Օրվա լրահոսը

«Իդեալիզմի» բարձր ինքնարժեքը

Իմ վաղ մանկության ամենավառ տպավորություններից մեկը: 1963 թ. գարնանը հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ հավաքվում էին Երեւանի Թատերական հրապարակում: Նրանց գալու շարժառիթը ո՛չ փողն էր, ո՛չ պաշտոնը, ո՛չ ճանաչված լինելու, ո՛չ էլ զվարճանալու ձգտումը: Նրանք գալիս էին երկրպագելու Տիգրան Պետրոսյանին, որն այն ժամանակ Մոսկվայում աշխարհի շախմատի թագի համար մրցում էր Միխայիլ Բոտվիննիկի հետ: (Եվ նա, ի

Վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության պայմաններում. «Փաստ»

Նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջ-նախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Դատարանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը ելույթ կունենա հաջորդ նիստում

ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որում եզրափակիչ ճառով պետք է հանդես գար Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը: Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց անձնական հանգամանքներով պայմանավորված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնել: Ծավալվեց հանգամանալից քննարկում, որը տեւեց բավական երկար, որից հետո դատարանը

Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ հետ

«Դու այդ ջրերը Ալիեւին ես խոստացել տալ». Գառնիկ Դանիելյանը՝ Մեղրիում ջրային ռեսուրսների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում նշեց, որ Մեղրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ջրային ռեսուրսների մասին պատահական չէին եւ շատ-շատերը դրանց բուն իմաստը եւ վտանգները չեն հասկացել: «Նիկոլ Փաշինյանի խոսքերի խորքում կարեւոր հարց է: Դա Ալիեւի կողմից հերթական պահանջն է Հայաստանի Հանրապետությունից: Պահանջի էությունը հետեւյալն է: Հայաստանի Հանրապետությունից հոսող բոլոր ջրերային

Բուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու առաջարկը

Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։ Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով

Առողջապահության նախարարությունից 314 միլիոն 247․530 դրամ «Սիլ ինշուրանս»-ին՝ առողջապահական ապահովագրություն գնելու համար

Առողջապահության նախարարությունը սոցփաթեթի շահառուների, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների առողջության ապահովագրության համար պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ։ Ապրիլի 7-ին մեկ անձ գնման ընթացակարգով կատարված գնումը նախարարության վրա արժեցել է 314 միլիոն 247․ 530 դրամ: Պայմանագրային ընդհանուր գումարը հաշվարկվել

«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023թ. սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ

Հրապարակում ենք մեր հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։ Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ: Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված

Ադրբեջանցի հայտնի ակտիվիստը Բաքվի բանտից խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին. Factor TV

Ադրբեջանցի հանրահայտ հետազոտող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ։ Նամակին կից բանաստեղծությունից հատված է։ Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի

«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է. Սերժ Սարգսյան

Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից  բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ:

Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ղեկավարությունը համաձայնվել է, որ Օմանում սկսված Իրան-ԱՄՆ բանակցություններն Իտալիայում շարունակվեն։ Ամերիկյան աղբյուրները հաղորդում են, որ նոր վայրն առաջարկել է Վաշինգտոնը, որը և Թեհրանն ընդունել է։ ԻԻՀ-ի Արտգործնախարարության խոսնակն այսօր հայտարարեց, որ Օմանի պատվիրակն էլ որպես միջնորդ Հռոմում ներկա կլինի։ Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն Եվրոպային և հատկապես Եվրոեռյակին

Ապրիլի 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելի

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից,  15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելի։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Էդգար Ղազարյան. «Անթալիայում Արարատ Միրզոյանը երկկողմ առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ, բայց չի հանդիպել Սերգեյ Լավրովի հետ»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ավանդաբար ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ անդրադարձավ Անթալիայում կայացած Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Անթալիայում կազմակերպված հերթական դիվանագիտական ֆորումին: «Արդեն երրորդ անգամ անընդմեջ այդ ֆորումին մասնակցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մասնակցել է նաեւ ԱԳ փոխնախարար Վահան

«Ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել ժամանակակից Հիտլերի հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները». Ստոկհոլմում բողոքի ցույց է իրականացվել

Ստոկհոլմում բողոքի ցույց է իրականացվել՝ հետեւյալ կոչով. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտնի է հայերի դեմ իր ատելությամբ լի և բռնի հռետորաբանությամբ: Նրա ռեժիմը բարգավաճում է պատերազմի, ճնշումների և էթնիկ ատելության վրա: Սակայն ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել այս ժամանակակից Հիտլերի հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները՝ հօգուտ նավթային գործարքների և խավիարային դիվանագիտության: Ալիևն իսկապես ժամանակակից Հիտլեր

Երկամարտի մեկական արծաթ եւ բրոնզ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ուներ երեք մասնակից: Կանանց 55 կգ քաշային կարգում Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 (85+117) կգ արդյունքով այս անգամ բավարարվեց փոխչեմպիոնի տիտղոսով: Սակայն մեր աղջիկը փոքր ոսկու արժանացավ հրում վարժությունում: Ալեքսանդրայի թիմակից Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում գրանցեց 90 կգ, հրումում՝ 103 կգ եւ երկամարտի 193 կիլոգրամով

ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստում քննարկվել են պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու  դրանց պատճառները

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին: Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ: Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և

Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը․ Սարիկ Մինասյան

Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ: Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից: Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել

Ադրբեջանին առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման գործընթացի դիմումը․ Միրզոյանի հարցազրույցը` թուրքական NTV հեռուստաընկերությանը

Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը։

Արամ Հարությունյանն արդարացվեց

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնում է. «Այսօր երեք տարվա դատական քաշքշուկից հետո՝ արդարացման վերդիկտ կայացվեց հորս՝ Արամ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար: Հ.Գ. Հորդորս դատախազությանը՝ վերջ տվե՛ք Վիշինսկու ոճով քրեաիրավական աճպարարությանը»։

Բաքվում շարունակվում է շինծու գործով դատավարությունը. թիրախում Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանն են

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատական գործով Բաքվում այսօր շարունակել են ցուցմունք տան վկաները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցմունք տվողների թվում այսօր եղել է Արթուր Աբրահամյանը՝ Մուրադ Պետրոսյանի վարորդը, իսկ թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը։ Ըստ այդմ՝ նա պատմել է, թե Մուրադ Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտի խորհրդի շենքում, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը Հայաստանի օրակարգում է. ՀՔԱՎ գրասենյակի երկու տասնամյակ շարունակվող ջատագովության արդյունքը

2025 թվականի մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սա կարևոր առաջընթաց է, որը վկայում է` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շուրջ 20 տարի տևած ջատագովության արդյունքում հնարավոր եղավ հասնել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները

Ստորագրվել է հայ-լիտվական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիրը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի

Ապրիլի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց

Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21

Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանքը՝ 750 հազար դրամի չափով․ նա ազատվեց պատժի կրումից

Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են ապրիլի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:  

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն պարտավոր են դիտորդի կարգավիճակ պահանջել Բաքվից. Հրայր Բալյան

Պատանդների միակ «հանցանքը» նրանց հայ լինելն է։

Բնօգտագործման վճարը նախատեսվում է ավելացնել մոտ 2 անգամ, բացառությամբ սիգի, որի 1 կգ-ի համար կսահմանվի 200 դրամ՝ 65 դրամի փոխարեն

Նախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել

Ադրբեջանը պնդում է, թե Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակ չի բացել

«Ազատություն». Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ հայկական կողմն «անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապատեղեկատվություն է տարածել»։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», – արձագանքելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակութային տունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից թիրախավորելու մասին Երևանի մեղադրանքներին՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ -ն։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031