարկ եմ համարում արձագանքել ընդդիմադիրների և նրանց լրատվականների կողմից մինչ այսօր անդադար կրկնվող սուտ պնդմանը, թե իմ կողմից «լեզու և ականջ կտրելու» մասին շուրջ 4 տարի առաջ արված արտահայտությունը կոնկրետ անձի նկատմամբ սպառնալիք է եղել: Ես այդ սպառնալիքը հնչեցրել եմ հայ ժողովրդին վիրավորողների հասցեին: Ցանկացածը կարող է լսել և համոզվել: Հիմա, թե ինչու՞ են կոնկրետ
Ինչո՞ւ Թուրքիան գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել. Երեւանում կայացավ Թաներ Աքչամի նոր գրքի շնորհանդեսը
Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրվան ընդառաջ Երեւանում է թուրք ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը։ Առիթը 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման թուրք առաջամարտիկի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է։ «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը նվիրված է 1915-1923 թթ. Թուրքիայի Հանրապետության ձեւավորմանը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցմանը։ Գրքի հայերեն հրատարակման կապակցությամբ անցկացված միջոցառմանը գիտնականը նշեց, որ Հայոց


















































