Օրվա լրահոսը
Կայանալու արվեստը. Ինչ է նշանակում լինել Աշակերտ
21-րդ դարում անգրագետը նա է, ով չի ուզում սովորել Եթե դուք ամեն օր աշխատանքի եք գնում նույն ճանապարհով, եթե դուք տանը կամ սննդի օբյեկտում պահանջում եք միեւնույն ուտելիքը, եթե դուք մի քանի անգամ վերընթերցում եք նույն գիրքը, եթե անընդհատ լսում եք նույն հեղինակի կամ նույն ոճի երաժշտություն, եթե 100-րդ անգամ անցնում եք ֆեյսբուքի միեւնույն ժապավենով,
Երկրաշարժ Վրաստանի Հանրապետությունում
Սույն թվականի հուլիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով` 06.58-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուստավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4,
«Այս ամենը շատ խորն է. բացում է մեր աչքերը եւ դիպչում մեր սրտերին…»
Հայ ժողովրդին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնն այս լուսանկարն արել է 1910 թվականին: Լուսանկարում պատկերված 13 հայ փոքրիկ աղջիկների ձեռքերում Նորվեգիայից օգնություն ստացած տիկնիկներ են: Ըստ լուսանկարչուհու հուշերի՝ երեխաներն անհամբեր սպասում էին, թե երբ կավարտվեն լուսանկարչական աշխատանքները, որ իրենք սկսեն իրենց խաղը: Բայց նրանց խաղն ընդհատվեց, որովհետեւ 1915 թվականին նրանք էլ
Հուլիսի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 418 երեխա
Հուլիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36600 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 418 երեխա՝ 244 տղա, 174 աղջիկ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Լույսը պետք է տեսնես»,- ասում է Նորվեգիայի ճանաչված հայերից մեկը
Վաղը, որ ֆեյսբուքը քո հաշիվը կփակի, բոլոր նկարները կանհետանան:
Խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի առնելով՝ 2015 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, սույն թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները
Հավերժական թշնամիներ
«Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ. կան շահեր»: Չգիտեմ՝ ով է այս բացարձակ ճշմարտության իրական հեղինակը, բայց որ բացարձակ ճշմարտություն է՝ կասկած չունեմ: Չնայած, ըստ ամենայնի, այս իմաստությունն իր մեջ քաղաքական էություն ու ենթատեքստ է պարունակում, այդուհանդերձ՝ կիրառելի է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Առեւտրի, բիզնեսի, արվեստի եւ այլն: Այսուհանդերձ, այս բացարձակ ճշմարտությունը կիրառվում է հիմնականում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Մինչ այդ վարչապետ Աբրահամյանն այցելել է օլիմպիական գյուղ՝ հանդիպել Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին: Հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ եկել է ոգևորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին: «Այս հանդիպման համար
Յոդի նշանակությունը եւ պակասը օրգանիզմի վրա
Ժողովրդական բժշկությանը մշտապես հետաքրքրել են մարդու օրգանիզմի հետեւյալ երեք հատկությունները՝ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, հյուսվածքների վերականգնողական ունակությունը զանազան վնասվածքների դեպքում եւ արդեն սկսված հիվանդության դեմ պայքարը, ինչպես նաեւ յոդի կապը օրգանիզմի դիմադրողականության հետ: Ինչպես գիտենք, յոդը անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար: Այդ գեղձի միջոցով 17 րոպեում անցնում է օրգանիզմում շրջանառվող արյան ամբողջ ծավալը:
ՃՇՀԱՀ ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրին «Հրադադար» բեմադրությունը
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանդիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին
Սոխը, թուզը եւ սեւ սալորը` ոտքերի կոշտուկների դեմ
Ոտնաթաթի վրա առաջացող կոշտուկները հաճախ են անհարմարավետություն պատճառում: Սա առաջանում է առանց գուլպայի եւ զուգագուլպայի կոշիկ հագնելու կամ նոր նեղ կոշիկի հետեւանքով: Առաջացած կոշտուկներից հեշտությամբ կարելի է ազատվել` օգտագործելով սոխ: Գլուխ սոխը մաքրել, կիսել եւ դնել բաժակի մեջ՝ վրան ավելացնելով խնձորի քացախ: 1 օր պահել սառնարանում, այնուհետեւ հանել սոխը քացախի միջից, պոկել շերտերից եւ առավոտյան
Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը. Civilnet
Ուրբաթ Ֆրեզնոյում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա, հաղորդում է Fresnobee.com կայքը: Պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը: Երեք ամիս առաջ բացված հուշարձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ աշխատելու է Ֆրեզնոյի նահանգային ղեկավարության և ոստիկանության հետ բացահայտելու վանդալիզմի հեղինակներին: Աբգարյանն ասել է, որ
«Հայերեն չըմ գինը»՝ ֆիլմ Սասունի հայերի մասին
Արևմտյան Հայաստան ասելիս հայերիս մեծամասնությունը պատկերացնում է մի երազային վայր, կորուսյալ հայրենիք, որը պետք է հետ բերել: Քչերը գիտեն, թե ովքեր են ներկայումս բնակվում Հայաստանի այդ մասում և ինչով են զբաղվում: Սակայն ավելի քան իրական է այն, որ Արևմտյան Հայաստանում դեռևս շարունակում են ապրել հայեր, որոնց անցած ճանապարհի մասին հազվադեպ է հիշատակվում: Լրագրող Սոֆյա Հակոբյանի
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60
Յուրի Մովսիսյանի գոլը «Սպարտակին» վերադարձրեց մարտական ոգին
Քիչ առաջ ավարտվեց «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում: Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրի Մովսիսյանը, որը ռուս ֆուտբոլային մեկնաբանների խոսքերով մոսկվացիներին վերադարձրեց հաղթողի մարտական ոգին: Երկրորդ տուրից հետո «Սպարտակը» 4 միավորով երրորդ տեղը բաժանում է «Ռոստովի» հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ազատության հրապարակում ազատամարտիկները ռեժիմի հեռացում են պահանջում
Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ այսօր շարունակեցին անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակման պահանջով երեկ սկսած իրենց նստացույցը: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց պահանջը ուղղված չէ իշխանություններին, այլ նպատակ ունեն քաղաքացիներին համախմբել իրենց մարտական ընկերոջը ազատ արձակելու պահանջի շուրջ. «Ոչ մի պահանջ չունենք այս իշխանություններից: Հույս չունենք այս հանցագործներից, որ որեւէ
Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում «Բորուսիան» փոխել «Յուվենտուսի» հետ
Bild հանդեսը տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի նոր գլխավոր մարզչի հետ զրուցելուց հետո հաստատ որոշել է մնալ թիմում եւ տեղ գրավել հիմնական կազմում: Ավելի վաղ հայտարարվել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը պնդում է՝ Զաքարյան եղբայրներից մեկը հոգեկան խնդիրներ ունի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունների համաձայն, Սդղի Գյոլ կոչվող տարածքում ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրները առողջական խնդիրների պատճառով բանակում չեն ծառայել: «Իսկ դուք գիտե՞ք, որ Հարություն Զաքարյանը, որը ոչ ճիշտ ցուցմունք է տվել մարզպետի որդու համար, բանակում չի ծառայել 6-Գ հոդվածի հիմքով, այսինքն, հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիայի ախտանիշներ են: Եվ այդպիսի մարդու ասածը
Օբաման պարել է Քենիայի նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է Քենիայի իր գործընկերոջ՝ Ուհուրա Կենիատայի հետ Նայրոբիում: Օգտվելով մի շարք լրատվամիջոցներից` գրում է Gazeta.ru-ն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահը պարել է Քենիայի հանրահայտ Lipala պարը: Նաեւ հայտնի է, որ Բարաք Օբաման ընթրել է իր տատիկի եւ ընտանիքի այլ անդամների հետ իր հոր հայրենիքում՝ Քենիայում: Օբաման, նրա տատիկը,
Ձերբակալվել է՝ կնոջն սպանելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ: 2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:55-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին: Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Ս.Ստեփանյանն ու
«Ժամանակակից թատրոնը դեռ առաջնորդվում է սովետական օրենքով, վարք ու բարքով».Գյումրու թատրոնի պրոդյուսեր (Տեսանյութ)
Գյումրու թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն այն կարծիքին է, որ թատրոնները դեռ առաջնորդվում են սովետական ժամանակների վարք ու բարքով, կանոններով, իսկ սա ժամանակակից թատրոնների սկզբունքներին ու մեխանիզմներին դեմ է: Նրա կարծիքով, խիստ անհրաժեշտ է, որ թատերական կենցաղ մտնի «Թատրոնի մասին օրենքը»: «Ժամանակակից թատրոնը չի կարելի կառավարել սովետական թատրոնի մնացած օրենսդրական, եթե կարելի է օրենսդրություն համարել… Բնական
Քամուց վնասվել են տների տանիքներ
Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 26-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում քամուց վնասվել են Շիրակի մարզի Բագրավան գյուղի մի շարք տների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել Մարալիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ վնասվել են գյուղի 21 տների տանիքներ և էլեկտրասնուցման մալուխներ (մոտ 1000 գմ), ինչի
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Սանգրիա
Այս ամառային, արեւոտ, մրգաշատ, թույլ ալկոհոլային իսպանական ըմպելիքը արդեն նվաճել է ոչ միայն ողջ Եվրոպան, այլեւ անգամ Հայաստանը: Հայաստանյան սրճարաններում եւ ռեստորաններում էլ կարող եք գտնել բավականին լավ որակի սանգրիա, սակայն տանը պատրաստածը հաստատ ավելի լավը ու մանավանդ՝ մատչելի կլինի: Անհրաժեշտ մթերքները Կարմիր չոր գինի- 1 շիշ (ցանկալի է թեթեւ գինի ընտրել՝ իտալական, չիլիական, դե,
Երազանքների մասին
Ես գրում եմ 8 տարեկանից: Տանը ես տեսնում էի, որ ծնողներս էլ են ինչ-որ բան գրում՝ այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ: Դրանից եզրակացրեցի, որ գրելը լավ բան է: Դեռահասության տարիներին երազում էի գրող դառնալ՝ իմ սիրելի հեղինակներ Դիքենսի, Սոմերսեթ Մոյեմի նման: Բայց հետո հասկացա, որ բավականաչափ գեղարվեստական երեւակայություն չունեմ` «սյուժեի գյուտ» անելու համար: Իսկ
Սիմոնյանը Պլատինիին հորդորել է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը Սանկտ-Պետերբուրգում անցկացված 2018 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության օրերին Պլատինիին արած իր այս առաջարկության մասին տեղեկացրել է ռուսական լրատվամիջոցներին: «Պլատինիին ասել եմ, որ նա պետք է գնա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին: Նա հեղինակավոր ֆուտբոլային անձնավորություն է: Իսկ ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ին, այնտեղ նրան փոխարինող կգտնեն», – հայտարարել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը
Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 26-ին, ժամը 05.47-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին` Մալիշկա գյուղի մոտ, «Զիլ 130» մակնիշի 34 SR 188 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր ե մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 25-26-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան 48/1 հասցեում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ` 3000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ» զվարճառևտրային համալիրից դեպի Կ.
Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
Սանկտ-Պետերբուրգում այսօր կայացել է 2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հայաստանն ընդգրկվել է «E» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիան, Դանիան, Լեհաստանը, Մոնտենեգրոն, Ղազախստանը: Մրցաշարի հաստատված խաղացանկը հայտնի է դառնալու ավելի ուշ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրողները սիրեցին սքվոշը (ֆոտոշարք)
Այսօր «Գրանդ սպորտում» անցկացված ԶԼՄ-ների միջեւ սքվոշի սիրողական 1-ին առաջնության ավարտից հետո մասնակից բոլոր լրագրողները միաբերան նշում էին, որ այս մարզաձեւը իրենց շատ դուր եկավ: Այնքան, որ առաջարկ եղավ այն ընդգրկել ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ անցկացվող ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադայի ծրագիր եւ այդ նպատակով դիմել վերոնշյալ կազմակերպությունների ղեկավարներին, մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ վերջինի համաձայնություն ստանալու


















































