Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ի ցերեկը, 21-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ  առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո  ապահովագրություն և

Հայրապետական Մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Գարեգին Բ

Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին․․․

Սպանություն Երևանում․ անչափահաս տղա է մահացել․ Shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Քրեական և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տեղեկություններ

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել  մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ: Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից

Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ: Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ  առաջարկում  է բացառիկ զեղչեր,  գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ: «Լիզինգ  էքսպոյի շրջանակում  մեր  մատակարարների

Թող մեր երկրի առավոտները բացվեն խաղաղությամբ․ Արմեն Սարգսյան

Այսօր  քրիստոնյա աշխարհը նշում է  Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը (Մեծ Զատիկը): Աստծո Միածին Որդին հարություն առավ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը զորեղ են չարից ու խավարից: Քրիստոսի Հարության հուսաբեր ավետիսը թող ուժ ու ոգու ամրություն տա մեզ, և համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ հաղթահարվեն բոլոր փորձությունները։ Թող մեր երկրի առավոտները բացվեն խաղաղությամբ: Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ

Առնվազն եւս մեկ տարի «առաջին դասարանում» մնալու՝ գործադիրի անկոտրում կամքը․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով խորացնելու է արցախցիների աղքատությունը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Դա, փաստորեն, Փաշինյանի կառավարության ընդունած՝ տգիտության ու ժխտողականության հերթական ակտն է, որով վերահաստատվում է առնվազն եւս մեկ տարի «առաջին դասարանում» մնալու՝ գործադիրի անկոտրում կամքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Շենգավիթի թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ․ Shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ ԱԱԾ-ի կողմից գործողությունները կատարելու ժամանակ շենքում է եղել

Այսչափ բացասական գնահատականով ու վառ արտահայտված այսպիսի խայտառակ հետադիմությամբ անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ․ «Հայացք Երևանից»

Գանք «տգետների կառավարության» թեմային: Եվ քանի որ Փաշինյանն ազնվորեն  խոստովանում է (հավանաբար՝ կյանքում առաջին անգամ), որ տգիտությամբ նաեւ ինքն է տառապում, հենց իր վերջին 7 տարվա կյանքի դառը դասով էլ կփորձենք հասկանալ, թե ինչպես է պատահել, որ 2018-ից ի վեր երկրում որեւէ դրական շարժ, առաջադիմություն չի արձանագրվել կամ ժողովրդի ասած՝ քարը քարին չի դրվել: Մի

«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»

Qahana.am – Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր

Փրկարարները արագիլին դուրս են բերել արգելափակումից՝ փրկելով թռչունին հոսանքահարումից

Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում (15 մետր բարձրության վրա). թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ

Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա

Անյապաղ կերպով, հնարաւոր ամէն միջոցի դիմենք ապահովելու համար Պաքուի մէջ ապօրինաբար պահուող հայ բոլոր գերիներու վերջնական ազատ արձակումը․ ՌԱԿ

Հարիւր տասը տարի առաջ, 1915 Ապրիլ 24-ի չարաբաստ առաւօտէն սկսեալ, հայ ժողովուրդը ենթարկուեցաւ, մինչեւ այդ, մարդկային պատմութեան մէջ նախադէպ ու նախընթաց չունեցող, կանխածրագրուած, ճիւաղային ցեղասպանութեան, որ կատաղի կիրքով ու վայրագ մոլեգնութեամբ կիրարկուեցաւ թուրք ջարդարար պետութեան կողմէ։ Բարբարոսութեան գերաստիճան ժայթքումով արտայայտուած անագորոյն այդ նախագիծը կը հետապնդէր մէկ եւ միակ նպատակ. հայ ժողովուրդի բնաջնջումով ամբողջութեամբհայաթափել Արեւմտահայաստանը, որպէսզի

Սա ժողովրդի աչքին թոզ փչել էր, խաբկանք. Պռոշյանի բնակիչ

Քասախի բնակիչները կրկին կփակեն Աշտարակ-Երեւան մայրուղին

«Հայկական ավիաուղիների» երկու օդանավերը տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի ավիաընկերության շարժակազմում. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները,

2018-ին ընտրել եմ Փաշինյանին՝ հույսով, որ կազատվենք օլիգարխներից, կոռուպցիայից, թալանից. բայց ի՞նչ է փոխվել. Պռոշյանի բնակիչ

Մեզ պետք չէ նման ղեկավար, թող Գագիկ Ծառուկյանն էլ նստի ղեկավար, մենք էլ դառնանք ստրուկ. Պռոշյանի բնակիչ

Ալիևի՝ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձի հասցեատերերը փաստացիորեն Ադրբեջանում բնակվող ռուսներն են, ուկրաինական փոքրաթիվ համայնքը․ Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ Զատիկը և Ալիևի շնորհավորական ուղերձը Ադրբեջանում կա արդեն ձևավորված մի զուտ արարողակարգային ավանդույթ, երբ Ալիևները շնորհավորում են Ադրբեջանի քրիստոնյաներին՝ Զատկի տոնի առթիվ։ Այս տարին էլ չի եղել բացառություն։ Այդ շնորհավորանքներում կա մի հետաքրքիր դրվագ, որին կարծեմ թե առանձնահատուկ ուշադրություն չի դարձվել, բայց դա արժանի է ուշադրության։ Ալիևի

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր ավելի վաղ պայքարի

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու երեխաները դիտեցին «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը

Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները իրենց մշակութային ճամփորդության երրորդ կանգառում էին` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։ Սակայն այցը միայն ներկայացմամբ չսահմանափակվեց։ Երեխաները հնարավորություն ունեցան մուտք գործել բեմից այն կողմ՝ կուլիսներ, տեսնել պարողների, արվեստագետների և աշխատող անձնակազմի նախապատրաստական ընթացքը և բացահայտել

Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՊԵՏ ԳԵՐՇ․ Տ․ ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ (19 ԱՊՐԻԼԻ, 2025 Թ․, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅՐ ՏԱՃԱՐ) Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա

Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ

Ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատիկի կապակցությամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները: «Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,-

Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին  

Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ։ Առաջարկները բոլոր ոլորտների համար են՝ գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայից մինչև սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ: Լիզինգ էքսպոն արդեն 3-րդ տարին  մեկ տեղում է հավաքում  պետական, մասնավոր և միջազգային հատվածների առանցքային դերակատարներին, ովքեր կարևորում են լիզինգի դերը տնտեսության զարգացման գործում։ «Վերջին 5

Բագրատ սրբազան. «Մենք կարողացել ենք փաստել, որ մեր ժողովուրդը մեռած չէ, անզոր չէ, որ անելանելի կացության, թշվառության, խեղճության մեջ չի գտնվում: Մնում է, որ հավատանք մեր սեփական կարողություններին եւ ուժերին»

Բագրատ սրբազանը այսօր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով ուղիղ եթերով ուղերձ է հղել հավատավոր ժողովրդին: «Շուրջ 50 օրվա ճանապարհորդությունից հետո հասանք Սուրբ Հարության հանգրվանին, երբ այսօր գիշերը մեր եկեղեցիներում, աշխարհի բոլոր անկյուններում հռչակվելու է մեր Տիրոջ Հարության խորհուրդը: Սա մեծագույն ուրախություն է, որովհետեւ հռչակում է մարդու անմահության մասին, մեր Տիրոջ հաղթանակը մահվան վրա, ինչպես

Հիմա էլ մենք կոչված ենք Սուրբ Հարության լույսով, մեր եղբայրասիրությամբ, հավատքի թելադրանքով մխիթարելու միմյանց, զորացնելու հատկապես արցախցի մեր հայրենակիցներին․ Գևորգ Սրբազան

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ – Սրբազան հայր, գիտենք, որ Սուրբ Հարության տոնը հաղթանակի և դժվարությունների հաղթահարման խորհուրդ ունի։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք ընկալել Հարության խորհրդի այս պատգամը մեր ժողովրդի կյանքում, հատկապես Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցների ապրումների համատեքստում, ովքեր մինչ օրս ապրում են ցավի, կորստի

«Արցախը տվեցին, ձեններդ չի լինում, մենք միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ մեղադրանք եք ասո՞ւմ»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ցանկություն հայտնեց անդրադառնալ միութենական պետությանը կողմ լինելու մասին իր հնչեցրած կարծիքի շուրջ բարձրացված աղմուկին։ «Էնքան  տգետ, անպատկառ, անդաստիարակ են, գիտեք, չեմ ուզում իրենց բառերով ասել, երբ որ հանդիպենք, կասեմ ես իրենց, մի քանիսը կան։ Պատկերացրեք, անկախության հետ կապված ինձ պես մարդը կարող է

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։ Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի

Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի: Տարածքն ամբողջությամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031