Օրվա լրահոսը
ՀՀ իշխանությունները արցախցիների նկատմամբ իրականացնում են ներքին խտրականություն. Լարիսա Ալավերդյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ենթարկվել է Սովետական Ադրբեջանի կողմից ուղղակի ագրեսիվ ռազմական հարձակման, իսկ միջազգային իրավունքն ասում է՝ ամեն ժողովուրդ ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչը եւ արել է արցախցին: Արցախցիները ոչ թե սկսել են գործողություններ, այլ Ադրբեջանի ռասիստական, ցեղասպանական քաղաքականությանը եւ գործողություններին պատասխանել են 1988թ փետրվարի 20-ի իրենց որոշմամբ»,-հավելեց տիկին Ալավերդյանը:
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։
Ջալալ Հարությունյանը մոտեցող թշնամու խմբավորման վերաբերյալ միանշանակ չի պնդել, թե մերոնք են. փաստաբան
այկ Թովմասյանին պատրվակ էր պետք, որ այդտեղից նահանջեն, փախուստի դիմեն ու առանց սպասելու Նորայր Հայրապետյանի հետ համաձայնեցնելուն, անմիջապես ասել է՝ թողեք դիրքը: Նույնիսկ ասել է՝ հրանոթներն էլ թողեք, դուրս եկեք:
Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառ
15 ապրիլի, 2025 թ․, Երևան — Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-ից 22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։ Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ
«Կա՞ դեպք, որ ՔՊ-ն ուրիշ որոշում ունի, Դուք՝ դրանից տարբերվող»․ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները՝ ՔՊ-ական պատգամավորին
ագուհի Ղազարյանին հարցրին՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ թանկացմանը, Դուք կարծում եք՝ քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ» է, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող կողմ կամ դեմ լինել թանկացմանը։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Քաղաքացին վճարում է իր տրանսպորտի գումարը և չի տուգանվում»։
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով: «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը: Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
ՄԻՊ-ն ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 14-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations Committee against Torture) հետ հանդիպմանը։ Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը: Պաշտպանն անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող աշխատանքներին, Հայաստանի Հանրապետությունում ոլորտում առկա խնդիրներին: Նշենք,
«Կամ անկարգապահություն է, կամ՝ դիտավորություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ Խնածախում կրակոցների մասին
Նա վերահաստատեց՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ
Բջջային հեռախոսները թաքցված էին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբաններում
Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ոչ թե թալանվածը վերադարձված է և բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու և ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության
Հայրիկս ասում էր՝ եթե չլիներ «Արարատը», չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, եթե չլիներ «Հրազդանը» , չէր լինի «Արարատ 73»-ը. Արաքսյա Մուշեղյան
Ժամանակին, երբ «Հրազդան» մարզադաշտը կառուցվում էր, Մոսկվան հավանություն չէր տվել, ասում էին՝ 70 հազար հոգանոց մարզադաշտ նման փոքր հանրապետության համար ինչու պետք է կառուցվի, բայց Հայաստանում կարողացան ապացուցել, որ դա միայն Երեւանի համար չէ, այլ ողջ Հայաստանի, եւ անգամ հարեւան հանրապետությունների միջոցառումների: Ունենալով նման կարգի մարզադաշտ՝ ցավոք ունենք անփույթ, բարբարոսական վերաբերմունք այդ կառույցի հանդեպ:
Եվրոպան պետք է վճռականորեն միջամտի՝ վերջ դնելու Հայաստանի պատմական տարածքները տենչացող պետությունների ախորժակին. ԵԽ-ում Կիպրոսի պատգամավոր. «Արմենպրես»
Ողջունելի է խաղաղության հասնելու ցանկացած փորձ, եթե այն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները
Դատախազությունը պահանջում է Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 2,3 միլիոն դոլար
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1
«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից Ադրբեջանին պաշտոնական առաջարկ արեց՝ համատեղ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթը
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Ֆասթ Բանկը ս․թ․ ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։ SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝
«Ուզում ես՝ օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե ոչ բարեկեցիկ համայնքում ես ապրում, աղքատ ես»․ Փաշինյանը կառավարության հարկային քաղաքականության մասին
«Հարկերի մի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարստացածները»
Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան
Ապրիլի 24-ը շատ խորհուրդներ ունի, այդ թվում՝ որպես համաշխարհային հայության միասնականության օր: Ցավոք, 110-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ հայերի բնօրրան Արցախը ցեղասպան քաղաքականության հետևանքով հայաթափվել է, Հայաստանի ապագան վտանգված է, իսկ ժողովուրդը՝ պառակտված և հուսալքված:
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է
Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից
«Բա այս 4,2 միլիարդ դոլարը օդի՞ց է ընկեր, հարգելի ժողովուրդ»․ Փաշինյանը` թալանը ետ բերելու մասին
Բյուջեի «մաքուր հեղափոխական եկամտը» ՔՊ իշխանության 7 տարիների ընթացքում 4,2 միլիարդ դոլար է եղել․ Նիկոլ Փաշինյան
Դեսպան Հակոբյանի ու Իրանի արտգործնախարարի տեղակալի հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում
Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է ԵԽ աջակցությունը հուլիսին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը
Լիլիթ Դանեղյանը կառուցողական և արդյունավետ է որակել ԵԽ-ի և գլխավոր դատախազության միջև համագործակցության մակարդակը
Փաշինյանի հեռացման բանալին խորհրդարանում է. այն ի վերջո պետք է նախաձեռնությամբ հանդես գա. Անդրանիկ Գրիգորյան. «Հրապարակ»
«Ժառանգություն» կուսակցությունը տեւական լռությունից հետո նախօրեին քաղաքական խորհրդի լիագումար նիստ է հրավիրել, մասնակցել է տարբեր մարզերից ժամանած 60 պատվիրակ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները: Նիստը վարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, «քննարկել են Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը»: Նշենք, որ կուսակցության մասին համացանցում նշված է, որ
«Սա քերելու մշակույթը ամրապնդելուն միտված օրենք է»․ ՔՊ-ն մերժեց քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը
Ընդդիմադիր պատգամավորները զգուշացնում են՝ իշխանությունը խաբում է հասարակությանը
Ուշացած չէ՞ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին. «Փաստ»
Միայն հայտարարություններով կամ կոչերով անհնար է Բաքվին գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ
ՀՀ-ն ունի կրավորական դիրքորոշում, անհասկանալի կարգավիճակ ու, արհեստական ինչ-որ խաղաղության օրակարգի ձեւակերպումներ, որը կապ չունի իրական խաղաղության օրակարգի հետ. Արամ Օրբելյան. «Հրապարակ»
Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է, թե Հայաստանն «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»: ՀՀ կառավարությունն ի պատասխան որեւէ քայլ չի արել` ո՛չ հերքում, ո՛չ բողոքի նոտա: Իսկ Բաքուն կայծակի արագությամբ է արձագանքում ցանկացած թեթեւ ակնարկի, որը դույզն-ինչ հակասում է իր շահին: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-յան էջում տեղադրված Արցախի դրոշի առիթով Բաքվում Գերմանիայի դեսպանը կանչվեց
Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների, երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի պաշտամունք. ՀՀԿ խորհրդի ուղերձը
Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:
• Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից, հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»:
Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ»
Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել: Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ճանապարհին մառախուղ է
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
«Իդեալիզմի» բարձր ինքնարժեքը
Իմ վաղ մանկության ամենավառ տպավորություններից մեկը: 1963 թ. գարնանը հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ հավաքվում էին Երեւանի Թատերական հրապարակում: Նրանց գալու շարժառիթը ո՛չ փողն էր, ո՛չ պաշտոնը, ո՛չ ճանաչված լինելու, ո՛չ էլ զվարճանալու ձգտումը: Նրանք գալիս էին երկրպագելու Տիգրան Պետրոսյանին, որն այն ժամանակ Մոսկվայում աշխարհի շախմատի թագի համար մրցում էր Միխայիլ Բոտվիննիկի հետ: (Եվ նա, ի


















































