Օրվա լրահոսը

Սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել

Ուշադրություն Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույն ապագան է պատկերացնում Հայաստանի Հանրապետության համար, ինչ արեց Արցախում. մենք պետք է տապալենք այդ ծրագիրը»

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։ – Պարոն Այվազյան, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանություն ցուցաբերել, ինքն է խախտում հարդադարը, բայց հայկական կողմին է մեղադրում, պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։ – Ադրբեջանը միայն սա չի անում, այլ նաեւ փորձում է ներհայաստանյան իրավիճակը լարել,

ՊՆ փոխնախարար. «Կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե սակավաթիվ կրակոցներ են… »

Եթե պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, դուք հավատալու եք տարածվող տեսանյութերին, ուրեմն ինձանից չպետք է հարցնեք: Զինված ուժերն իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը, եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է այս պահին:

Հայ-իրանական զորավարժությունները Կազմակերպվել են համատեղ և լավ համաձայնեցված ձևով. գեներալ

Region Monitor. Իրանցի գեներալը՝ ‎հայ-իրանական զորավարժությունների մասին. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մորթեզա Միրիանը նշել է, որ Իրանի ցամաքային ուժերը լավագույն ձևով իրականացրել են անհրաժեշտ քայլերը՝ գործողությունների նախագծման և բարեկամ ու եղբայրական Հայաստանի հետ համակարգման ուղղությամբ։ Միրիանն ընդգծել է, որ զորավարժությունները կազմակերպվել են համատեղ և լավ համաձայնեցված ձևով։  

«Ասում եք՝ գնացեք թալանչիներից փողը վերցրեք, բա իշխանությունը դուք եք 7 տարի, էդ թալանչիներին խի՞ չեք բերել կանգնեցրել ժողովրդի առաջ, թե՞ դուք էլ եք մասնակից թալանին»

«Երբ տիկին Շուշանը կամ արտաշատցի Աշոտը ինչ-որ վատ արարք են անում, դա չի պրոյեկտվում ամբողջ արտաշատցիների կամ աբովյանցիների վրա։ Իսկ այսօր, եթե մեկ արցախցի մի վատ արարք է անում, ամբողջը պրոյեկտում են 150 հազար մարդու վրա»։

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը Արթուր Նահապետյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը: Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների

Կեղծ «գերակա շահի» չարաշահո՞ւմ է, թե՞ արդարադատության մերժում

Ֆիրդուսիի իրավազրկված բնակիչը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին Դիմում եմ Ձեզ՝ տեղեկացնելու ՀՀ պետական մարմինների (քաղաքապետարանի եւ կադաստրի կոմիտեի) կողմից մորս՝ քաղ. Վարյա Սաֆարյանի (հասցեի սեփականատիրոջ) սեփականության իրավունքի խախտման մասին, որը տեղի է ունեցել 2007 թ.-ին Երեւանի քաղաքապետարանի հանձնառությամբ։ Խնդրի նկարագրությունը 2007թ.-ին ՀՀ կառավարությունը հ.108-Ն որոշմամբ Ֆիրդուսի 33 թաղամասը ճանաչել է հանրային

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ մեկտեղ։ Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել ֆինանսական կազմակերպությունների, պետական կառույցների և գործարարների, որոնք քննարկել են մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման արդյունավետ գործիքներն ու ապագա զարգացման ուղիները։ Ֆասթ

Նախկին նախարարի գրավի չափն ավելի քիչ է

2020 թվականի նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ի պաշտոնե պատասխանատու լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդիրների ու գործառույթների, այդ թվում՝ մրցակցային պայմանների բարելավման, գործարար միջավայրի բարելավման եւ ձեռնարկատիրության խթանման, կայուն տնտեսական զարգացման ու տնտեսական մրցակցության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, հանրային ներդրումների արդյունավետության բարձրացման համար, իրավասու

Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատել փորձած 4 ընկերներից մեկն անհետացել է

Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։

Անդրանիկ Թեւանյան. Բոյկոտի կայացման մասին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հանցանքի է մղում ԱԺ ՔՊ պատգամավորներին

Մեր հաջորդ քայլը լինելու էր այն, որ հավաքելու էինք արդեն երեւանցիների 10 տոկոսի ստորագրությունները, որպեսզի հարցը օրենքով սահմանված կարգով մտներ հանրաքվեի: Իրենք վախեցան այդ հանրաքվեից, դրա համար էլ արդեն նախագիծ են ներկայացրել՝ համաձայն որի, այդ հարցը չի կարող դրվել հանրաքվեի:

«Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ»  փաստագրական դրաման հասանելի է հայերեն

Գրքի շնորհանդեսի առիթով Ստաս Նամինը Երեւան կժամանի Հայերեն է հրատարակվել Ստաս Նամինի եւ Անդրեյ Ռուբանովի  «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչեւ Իլյիչ»  փաստագրական դրաման: Կոմպոզիտոր, գեղանկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինն այն նվիրել է պապին՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին: Այս գիրքը մի քանի անգամ հրատարակվել է Մոսկվայում, հայերեն թարգմանությունն իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր

«Հայաստանի կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի»․ Արտակ Բեգլարյան

«Ես տարբեր երկրների դիվանագետների եմ հանդիպում, բոլորն էլ մեզ ուղիղ ասում են՝ ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան»։

Հերթական անհասկանալի խցանումներն են Երևանում

Հերթական անհասկանալի խցանումներն են Երևանում: Ժամը 10:40-ի դրությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանը, ինչպես նաև քաղաքի բանուկ փողոցները խցանված են։ Ըստ բալային համակարգի սանդղակի այս պահին 7 բալանոց խցանում է։ Ազգային ճակատ

Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց մանդատից. ավագանու առաջին նիստը կվարի Վարդան Ղուկասյանը

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող հայտնի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։

Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապատողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել. փաստաբան

ԱԺ պատգամավորն եկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է` մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»:

Քաղաքապետը գործուղման մեջ է, Եղվարդի խճուղին փակած բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. Հայկ Կոստանյան

«Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները բարձրաձայնում են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։

Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել

Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մաքրել է ու մշակել աղ-ավազով։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ 

Կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում․ հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումով քաղաքացի․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել, և կա տուժած քաղաքացի: Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի համար․ Միխայիլ Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար: Եթե ​​Հայաստանը հետևի եվրոպական ընտրության ուղուն, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն տնտեսական հարաբերությունների վերանայման, որոնք Երևանն այժմ ունի ԵԱՏՄ-ի գծով իր գործընկերների հետ։ Ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար՝ պահանջների, չափանիշների ամբողջություն է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարներով։ Հույս ունենք, որ Երևանում հասկանում են իրավիճակը

«Հիվանդը վատ է, թողեք անցնեմ», «Որ տունդ ձեռքիցդ վերցնեն, ի՞նչ կանես». Քաղաքացիները փակել են Եղվարդի խճուղին

Տեղում էր նաեւ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա ասաց, որ բոլորի նման կառուցապատողից տուժած քաղաքացի է, սակայն փողոց չի փակի եւ այլ միջոցներով կպայքարի:

Գլխավոր հանձնակատարին ներկայացվել են Winds of Armenia առագաստանավային ակումբի գործունեության մանրամասները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին։ Արտաշես Դադայանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է Winds of Armenia առագաստանավային ակումբի ներկայիս գործունեության մանրամասները, պատմել՝ 2025 թ․-ին նախատեսվող միջոցառումների, ներդրումային հնարավորությունների և նախագծի հիմնարար նպատակների մասին։ Winds of Armenia նախագիծը միտված է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորմանը,

Առաջիկայում տեսնելու ենք ոչ թե ավագանու նիստեր, այլ քաղաքապետարանի դահլիճում անձնական հակամարտության կադրեր․ ՔՊ պատգամավոր

Գյումրու ճակատագիրը ավագանու մանդատ ստացած գյումրեցիների ձեռքում է։ Վստահ եմ, որ նրանց մեջ կան իրենց քաղաքը սիրող մարդիկ, որոնց համար միևնույն չէ քաղաքի կառավարման սպասվելիք կոլապսը։ Ինչո՞ւ կոլապս, որովհետև պարզից էլ պարզ է, որ եթե անգամ սպասվելիք սցենարով Վարդան Ղուկասյանին դարձնեն քաղաքապետ, ապա ավագանին որոշումներ չի կայացնելու, կոնսենսուս չի լինելու այս 2 կլանների միջև։ Եվ

ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը թույլ է տալիս  կրոնական ազատության լուրջ խախտումներ․ Monument Watch

2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը

Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին

Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներս ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  մեր բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու մեզ հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:  Մեր պահանջները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ

Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի:

«Նոան» 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց Հայաստանի առաջնություններում երկար տարիներ չգերազանցված ռեկորդը

«Նոան» ԲԿՄԱ-ի հետ խաղում ընթացիկ առաջնությունում 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գերազանցեց Հայաստանի առաջնություններում երկար տարիներ չգերազանցված ռեկորդը, որը պատկանում էր «Փյունիկին»: «Նոայի» անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղից, որում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6–0 հաշվով ջախջախել էր մրցակցին: Այդ շարքում հաղթանակներ են գրանցված չեմպիոնական մրցավազքում «Նոայի»

Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ․ ԱՄՆ դեսպանատուն

Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան: ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031