Օրվա լրահոսը
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հնարավոր է կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
«Ազատություն». Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր հայտարարել է, որ որպես ֆուտբոլիստ կարիերան կարող է ավարտել արդեն այս մրցաշրջանի ավարտին։ Մխիթարյանն այդ մասին ասել է Չեմպիոնների լիգայի «Ինտեր»-«Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում։ «Գուցե դեռ 1-2 տարի ունեմ խաղալու, բայց հնարավոր է նաև սա վերջին մրցաշրջանը լինի ինձ համար»,- նշել է հայ կիսապաշտպանը, ում պայմանագիրն «Ինտեր»-ի
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին
Արդեն յոթ ամիս է, ինչ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է նվաճել հայ հանդիսատեսի համակրանքը: Վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ։ Վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն
«Գրանցված արդյունքները տեսանելի են». Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի կատարողականը
Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում նախորդ տարվա հիմնական աշխատանքները։ Մինչ բուն զեկույցին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է Արվեստի համաշխարհային օրը՝ բոլորին հրավիրելով այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտելու վերաբացված նոր ցուցադրությունը, որը կգործի ապրիլի
Կգնա՞ք Խնածախում մի գիշեր ապրելու․ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանը «գցեց» սյունեցի պատգամավորների վրա
Ռուբեն Ռուբինյանը՝ իրենց՝ նշաձողը իջեցնելով Արցախի բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխելու առիթով ասաց․ «Մեզ ասում էին դավաճան ՔՊ-ականներ, մենք հայրենասեր ենք, հիմա եկել են մեր ասածին»։
Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր
Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Ռաֆայել Գրիգորյանը հավերժ կմնա երկրպագուների և նրա արվեստը գնահատողների հուշերում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանը: Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում: 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան (ГИТИС): 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի
«Պիտի հասկանան, որ հարձակումներ գործելու ու խրամատներ փորելու տեղ չէ»․ Գյումրու ավագանու մանդատից հրաժարված Սուսաննա Մկրտչյան
Պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող ճանաչված նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց նրա դիմումը՝ այսպիսով նրան մանդատ չտրամադրելով։ Սուսաննա Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մանդատ
Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք
Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը
«Գառնիկ Դանիելյանը գալիս ասում է՝ հայհոյում եք, թքում եք»․ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը նվեր է համարում
«Ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, բայց գան ինչ-որ բան ասեն ու ծլկեն դահլիճից»
Հայկական երկու պետությունների գոյության պայմաններում, 110 տարի անց, մենք ընդամենը գաղթի ճանապարհից ունեցանք գունավոր նկար․ Քրիստինե Վարդանյան
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ իշխանությունը հանձնաժողով չի ստեղծել Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ասելով, թե այն իրենց առաջնահերթությունների մեջ չէ ու հարցրեց՝ ո՞րն է ՔՊ-ի առաջնահերթությունը՝ թուրք ադրբեջանական պահանջների բավարարո՞ւմը․ «Ցեղասպանությունը չկրկնվելու մի ճանապարհ կա և այն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները բավարարելը չէ, այլ մեր իրավունքների համար պայքարը»։
Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը
Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները
Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի
«Գյումրիում ո՞վ հաղթեց, տիկին Կյուրեղյան»․ Արմենուհի Կյուրեղյանը զուգահեռ տարավ Վանաձորի իրավիճակի հետ՝ հիշելով Էդմոն Մարուքյանին
Նրա կարծիքով, ճիշտ կլինի, որ շատ ձայն հավաքած քաղաքական ուժը իշխանություն ձեւավորի, քանի որ կոալիցիոն հարաբերությունները չեն կայանում մեր երկրում։
Աքար․ Թուրք-ադրբեջանական միասնական զինված ուժերի ստեղծման աշխատանքները շարունակվում են
«Ազատություն». «Թուրքիայի և Ադրբեջանի միասնական Զինված ուժերի ստեղծմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», – այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հուլուսի Աքարը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Երևանի ու մարզերի ունկնդիրների միջև տարբերությունն այն է, որ մարզաբնակների համար ամեն ինչ նորություն է»
Մարզերում ծավալած գործունեության արդյունքում հիմնադրամն առանձնացրեց մի քանի կարևոր խնդիր՝ կան մարզեր, որտեղ առկա է մշակութային կյանքի ակտիվությունը բարձրացնելու կարիք, հատկապես սահմանամերձ գոտիներում, մարզերում կա հսկայական ստեղծագործական ներուժ և տաղանդավոր երեխաներ, որոնք «կտրված են» աշխարհից, իսկ մայրաքաղաքում կան երիտասարդ, տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք համերգների և պրակտիկ գործունեության կարիք ունեն:
Չինարիում ամուսինները հանկարծամահ են եղել. նախնական տվյալներով՝ թունավորվել են վարունգի թթվից
Ապրիլի 14-ին՝ ժամը 9:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված
Դմիտրի Բեսպալովը կարևորեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համագործակցությունը ՀՀ գիտական կառույցների հետ և ակադեմիկոս Աշոտ Սաղյանին հրավիրեց Ստավրոպոլ
Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը, համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ալբերտ Կումուկովը։ ՀՀ ԳԱԱ-ից հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատարներ Արամ Պապոյանը և Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ
Օտարերկրացին հայտնել էր, որ 4 համերկրացիներ զենքի սպառնալիքով իր տնից հափշտակություն են կատարել, ձողով հարվածել են իրեն, փորձել սեռական ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ
Երևանում ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին
«Միայն դու ես բանակից թռած․․․»․ Հայկ Մամիջանյանի եւ Վահագն Ալեքսանյանի լեզվակռիվը
Նիկոլ Փաշինյանից ակնկալում են հատկապես 2019 թվականին Արցախի խնդրի կարգավորման առումով Հայաստանին արված առաջարկը
Կոտայքում մեքենան ընկել է ձնասահքի մեջ, բախվել ծառերի. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի: Վթարի հետևանքով 1 հոգի, որը
«Իշխանությունը խոստացավ խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացավ բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ»․ Տիգրան Աբրահամյան
Խոստացավ ինքնիշխան երկիր՝ ստացանք նոր օկուպացված տարածքներ, խոստացավ արժանապատիվ կյանք՝ ստացանք մշտական անարգանք: Չկա այլ բան, քան ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը կտրականապես մերժելը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, էականորեն թուլացրել անվտանգության մակարդակը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները:
«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառում ֆրանսերենով
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի
«Ուղեվարձը բոյկոտող քաղաքացուն տուգանելը ճի՞շտ եք համարում, օրենքը լեգիտի՞մ է»․ Սրբուհի Գալյանը խուսափեց ավագանու անդամների հարցերին պատասխանել
Սամվել Հակոբյանը հարցրեց՝ երբ պետության մեջ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանության համար, արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չէ՞, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ որևէ օրենսդրական փոփոխություն տեղային խնդրի լուծմանն է ուղղված»։
Գարեգին երկրորդը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի հայորդիները հնարավորություն են ստանում ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը
Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի
«Կառավարությունը պատրաստ է եւս երկու ամսով երկարաձգել արցախցիների 40 հազար դրամ աջակցությունը»․ ի՞նչ է քննարկվել փոխվարչապետի մոտ
«Վրանը բնականաբար մնալու է այստեղ, դրա մասին խոսք լինել չի կարող։ Մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք, որ սա միայն սոցիալական բաղադրիչ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի մասին, խոսելու ենք գերիների մասին, եւ այս մասով մեր պայքարը շարունակվելու է»։
Դեսպան Հակոբյանը և Սամադ Հասանզադեն անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորություններին
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: Իրանում ՀՀ դեսպանություն
«Փաստորեն քաղաքացիների այդքան ստորագրություններն ու այդքան մարդկանց կատարած աշխատանքը այսպես ջուրն են գցում»․ Գառնիկ Դանիելյան
«Աբսուրդ է՝ և′ կուլիսների ետևում, և′ հանձնաժողովներում խոսում են, որ սա խայտառակ նախագիծ է, հետո գնում, կողմ են քվեարկում, ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք հակապետական են, հակահայկական»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվելիք օրենքի նախագծին։
Կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպումը
Դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպմանը, որն իրականացվեց Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել համակարգումը, փոխանակվել գիտելիքով և խթանել ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցությունը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։ Հաղորդակցության հարթակն առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած


















































