Օրվա լրահոսը

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են ապրիլի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:  

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն պարտավոր են դիտորդի կարգավիճակ պահանջել Բաքվից. Հրայր Բալյան

Պատանդների միակ «հանցանքը» նրանց հայ լինելն է։

Բնօգտագործման վճարը նախատեսվում է ավելացնել մոտ 2 անգամ, բացառությամբ սիգի, որի 1 կգ-ի համար կսահմանվի 200 դրամ՝ 65 դրամի փոխարեն

Նախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել

Ադրբեջանը պնդում է, թե Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակ չի բացել

«Ազատություն». Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ հայկական կողմն «անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապատեղեկատվություն է տարածել»։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», – արձագանքելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակութային տունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից թիրախավորելու մասին Երևանի մեղադրանքներին՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ -ն։

Անիի կամրջի վերականգնման հետ կապված տեխնիկական մասնագետների հանդիպում է եղել. Ռուբեն Ռուբինյան

Մարգարայի անցակետի հարցում թուրքական կողմից արձագանք չկա

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդումներ է ներկայացրել դատախազությանը և պահանջագիր՝ ԱԳՆ-ին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսօր՝ ապրիլի 15-ին, բողոքի ցույցեր է իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելով իրենց վերաբերելի պահանջները։ Խորհուրդը դատախազությանը հաղորդում է ներկայացրել արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջել բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին: Արտգործնախարարությանը պահանջագիր է ներկայացվել Արցախի ժողովրդի

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 7-13-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.44 մ (13.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված

Global Firepower. Թուրքիան Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկիրն է

Ermenihaber. Ամերիկյան «Global Firepower» կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական տեխնոլոգիաներին, զինվորների քանակին, ռազմարդյունաբերական բյուջեին և ռազմավարական կարողություններին վերաբերող զեկույց: Ավելի քան 60 չափորոշիչների համեմատությամբ կազմվել է նաև տարածաշրջանում ամենաուժեղ ռազմական ներուժ ունեցող պետությունների ցանկը: Ըստ այդմ՝ Թուրքիան ինչպես 2024 թվականին, այդպես էլ այս տարի զբաղեցրել է Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկրի

Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչո՞ւ Վատիկանը նման քայլի գնաց

Ըստ իս՝ դա տեղի չունեցավ նաև այն պատճառով, որ թերևս Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները համագործակցության եզրեր չունեն։ Վստահ չեմ, որ այդ հարցով առանձնապես մտահոգված են ՀՀ իշխանությունները։

Արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները ձախողված են. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը, առաջին անգամ հանդիպել են հունվարի

Գիտական այս ֆորումը կդառնա հայ-ռուսական արգասաբեր և անքակտելի մշակութային երկխոսության ևս մեկ վառ դրսևորում. Աննա Ասատրյան

Վստահ եմ, որ մեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ։ Վստահ եմ նաև, որ Կոնֆերանսի արդյունքները կդառնան կարևոր ու էական ներդրում հայագիտության ասպարեզում։

Ռուբինյանը «Եվրանեսթ»-ի համանախագահի հետ հանդիպմանը խոսել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական

2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 7-ին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» խորագրով քննարկման ծրագիրն ու բանախոսներին։  Վաշինգտոն․ 2025 թ․ ապրիլի 14․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի օրակարգն ու բանախոսներին։ Այն տեղի կունենա

Ալեն Սիմոնյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն, ըստ էության, 2 անգամ ավելանում է. Միքայել Մելքումյան

Շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի:

Փաշինյանը և Լիտվայի ներքին գործերի նախարարը ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով

Քննարկել են թե երկկողմ, թե Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք. 2 իրավաբանական անձանցում մասնակցության

Արվեստի և հավատքի խաչմերուկում․ Տեր Թովմա քահանա Անդրեասյան

1984-ի մարտի 1-ին, երբ առաջին անգամ երկար դադարից հետո գնացի եկեղեցի, մի իսկական հրաշք տեղի ունեցավ։ Այդ օրը ապաքինվեցի մի ծանր նյարդային հիվանդությունից։ Այդ պահից սկսվեց իմ կապը եկեղեցու հետ ։ Սկսեցի հաճախ հաճախել եկեղեցի, գրողների և արվեստագետների խմբի հետ մասնակցել ուխտագնացությունների։ Մեր ղեկավարն էր, որ ինձ առաջարկեց ու համոզեց դառնալ հոգևորական։ Նման քայլ նախկինում երբեք չէի պատկերացրել։ Մինչ այդ իմ ամբողջ կյանքը կապված էր արվեստի հետ. ես երաժիշտ էի, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ՎՏԲ–Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար: Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։ 10 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ապառիկ վարկավորման

Վարչական իրավախախտման արձանագրման 3 տարբերակ է առաջարկված. առանց վճարելու երթեւեկելը, այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործումը, և երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել

Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից:

«25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին փոխանցված գումարից պահվում է հանդերձանքի գումարը»․ Գեղամ Մանուկյանն ահազանգեց

Պատգամավորը նաև հայտնեց, որ ՊՆ-ից իր հարցմանը պատասխանել են, որ վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայիններին զինվորական համազգեստ տրվում է պատրաստի և անհատույց։

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ թե որեւէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է:

«Ադրբեջանն այդ «դատավարություններն» օգտագործում է ՀՀ-ի դեմ ագրեսիա գեներացնելու համար»․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը մտահոգություն հայտնեց՝ սոցցանցերի մերձիշխանական, փոխկապակցված էջերով նաև ատելություն է տարածվում արցախցիների նկատմամբ։

Պետական վանդալիզմ. բռնազավթված Արցախի Սարգսաշեն գյուղն՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական

Հայկական իրավական կենտրոնը դատապարտում է ադրբեջանցի պատերազմական հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ ՀՀ կառավարության որոշումը

Հայկական իրավական կենտրոնը դատապարտում է ադրբեջանցի պատերազմական հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված «Հայկական իրավական կենտրոնը» խստորեն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Հայկական իրավական կենտրոնի հայտարարությունը։ «Հայկական իրավական կենտրոնը» խորին հիասթափություն և մտահոգություն է

Այսպես կարելի է ազատագրել Արցախը. Ստեփան Հասան-Ջալալյան

Ադրբեջան-Արցախ հակամարտությունն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն: Իր ծագումից մինչ օրս բազմաթիվ փորձեր են արվել լուծելու այն, սակայն, դրանցից և ոչ մեկը չի ապահովել ցանկալի արդյունք: Դրա պատճառներից մեկը Արցախի նկատմամբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի վարած հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունն ու խաղաղության հասնելու իրական նպատակի բացակայությունն է: Դեռևս չկարգավորված Ադրբեջան-Արցախ հակամարտությունը հավելյալ

Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի 26-ամյա բնակչուհուն. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ենթարկվել է սթափության

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված  650 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ), ի դեմս՝ փորձագետ Լիաննա Անանյանի, սույն թվականի ապրիլի 9-ին՝ մասնակցելով  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության և ստանդարտացման քաղաքականության  աշխատանքային խմբի շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի տարեկան համաժողովին, հանդես է եկել որպես խոսնակ՝ ներկայացնելով ՇՎՏՄ գործառույթները։ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի նախագահի առաջարկությամբ ներկայացվել է Լիաննա Անանյանի թեկնածությունը՝

«Անթալիայում Արարատ Միրզոյանը գերիների մասին ոչինչ չասաց»․ Աննա Գրիգորյան

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր նախապայմանները դնում է, այս իշխանությունները դրանք իրականացնում է, բայց զուգահեռաբար չեն էլ բարձրաձայնում եւ հստակ չեն արձանագրում այն բոլոր խնդիրները, որոնք որ կան։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031