Օրվա լրահոսը

«Ես յաղթեցի աշխարհին»․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Սուրբ Զատկուան պատգամը

Իր երկրաւոր առաքելութեան վճռական հանգրուանին, ի տես շփոթի ու անորոշութեան մատնուած իր աշակերտներուն, Քրիստոս ըսաւ. «Աշխարհի վրայ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջալերուեցէք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» (Յհ 16.33)։ Արդարեւ, աշխարհին յաղթելու առաքելութեան համար Աստուծոյ Որդին աշխարհ եկած էր, որովհետեւ՝ Աստուծոյ պատկերը ու նմանութիւնը կրող եւ ստեղծագործութեան պսակը նկատուող մարդը՝ հեռացած էր իր Արարիչէն։ Հեռացած էր

Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկություն ունի, որ իր դեմ նոր մահափորձ են նախապատրաստում

Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում մի կարևոր հայտարարություն արեց։ «Ինչքան առաջադրել եմ իմ թեկնածությունս, մեզ կապում են կրիմիալ, կրիմինալ, կրիմինալ․․․ Դիտավորյալ դա բարձրաձայնում են, դիտավորյալ դա խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պիտի ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում

Մեսրոպ Առաքելյան. «Վստահ եմ, որ իշխանության գործողությունները ավելի են վնասելու իրենց վարկանիշին՝ անվտանգային, տնտեսական եւ այլ խնդիրների առումով»

Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Միասնություն» դաշինքի անդամ Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունից առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրատվամիջոցների հետ զրույցում ընտրության արդյունքը գնահատեց դրական: «Այն պատկերացումները, որ ունեինք, այս երեք տարիների պայքարը, նաեւ հաշվի առնելով նախընտրական քարոզչության շփումները բնակիչների հետ, արձանագրվեցինք ընտրությունների արդյունքներով: Եվ այսօր բնակչության մեծամասնությունը իր վստահությունը տվեց մեր թիմին՝

«Մարզպետի հայրն էլ, ինքն էլ միշտ շնորհքով են իրենց պահել, հայրը իմ հետ մոտ է»․Վարդան Ղուկասյան

Aravot.am-ը Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց, թե որևէ ՔՊ-ական իրեն շնորհավորե՞լ է, թեկուզև ոչ հրապարակային․ «Ոչ, չեն շնորհավորել։ Ես 26 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, եթե 1996 թվականից հաշվեք, ես վեց անգամ քաղաքապետ եմ ընտրվել, երկու անգամ էլ՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ես էսպիսի բան չեմ տեսել, էս ձևի հարձակում, ամբողջ սայթերն ու չգիտեմ ինչերը

Սպասում ենք հայկական պատվիրակությանը հոբելյանական միջոցառումներին Մոսկվայում․ ՌԴ դեսպանության խորհրդական

ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը մտահոգություն հայտնեց․ «Ցավոք, տեսնում ենք՝ աշխարհի տարբեր ռեգիոններում նացիստական գաղափարախոսությունը գլուխ է բարձրացնում»։

«Ցավալի է, որ Մոսկվայում 80-ամյակի միջոցառմանը ՀՀ-ին ներկայացնելու է մի մարդ, որը ո՛չ հաղթանակի հետ կապ ունի, ո՛չ հպարտության»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը փաստեց՝ մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ կարևորագույն իրադարձությունը՝ Հայրենական Մեծ պատերազմը․ «Պետք է դրանից դասեր քաղենք, որովհետև հայ ժողովրդի, մեր պապերի մասնակցությունը և ներդրման մասին մենք չէ, որ ասում ենք։ Դրա մասին խոսում է խորհրդային պատմագրությունը, համաշխարհային պատմությունը»։

Վալոդյա Գրիգորյանը պաշտոնապես ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները

Փարաքար խոշորցված համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի՝ օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Լեւոնի Գրիգորյանը լիազորությունները ստանձնեց 2025 ապրիլի 19-ին համայնքի բնակիչներին տրված երդման արարողությունով: «Այսօր մենք միասին մի արարողություն պետք է իրականացնենք, որը շատ պարտավորեցնող է: Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Համայնքի ղեկավարի լիազորությունները

Օտարերկրյա քաղաքացին Դիլիջանի անտառներում մոլորվել է․ փրկարարները հայտնաբերել են տուժածին

Ապրիլի 19-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների

Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Արմէն Ռուստամեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի

Ուրբաթ, 18 Ապրիլ 2025-ի առաօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու ներհայաստանեան եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առնչուած հացեր ու մարտահրաւէրներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ   

«Հլը տեսնենք՝ կապիտուլյանտներն ինչպես կարձագանքեն»․ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի թեմայով համաժողովը հայտարարություն ընդունեց

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ցավով արձանագրեց՝ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը մեր պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին փորձում է ջնջել մարդկանց հիշողությունից այն հանգամանքը, որ հայկական Արցախ ենք ունեցել, կամ փորձում են ջնջել բոլոր այն մարդկանց կենսագրությունը, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, մարտեր ղեկավարել։

Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում

«ՀՀ-ում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյան․ «Այսօր ՀՀ-ում այն ռիսկերն ու մարտահրավերները, որ կան թե′ ներսից, թե′ դրսից, անհրաժեշտություն են ստեղծում այս հաղթական հիշողությունը տանել մեր մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար»։

Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը

4-5 ամիս է՝ ցուցակները ներկայացրել ենք, բայց մեր վետերանները դեռ չեն ստացել հաղթանակի 80-ամյակի մեդալներ․ գնդապետ Եսայան

Հայաստանի Վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովին սա նաև ՀՀ-ում ՌԴ  դեսպանին փոխանցել։ Ալեքսանդր Նովիկովն ասաց․ «Մենք այդ հարցով զբաղվում ենք։ Այստեղ աշխատանքի մի մասը պետք է ՀՀ կառավարությունն անի, դրա համար ձգձգվում է։ Կապի մեջ ենք, և կլինեք առաջինը, որ կիմանաք հանգուցալուծման մասին»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն

«Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի գործողությունները»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ ԽՍՀՄ կարմիր բանակի ամեն հինգերորդ գեներալ եղել է ազգությամբ հայ։

«ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ԱԺ որոշումը սխալ որոշում է»

«Առավոտի» զրուցակիցն է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Տուրովը – Ես կցանկանայի հարցնել հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ինչպե՞ս կգնահատեիք այդ հարաբերությունները ներկա փուլում, երբ Հայաստանի Ազգային ժողովը փաստացի որոշում է կայացրել ԵՄ-ին անդամակցելու մասին: – Ես կարծում եմ, որ սա որոշակիորեն սխալ որոշում է, որը չի ծառայում Հայաստանի շահերին: Երբ դիտարկում ենք այն տնտեսական

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «մեր մեծ ընտանիքի բյուջեում»․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։

Բարեւ, տղա՛ս

Հայ ժողովրդի պատմության էջերը միշտ էլ զարդարվել են հայ հերոսների սխրագործությամբ։ Նրանց սխրագործություններն ուսանելի են գալիք սերունդների համար։ Այսօր էլ կան Վարդաններ, Սամվելներ, Վահաններ, Մարզպետունիներ, շատ են նրանք։ Դրա վառ ապացույցն է Արցախի պատերազմում հերոսացած հայ` նահատակված մարտիկները, որոնք իրենց անձնազոհությամբ, սխրագործությամբ հավերժ կմնան հայոց պատմության էջերում։ 44-օրյա պատերազմ. հայ ժողովրդի պատմության մեջ մտավ՝ որպես

Հայտնի չի, թե ինչու վերջին երկու թարմ գործերով դատարանը արդեն երկրորդ անգամ վերադարձնում է Ալեն Սիմոնյանի հայցադիմումները․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեն Սիմոնյանը իմ վստահորդներ՝ «Մեդիահաբ» ՍՊԸ և Վահե Մակարյան հրաշալի զույգին դատի տալու արդեն պառլամենտական ավանդույթ դարձած գործում չի սահմանափակվել միայն իր ընտանիքին սպասարկող Toyota Prado ավտոմեքենայի մասին հոդվածի թեմայով։ Առկա է նաև մեկ այլ հայցադիմում, որը մեծապես վերաբերում է Ռուսաստանի հասցեին անորակ և բացասական խոսքեր ասելու առիթով Նիկոլ Փաշինյանի

Ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին․ «Փաստ»

Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց

Փաստաբան․ Կստացվի, որ քրեական գործով անցնող սուբյեկտներն իրենց իրավունքները պաշտպանելու ավելի լայն շրջանակ ունեն, քան օպերատիվով հետապնդման ենթարկվող անձինք․ «Հրապարակ»

Շուրջ 4 տարի անց Նիկոլ Փաշինյանի ՍԴ-ն ավարտեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունն ու նախօրեին հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Ամբողջական տեքստը դեռ հասանելի չէ, բայց եզրափակիչ մասում արված մեկնաբանությունները մասնագետներին որոշակի եզրահանգումների հիմքեր արդեն իսկ տալիս են: Դրանից բխում է, որ բռնագանձման ենթակա է բացառապես այն գույքը, որը ձեռք

Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը Վենետիկում ներկայացրել է կանադահայ գրող Ալան Ուայթհորնի երկլեզու ժողովածուն

Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը Վենետիկում ներկայացրել է կանադահայ գրող Ալան Ուայթհորնի երկլեզու ժողովածուն Որպես գիտնական՝ Ուայթհորնը գրում է ցեղասպանության, մարդու իրավունքների, Հարավային Կովկասի, Կանադայի քաղաքական կուսակցությունների եւ ընտրությունների թեմաներով։ Վենետիկյան «Քաղաքակրթությունների խաչմերուկ» գրականության միջազգային փառատոնի շրջանակում Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը ներկայացրել է կանադահայ գրող, քաղաքագետ Ալան Ուայթհորնի «Բանաստեղծություններ սփյուռքից. հայոց ոդիսական» բանաստեղծությունների անգլերեն-իտալերեն երկլեզու ժողովածուն:(«Poems

«Գիշեր-ցերեկ խաղաղություն, խաղաղություն, ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց ոչ էս տեսակ խաղաղություն»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երդմնակալության արարողությունից հետո ելույթ ունեցավ, ասաց, որ այս տարիքում կարող էր հանգիստ ապրել, սակայն քաղաքի հանդեպ սերը դրդեց վերստին ստանձնել քաղաքի ղեկը։ Նա խոսեց նաև իր առողջական վիճակի մասին, ամոթանք տվեց իր դեմ կատարած մահափորձը չբացահայտելու համար, նորից ցավ ապրեց իր սպանված ընկերների համար։ Քաղաքապետը ներկայացրեց իր ծրագիրը․ ըստ նրա,

Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի՝ որպես «անկախության սպառնալիք»․ «Փաստ»

Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով: Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին,

Գագիկ Ղազինյան․ Կան համաձայնության արդյունքում վերադարձված գու­յքեր․ թող ինքը բարի լինի՝ հիմնավորի, թե ինչպես է վերադարձրել․ «Հրապարակ»

Ապրիլի 3-ին Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան,  ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ ՍԴ-ի այս որոշումը մեծ թվով պաշտոնյաների է վերաբերում, այդ թվում` հենց բազմամյա դեկան Գագիկ Ղազինյանին: Ղազինյանին, ըստ վարույթի, համարել

Տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը՝ Պրիթիշ Գոլումպիայի Խորհրդարանէն ներս

Ապրիլ 17-ին, Պրիթիշ Գոլումպիայի վարչապետ Տէյվիտ Էպիի եւ նախարար Ատրիան Տիքսի հրաւէրով եւ համագործակցութեամբ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան Շրջանին, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը՝ Պրիթիշ Գոլումպիայի Խորհրդարանէն ներս։ Նախարար Ատրիան Տիքս ողջոյնի խօսք ուղղեց Հայ Դատի Յանձնախումբի, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) եւ հայ համայնքի ներկայացուցիչներուն, որմէ ետք խորհրդարանի շէնքին առջեւ

Երդվում է Վարդան Ղուկասյանը

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունն է, որին մասնակցում են նրան ձայն տված ավագանու անդամներ, Շիրակի մարզի նախկին պաշտոնյաներ։ Ներս մտավ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Նրանք գրկախառնվեցին։ Արարողությունը սկսվեց աղոթքով։ Վարդան Ղուկասյանը երդվեց ազնվորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, պահպանել Սահմանադրությունը, ՀՀ օրենքները, ավագանու որոշումները, պարտավորվեց պաշտպանել քաղաքի շահերը, նպաստել Գյումրիի բնակիչների բարգավաճմանը։ Միքայել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031