Օրվա լրահոսը
Ծնվեց Երեւանի քաղաքապետի 6-րդ զավակը
Այսօր առավոտյան ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 5-րդ որդին։ Քաղաքապետը որոշել է նրան անվանել Գեւորգ: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը մինչ այս ուներ չորս որդի և մեկ դուստր։ Երեւանի քաղաքապետի ֆեյբուքյան էջն այս կապակցությամբ հեղեղվել է շնորհավորանքներով: «Առավոտը» միանում է շնորհավորանքներին:
Աշխարհահռչակ դիրիժորը կգա Երեւան
Սեպտեմբերի 3-ին «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Մեթան ծնվել է հնդկական ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մելի Մեթան, եղել է հայտնի երաժիշտ, ջութակահար եւ դիրիժոր։ Մեթա կրտսերն իր համար պատրաստել էր բժշկի կարիերա, սակայն
Վիճաբանություն և հարվածներ՝ գարեջրատան դիմաց
Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Վազգեն Առաջինի փողոցի թիվ 21/53 հասցեում գործող մթերային խանութից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: Պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, նշված փողոցում գործող գարեջրատան դիմաց, վիճաբանության ժամանակ, ոտքերով և բռունցքներով հարվածներ է հասցրել 1970 թ. ծնված Լյուդվիկ
Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը. ՀՖՖ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
Միջուկային զենքը չի տարածվում, բայց մարտագլխիկներն էլ չեն ոչնչացվում
ՀՀ-ն`ընդդեմ միջուկային զենքի տարածման եւ զինաթափման
Բաքու՝ կիսագերու կարգավիճակով
Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 5-ը Բաքվում կայանալու է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 128 ուժեղագույն շախմատիստներ: Վերջերս հայտնի դարձավ, որ ընդառաջելով ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հորդորներին, որը հավաստիացրել է, թե Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության մակարդակով պաշտոնապես ստացել է Հայաստանի շախմատիստների անվտանգության երաշխիքներ, աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած մեր չորս շախմատիստները համաձայնել են մեկնել հարեւան
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 28-29-ին առավելապես
Ղազախստանը`ցածր ռադիոակտիվությամբ ուրան մատակարարող բանկ
Միջուկային զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման դեմ
Լարիսա Ալավերդյան.Սահմանադրական փոփոխությունների շտապողականության պատճառը պետք է տեսնել քաղաքական դաշտում
Լարիսա Ալավերդյանը սխալ է համարում սահմանադրական փոփոխությունների նախագիծը մաս-մաս ներկայացնելը
Խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն Արտակ Մ.-ն, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է
ՊՆ-ին աջակցում են ԱՄՆ-ն ու Չինաստանը
«Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ 2005-2014 թվականերին ՀՀ ՊՆ-ն ռազմական օժանդակություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Այդ տասը տարիների ընթացքում ՊՆ-ն այս երկու պետություններից ստացել է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: ԱՄՆ-ից դրամաշնորհները ստացվել են «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն
Կրթական բարեփոխումների մարտահրավերները բուհերում
Նոր ուսումնական տարվա շեմին եւս մեկ անգամ տեղին է խորհել այն բարեփոխումների մասին, որի կարիքն զգում է մեր բուհական համակարգը: Իսկ ընդհանուր առմամբ, այդ բարեփոխումները դեռեւս ընթանում են դանդաղ, եւ որոշ ոլորտներում, դոփում են տեղում: Հասարակական կյանքում տեղի ունեցող սրընթաց զարգացումները կարծես շրջանցում են մեր բուհական համակարգը, եւ արդյունքում մեզ են մնում դեռեւս հնացած կրթական
Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80 % /ՄՈԳ/: Փաստաթղթերն ուսանողները
Գեւորգ Դանիելյան. Միասեռ ամուսնությունների հարցը մեկընդմիշտ փակված է. «Հայոց աշխարհ»
Միջազգային փորձագետները, նախ, պետք է փորձեն հիմնավորել, որ միասեռ ամուսնությունները չեն խաթարում հենց եվրոպական արժեհամակարգում առանցքային տեղ ունեցող երեխաների օրինական շահերը:
ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի մոտ բարձրացրել է ԱԺ-ում թաղային հեղինակությունների հարցը
ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի մոտ բարձրացրել է ԱԺ-ում թաղային հեղինակությունների հարցը
Հովհաննես Սահակյան. Այնպես չէ, թե Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ սխալ է, չենք գնում առաջ. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհի» զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ է -Վենետիկի հանձնաժողովի անդամները եկել են այն եզրահանգման, որ բազմաթիվ մտահոգությունների տեղիք տված 89-րդ հոդվածի 4-6-րդ կետերը, որոնցով կարգավորվում են ԱԺ կայուն մեծամասնության ձեւավորման հետ կապված հարցերը, լավ կլինի հանել սահմանադրական փոփոխությունների նախագծից։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է ընդառաջ գնալու այդ առաջարկությանը։ -Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական
Օտարազգի ուսանողները սիրահարվել են Հայաստանին
Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում օրերս տեղի ունեցավ «Միջազգային Ամառային դպրոց- 2015» -ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ: Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց` ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է։ Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին
«Այո»-ի հաճախորդը. «Չորրորդ իշխանություն»
Տիկին Լյուդային այսքանրց հետո մնում է վայր դնել ՀԱԿ-ի միջոցով ձեռք բերած մանդատը եւ միանալ Սերժ Սարգսյանի՝ «այո»-ի քարոզչական թիմին։
Գերմանական “CRONIMET” ընկերությունն ու Քաջարանի հանքավայրի կասկածելի վտանգները «Բեռլիներ ցայտունգ» պարբերականի էջերում. ՀԲՃ
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը թարգմանաբար ներկայացնում է գերմանական «Բեռլիներ ցայտունգ» (Berliner Zeitung) հանրահայտ պարբերականի այս տարվա 189-րդ համարում զետեղված լայնածավալ անդրադարձը՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, գերմանական Քրոնիմետ ընկերության և հայաստանյան հանքարդյունահանման առանձնահատկությունների մասին։ Հետազոտությունը կատարվել է «Ռոբերտ Բոշ Սթիֆթունգ» (Robert-Bosch-Stiftung) հիմնադրամի կողմից՝ “Reporters in the Field” ծրագրի շրջանակներում: Հոդվածի հեղինակներն են Քրիստիան Սիփմենը և
Թուրքական կո՞ղմն է գետը նետել գլխատված ոչխարներին. «Ժողովուրդ»
ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են։ Նշված գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ մոտ օրերս իրենք Ախուրյան գետում նկատել են մեծ քանակությամբ գլխատված ոչխարների։ Նրանք կասկածներ ունեն, որ թուրքական կողմից են գլխատված ոչխարները նետվել գետը։ ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ
Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է հանդիպել Սերժ Սարգսյանին. «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ։ Վերջինս Սերժ Սարգսյանի անունից հրավեր է փոխանցել Ստեփան Դեմիրճյանին, որի նպատակը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը պետք է լիներ։ Նախագահականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նրա հետ քննարկելու
Լոռամիրգը կազատի ձեզ տանջող ցավերից
Լոռամիրգը` կլուկվան, համեղ հատապտուղ է, որն ունի բազմաթիվ օգտակար եւ բուժիչ հատկություններ: Այն պարունակում է օրգանական թթուներ, շաքար, պեկտին, դաբաղող նյութեր, վիտամիններ C, B, K, PP, յոդ, կալիումի աղեր: Այս պտուղը մեծ նշանակություն ունի օրգանիզմում վիտամինների պակասը լրացնելիս: Միաժամանակ լոռամիրգը բարձրացնում է ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի հյութազատությունը, կարգավորում ախորժակը: Կիրառվում է ցածր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտների,
Առեղծվածային դեպք. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդու դի. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տարեկան մահացած տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանդակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը: Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց այցելած ոստիկաններն ու
Հարկ չեն համարել ներկայացնել գործընթացի ձախողման պատճառները եւ իրենց հետագա քայլերը. «Ժողովուրդ»
Մի քանի օրից՝օգոստոսի 31-ին, կլրանա հայ–թուրքական արձանագրությունների հրապարակման վեցերորդ տարելիցը։ Ձախողված այս գործընթացի մեկնարկին ՀՀԿ-ականները ոգեւորված հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, եւ շուտով Հայաստանի քաղաքացիները կզգան դրա արդյունքները։ Այս հարցում ՀՀԿ-ականները չէին սխալվում. Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքներն իրոք որ ՀՀ քաղաքացիները շատ շուտով զգացին, սակայն, ցավոք, դրանք բացառապես բացասական
Մնացական Ալեքսանյանի ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է. «Հայկական ժամանակ»
Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների հետ բախումների փաստով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում։ Այդ օրը մի քանի հազար գյումրեցիներ փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարելու մեջ մեղադրվող Պերմյակովին ու քրեական գործը հանձնել հայկական կողմին։ Ցուցարարները շարժվել էին դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան, որի մերձակայքում տեղի էր ունեցել ընդհարում, քաղաքացիները քարեր էին
Դեղամիջոցներ` մազերի նոսրացման եւ ճաղատացման դեմ
Այսօր շատերը ունեն մազերի նոսրացման եւ ճաղատացման խնդիր, որոնց համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է տարատեսակ բուժամիջոցներ: Դրանցից են` 50 գրամ ղանձլամերի (ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ, ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ) արմատները դնել 250 գրամ ջրի եւ 250 գրամ սպիրտի խառնուրդի մեջ: Խառնուրդը եփել մինչեւ որ ծավալը նվազի կես չափով: Այնուհետեւ քամել եւ ստացված եփուկով մեկ ամիս շարունակ
Սփիւռքին վերաբերող. asbarez.com
Սահմանադրութեան բարեփոխման նախագիծը արդէն հանրութեան ներկայացուած է, եւ ներկուսակցական ու միջկուսակցական քննարկումները հասած են կարեւոր հանգրուանի մը: Այս քննարկումներուն, դժբախտաբար, սփիւռքեան ներդրումը սահմանափակ է, բացի, անշուշտ, համազգային կառոյց ունեցող կուսակցութեանց արտասահմանեան շարքերու ներքին քննարկումներէն բխած կարծիքներն ու գնահատումները, որոնք իրենց խողովակներով կը հասնին Երեւան: Այս կարեւոր, մեր պետականութեան համար հիմնական փաստաթուղթին մէջ սփիւռքահայութեան վերաբերող բաժինն
Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ շատ ավելի ճիշտ է Սահմանադրությունը բարեփոխել. «Հայկական ժամանակ»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նորմալ է վերաբերվում նախագահականում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ քննարկումներին: Ավելին՝ տիկին Սարգսյանը համարում է, որ «եթե էսպես, թե էնպես Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, շատ ավելի ճիշտ է այդ Սահմանադրությունը բարեփոխել եւ ավելի լավ հիմքերի վրա դնել, նոր մտցնել հանրաքվեի, քան թողնել իշխանության որոշումներին եւ ունենալ մի Սահմանադրություն, որը չի գոհացնում
Ա. Աշոտյան. Կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ լավ սովորող ուսանողին օգնելու համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու է բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումը` ելնելով պետական գերակայության քաղաքականությունից: Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի
Արտագաղթ «ապահովող» իշխանությունը անկախության հանդեպ պատասխանատվություն ունի՞. «Հրապարակ»
Ծաղկաձորում նախագահը մի ուշագրավ միտք արտահայտեց, ըստ որի, չի կարելի ասել՝ անկախությունը լավ բան է, եւ ճողոպրել զինվորական ծառայությունից։ Ես «ճողոպրել» բառի փոխարեն կնախընտրեի «փախչել» բառը, քանի որ բազմաթիվ ընտանիքներ գիտեմ, ուր տղա երեխա (այսինքն՝ ապագա զորակոչիկ) չկա, եւ որոնք ոչ թե ճողոպրել են, այլ փախել Հայաստանից։ Այսինքն՝ զինվորական ծառայությունից խուսափելը Հայաստանից միայն թե հեռանալու


















































