Օրվա լրահոսը

«Հերթական այցից հետո հասկացա, որ կա հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցերի քննարկման անհրաժեշտություն»

Ծնողների բարձրացրած հարցերը վերաբերել են հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիաների անբավարարությանը, տնային ուսուցման համակարգի վերանայման անհրաժեշտությանը, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ներառականությանն ուսումնական հաստատություններում, ցերեկային խնամք իրականացնող հաստատությունների ֆինանսավորման ծավալին, ինչպես նաեւ այլ հարցերի:

Իրավապահ կառույցների համագործակցության արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ

Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ: 30-ամյա գորիսցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով

Անահիտ Մկրտչյանը դարձավ 2025 թ. Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների շախմատի չեմպիոն

Անահիտ Մկրտչյանը դարձավ 2025 թվականի շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոն: Լիլիթ Կասինյանը դարձավ փոխչեմպիոն: Իսկ լավագույն եռյակը եզրափակեց Սոնա Կրկյաշարյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Բելգիայի հայ համայնքը թուրքական դեսպանության առաջ բողոքի ցույց կանի

Հայկական բոլոր կառույցները եւ եկեղեցին մասնակից են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին

Պետք է փորձել բուհ-գիտություն միավորման ավելի արդյունավետ ձևը գտնել. Վահագն Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանը նշեց, որ եթե 2019թ․ գիտության ֆինանսավորումը կազմել է 16․8 միլիարդ դրամ, ապա 2024 թ․ եղել է 32 միլիարդ դրամ։ «Իրականում այդ ֆինանսական միջոցները կան, եկեք այդ ֆինանսական միջոցներին տեր կանգնենք և արդյունավետ օգտագործենք»,- ասաց ՀՀ նախագահը։

Արա Այվազյան. «Իշխանության մեջ գտնվելը նրա համար ֆիզիկական կյանքի և ազատության պահպանման երաշխիք է։ Եվ տրամաբանական կլիներ Փաշինյանին ապահովել իրավիճակից արժանապատիվ դուրս գալու հնարավորություն»

Եվ ի մեծագույն ամոթ, այսօր, երբ հայերը ողջ աշխարհում շարունակում են պայքարել բարի նպատակի՝ ցեղասպանության՝ որպես համաշխարհային հիշողության մի մասի ճանաչման համար, Հայաստանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչները թույլ են տալիս իրենց արտահայտություններ, որոնք, ոչ միայն իմ անձնական կարծիքով, այլև շատ մարդկանց խոսքերով, «ջուր են լցնում ժխտման ջրաղացին»: Կարծես «ձայնակցում են» հարևան պետություններին:

«Ադրբեջանն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է». Բաքուն ու Պեկինը աջակցություն են հայտնում միմյանց տարածքային ամբողջականությանը

«Ադրբեջանն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին և աջակցում է Չինաստանի կառավարությանը՝ երկրի վերամիավորման գործում»,

Կրթության ոլորտում տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է. Փաշինյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը. պարտադիր պայման՝ շահառու ընկերությունը 1 նոր ուղղությամբ ուղևորափոխադրում պետք իրականացնի դեպի Գյումրի Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված

«իԳործ»-ականների ընտանիքների մեծ մասը ցեղասպանության իր պատմությունն ունի: Այսօր նրանք դարձյալ հայրենիքում են՝ շարունակելով իրենց գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման համար

Ապրիլի 24-ի նախօրյակին ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ծրագրի մասնակիցներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են: «իԳործ»-ականների ընտանիքների մեծ մասը ցեղասպանության իր պատմությունն ունի: Այսօր նրանք դարձյալ հայրենիքում են՝

Պապիկյանը և դեսպան Գերշները քննարկել են Հայաստանի-Ավստրիա համագործակցության հեռանկարները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն

«Արդիականացնել հետազոտությունների թեմատիկան». ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2024 թ. գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․ «Ավետիք Իսահակյանի պոեզիան. մեթոդաբանությունը և արդիականությունը» (զեկ.՝ բ.գ.դ. Ա. Վ. Իսահակյան) «Հայ ժողովրդի կազմավորման

ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 13-19-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 13-ին, 18-ին և 19-ին։ ◾️ Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել, ◾️ Հրազդան քաղաքում՝ ապրիլի

Ֆաբ լաբ` գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Մհեր Սահակյանի խոսքով՝ նորաբաց Ֆաբ Լաբը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորություններ է ընձեռում Շիրակի մարզի համար:

Մանրէաբանական շեղումների հետևանքով Կոտայքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ,

Ալյոնա Գրիգորյանի ընտանիքը մեկն է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած ընտանիքներից, որ այսօր ոչ մի կարգավիճակ չունի. «Ապառաժ»

Երեխաներիս հետ, եթե բոլորս անգամ աշխատենք, կկարողանանք ընդամենը տան վարձավճարը տալ

Փարիզում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետը ու Փարիզի քաղաքապետը

Մյուս քաղաքներում ջահերով երթ կկայանա եւ այլ հիշատակի միջոցառումներ կանցկացվեն

Նոր Նորքում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 16-22-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 21-ին և 22-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել

Սա լուծում չէր, իսկ մեզ լուծում էր պետք. Անժելա Էլիբեկովա. ԱրցախTV

ԱրցախTV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան է։ Առաջին անգամ Արցախ է եկել 18 տարեկանում՝ ընկերների հետ։ Արցախից հիշողությունները շատ են, տպավորությունները՝ վառ։ Բռնագաղթի առաջին իսկ ժամերից արցախցիների կողքին էր։ Ըստ նրա՝ արցախցիները պետք է իրենց խնդիրների մասին անընդհատ աղաղակեն, պահանջատեր լինեն, եթե անգամ Հայաստանի օրակարգում չկա Արցախի ու արցախցիների իրավունքների հարցը։ Ամբողջական տարբերակը՝

«Ժամանակակից կառուցակարգերը փաստորեն ի զորու չեն ապահովել փաստաբանների իրավունքների պաշտպանությունը եւ արդյունավետ գործունեությունը». Սիմոն Բաբայան

Տեղ կա, որ փաստաբանները երբեմն ենթարկվում են բռնության կամ երբ որ փաստաբանների իրավունքները այնքան են նսեմացվում եւ ոտնահարվում, որտեղ ինքնին իրավունքի պաշտպանության գաղափարը դառնում է իմաստազուրկ:

Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

Տավուշի մարզի ևս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։ «Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաև համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորելու ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ռոբոտաշինություն։

«Պատիվ ունեմ»-ի՝ իմպիչմենտի առաջարկին տեղյակ չեմ, ինչպես միշտ՝ պատրաստ ենք քննարկել»․ Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը հարցրեց՝ ո՞րն է իմաստը Ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու․ «Կարո՞ղ է դա խոչընդոտում է այն պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ կարո՞ղ է դա խոչընդոտում է օրինակ՝ այն պայմանավորվածությանը՝ ըստ որի ՀՀ Սահմանադրության նախաբանից պիտի հեռացվի Անկախության հռչակագիրը»։

Հորդառատ անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցի կամրջի տակ արհեստական «լճակ» էր ստեղծվել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս: Բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, որոնք էլ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ փնտրում էին համարանիշները, քանի որ դրանք ընկել էին ավտոմեքենաներից:

Ջալալ Հարությունյանի պաշտպանները փորձում են հասնել վաղեմության ժամկետի կիրառմանը. Լիպարիտ Սիմոնյան

Այդ միտումը պաշտպանական կողմի մոտ սկսվեց Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վերդիկտի կայացումից հետո: Վերդիկտի հրապարակումից հետո մի նիստին չեկան, մի նիստին ուշ եկան, այնպիսի գործողություններ, որոնց նպատակն էր նիստերը ձախողել. փաստաբան

Ուկրաինայի հարցով Լոնդոնում արտգործնախարարների հանդիպումը չեղարկվել է

«Ազատություն». Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների՝ Լոնդոնում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, հաստատել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը: Քննարկումները, այդուհանդերձ, կշարունակվեն ավելի ցածր մակարդակով: «Նա չի մասնակցի»,- ճեպազրույցների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը՝ նշելով, թե դա կապված է պետքարտուղարի ժամանակացույցի լոգիստիկ հարցերի հետ:

2025թ. առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց

Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ  վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլք։

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5 յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական

«Ադրբեջանին հաճոյանալը նոր պատերազմի անշեղ ուղին է»

«Համաձայնագիրն իր ներկայիս ձևով, հանգեցնելու է ոչ թե խաղաղություն, այլ բերելու է նոր պատերազմ»

«Արթուր Ալեքսանյանը մեր այն մարզիկներից է, որը բավականին մեծ ներդրում եւ նվաճում ունի, պետության աջակցությունն իր կողքին է ցանկացած պահի»․ Ժաննա Անդրեասյան

Նա նշեց, որ պլանավորել են որոշ ֆեդերացիաների հետ քննարկումներ ունենալ, վերլուծել արդյունքները եւ հասկանալ, թե ինչ փոփոխությունների կարիք կա։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031