Օրվա լրահոսը
ԼՂ ՊԲ. ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան
«Եթե իսկապես հոգեւոր սնունդ տրվեր, այսքան անբարո հասարակության մեջ չէինք ապրի»
Ըստ Ավետիք Իշխանյանի` ժողովրդին հնազանդություն քարոզող եկեղեցու եւ հարստահարողների միջեւ փոխադարձ պայմանավորվածություն կա Նոր Հաճընում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված արդեն 7-րդ եկեղեցու բացման ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն
Աղավնաձոր գյուղում 150 հեկտարից ավելի տարածք այրվել է
Երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհ է եղել: Կեսօրից հետո գյուղացիները տեղեկացել են, որ իրենց բերքատու այգիները, խոտհարները հրդեհվում են: Հրդեհվել է նաեւ գյուղի արոտավայրերի զգալի մասը, մասնակի վնաս են կրել գյուղի խաղողի այգիները: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ մինչեւ ուշ գիշեր փորձել է մասնակի հանգցնել հրդեհը: Aravot.am-ը Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից
«Շինդլերի ցուցակի» պրոդյուսերը «Օսկարը» նվիրել է Հոլոքոստի կենտրոնին
1993թ. ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը (Schindler՚s List) արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրող Օսկար Շինդլերի մասին է, որը փրկում է հազարավոր մարդկային կյանքեր: Ֆիլմի պրոդյուսերներն են Ժերարդ Մոլենը, Սթիվեն Սփիլբերգը եւ Բրանկո Լուսթինգը: Վերջինս հրեական ծագմամբ խորվաթ պրոդյուսեր է: Նա օրերս Երուսաղեմում կայացած միջոցառման ժամանակ Հոլոքոստի «Յադ
«Ավելի գրագետ կլինի՝ դուրս գա ոստիկանապետը ու ներողություն խնդրի» (տեսանյութ). A1plus.am
ՀՀ ոստիկանապետից նկատողություն ստացած 9 ոստիկանին ավելացան եւս 3-ը։ Նրանք հունիսի 23-ին մասնակից են եղել ցուցարարների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը ոստիկանապետին այլ առաջարկ ունի. «Շատ ավելի գրագետ կլինի՝ դուրս գա հենց ոստիկանապետը ու ներողություն խնդրի հանրությունից»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը։ Առաջնահերթ պետք է պատժել այն ոստիկաններին, որոնք հրաման են տվել ցրել խաղաղ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին
Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն
Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան. «Հիմնավոր են մեր ենթադրությունները, որ նման լրագրողներ չկան»
Hzham.am-ի լրագրողները չեն ներկայացել դատարան
Արթուր Աբրահամը ռինգից դուրս էլ հանգիստ չունի
Նա Հայաստան կգա, հավանաբար, օգոստոսին Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի խախտելու յուրաքանչյուր մենամարտից հետո Հայաստան գալու եւ իր բազմահազար երկրպագուների հետ շփվելու ավանդույթը: Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ ժամկետից շուտ փառահեղ հաղթանակ տոնելուց հետո Արթուրը հայրենիք կգա, հավանաբար, օգոստոս ամսին: «Արթուր
Քաղաքագետը կանխատեսում է միջին ինտենսիվությամբ պատերազմ
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոփոխություններ կատարի իր գործողություններում: «Պետք է Հայաստանն ընդունի, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում անուղղակի մասնակից է ու դուրս գա բանակցությունների գործընթացից, առաջ մղվի Արցախը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը: Նա շեշտեց, որ կոնֆլիկտի հարցում ԼՂՀ-ում ու ՀՀ-ում հստակեցումներ պետք է մտցվեն. «Կոնֆլիկտը կառուցվածք
Սեյրան Օհանյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ այլ թեմաներին վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Տերտերյանը «կվերադառնա» Հայրավանք
Կոմպոզիտորի տնից կմեկնարկի նրա երազած միջազգային փառատոնը Ավետ Տերտերյանը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան: Կոմպոզիտորն առավելապես հայտնի է իր սիմֆոնիաներով, որոնք իրենց նորարարությամբ եւ հայկական հոգեւոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլեւ խորհրդային եւ համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում նա օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ եւ այլն: Կոմպոզիտորի
Նիկիտա Սիմոնյանը Բլատերին կփոխանցի ողջ Ռուսաստանի հարգանքը
Հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանությունը, որին մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերը: Կոռուպցիոն սկանդալից հետո Բլատերը, որ անգամ հրաժարվել էր ներկա գտնվել կանանց աշխարհի առաջնությանը, առաջին անգամ է դուրս գալիս Շվեյցարիայից: Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Հյուսիսային մայրաքաղաքում ինքը հանդիպելու
Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ է առաջացնում ալկոհոլը
Մենք խմում ենք մեր ընկերների հետ չնախատեսված հանդիպման առիթով, կանխավճարի, դրամապարգեւներ ստանալու կամ չստանալու, կնոջ հետ գժտվելու կամ հաշտվելու, հարսանիքի կամ բաժանման, վատ եղանակի, պետի ծննդյան օրվա առիթով եւ հազար ու մի այլ՝ օբյեկտիվորեն կամ հատուկ մեր կողմից ստեղծված իրադրությունների դեպքում։ Դա անպատիժ չի մնում։ Շատ ալկոհոլիկներ սկսել են հատկապես այդպիսի «կոնծաբանություններից»։ Եթե մարդը չի
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետերից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում
«Հայկական վերածնունդ»-ին միացան Հայաստանի Սոցիալիստական շարժումը և «Հայ-ռուսական միավորում»-ը
«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ այսօր «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը միացան ևս երկու կազմակերպություն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի Սոցիալիստական շարժմանը և «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը: Երկու կազմակերպությունների նախագահն էլ Ռոբերտ Ահարոնյանն է, ով, համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո, նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախաձեռնած միավորման գաղափարը կփրկի Հայաստանը և երկիրը կտանի
«Փարկինգ Սիթի Սերվիսը» գումարը ստացել է Երեւանի քաղաքապետարանից, սակայն իրեն տեղեկատվության տնօրինող չի համարում
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ երեկ բավական բուռն ընթացավ եւ ավարտվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության՝ ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի, վարչական գործով դատական նիստը: Դատական ակտը կհրապարակվի օգոստոսի 14-ին: Մինչ դատական նիստը՝ կողմերից սերվիսի ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանն առարկեց, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները նկարահանեն դատական նիստը, սակայն չհիմնավորեց,
«Գագիկ Ծառուկեան» Հիմնադրամը 500 Հազար Տոլար Նուիրեց Սուրիահայութեան Եւ Անթիլիասին. Asbarez.com
«Ասբարեզ». ԱՆԹԻԼԻԱՍ.- Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետի հրաւէրին՝ Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկեան դէպի Եւրոպա իր այցելութեան ճամբուն վրայ Ուրբաթ, 24 Յուլիս 2015ին այցելեց Լիբանան։ Նոյն օրը երեկոյեան ժամը 6ին, ան այցելեց Անթիլիասի մայրավանք, ուր մօտէն ծանօթացաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայրավանքին։ Հայրենի հիւրը մօտէն ծանօթացաւ մատենադարանին, թանգարանին, Ցեղասպանութեան զոհերու
Տնտեսական ակտիվության կառուցվածքը շատ փխրուն է. «Հայոց աշխարհ»
Տնտեսական գործունեության համար ձեւավորված միջավայրը պահպանում է բարձր անկայունությունը։ Մի բան, որ ստիպում է մտածել անընդհատ առաջացող ռիսկերը հնարավորինս հավասարակշռելու մասին։ Չնայած առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվեց սպասվածից անհամեմատ բարձր տնտեսական ակտիվություն, այնուհանդերձ դրա կառուցվածքը շատ փխրուն է։ Տնտեսական ակտիվությանը նպաստող ոլորտներում վերջին շրջանում ռիսկերը նոր թափ են հավաքում։ Խոսքը վերաբերում է մասնավորապես արդյունաբերությանը, որտեղ առաջին
Ռիո դե Ժանեյրոն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Civilnet.am
«Սիվիլնեթ». Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը հուլիսի 24-ին օրենք է ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր», հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia-ն: Օրինագիծը ներկայացրել էր Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոն: Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը «փող ունենա». «Ազգ»
Երբ խոսք է լինում հերթական ցույցերի կամ դժգոհությունների մասին, որպես գլխավոր եւ անխոցելի հիմնավորում բերվում է սոցիալական ենթատեքստը: Մոտավորապես այսպես` «ժողովուրդը փող չունի», իսկ «գները բարձրացնում են»: Սակայն նման իրավիճակ միայն Հայաստանում չի ծագել եւ հեծանիվ հորինելու կարիք այստեղ չկա: Իհարկե, ժողովրդի մի մասը փող չունի, բայց մեծ մասը ամենեւին էլ աղքատ չէ, այլապես տարեկան
Ի՞նչ ասել է՝ կայուն մեծամասնություն. «Հայոց աշխարհ»
Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ -Սահմանադրական բարեփոխումների ամենավիճահարույց կետերից մեկը՝ հիմնական կռվախնձորը, որի շուրջ խաչաձեւվում են բարեփոխումների կողմնակիցների եւ հակառակորդների «սրերը», նախագծի 89-րդ հոդվածում ամրագրված «կայուն մեծամասնության», երկփուլ խորհրդարանական ընտրությունների գաղափարն է։ Ի՞նչ ասել է՝ կայուն մեծամասնություն. այդ ինստիտուտը ներմուծելով՝ չե՞նք զրոյացնում հետընտրական կոալիցիաների ձեւավորման հեռանկարը։ -Իսկապես,
Սահմանադրական մարդասպանություն. «Ազգ»
Հայաստանի գործող Սահմանադրության 23-րդ հոդվածն ինձ ամենաշատն է դուր գալիս: Դրա առաջին` հիմնական (բառն իմն է- Հ.Ա.) կետով ՀՀ գլխավոր օրենքը սահմանում է` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»: Հիմա, երբ առաջարկվում է ոչ թե սահմանադրական բարեփոխում կամ փոփոխություն, այլ բոլորովին նոր մի Սահմանադրություն, ես, խոստովանեմ, մտավախություն ունեի` իմ ամենասիրած հոդվածի մասով. հո չե՞ք փոխել: Չեն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց. Նա ինձ արդեն մոռացել էր։ Շփոթվեցի ու ասացի. – Քո լվացքը չորացել է։
Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ
Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն
Վիրտուալի եւ իրականության համեմատություն
Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» եւ հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» եւ այլեւս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան ձեւով «քլնգելով»: Կա նաեւ նոր
Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խաչիկ Եղոյան. «Հատուկ շնորհակալություն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ մեզ 1,5 տարի մատների վրա խաղացնելու եւ չաջակցելու համար» (ֆոտոշարք)
Սիրողական հեծանվավազքի եւ զբոսաշրջության ֆեդերացիան այսօր միացել էր ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի «100 դուռ» նախագծին՝ շուրջ 60 հեծանվորդներով ճանապարհային ոստիկանության եւ շտապ օգնության մեքենաների ուղեկցությամբ Հանրապետության հրապարակից հեծանվային երթ կազմակերպելով դեպի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր: Խաչիկ Եղոյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով նախագիծն՝ ասաց. «Մոտ մեկուկես տարի առաջ ես եւ մեր թիմակից, լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը Հայաստանի
Հարություն Մանուչարյանը Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնեց ոչ որպես Բերդի քաղաքապետ
Նա թվարկեց Բերդում կատարված եւ նախատեսվող ծրագրերը
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Հուլիսի 24-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14 օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք ձեր
Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանի գյուղացուն. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է Հայաստանին օժանդակել գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցում:


















































