Օրվա լրահոսը
Ինչպես կարելի է գումար կորցնել առցանց գնումներ կատարելիս
Salesboom.am-ը առցանց գնումների բավականին տարածված կայք է: Այնտեղ համապատասխան կտրոններ գնելով կարելի է տարբեր ռեստորաններում, ժամանցի, հանգստի եւ այլ վայրերում ստանալ զեղչեր: Վճարումները կատարվում են Arca վիրտուալ քարտով, MasterCard կամ Visa քարտով, Idram համակարգով եւ Telcell, MegaPay համակարգերի տերմինալների միջոցով: Բայց այս դեպքում էլ կան որոշակի խնդիրներ, որոնց հանդիպեցինք վերջերս: Փետրվարի 4-ին որոշեցինք գնել «Պեկին»
Հանդիպել են Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ
Ուկրաինայում հրադադարը հիմնականում պահպանվում է. Azatutyun.am
«Ազատություն». Այսօր կեսգիշերին ուժի մեջ է մտել Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին հրադադարը, և այն հիմնականում պահպանվում է, թեև տեղեկություններ կան այն մասին, որ որոշ տեղերում անկանոն կրակոցներ հնչել են: Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպես են Ծառուկյանի մասին իրենց տեսակետները փոխում ՀԱԿ եւ ՀՀԿ գործիչները
ՀԱԿ-ը թվարկվել էր այն 76 պատգամավորների անունները, որոնք իրենց պատգամավորական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, եւ այդ ցուցակի 52-րդ համարն էր Գագիկ Ծառուկյանը:
«Էրեխեն մեռնելով՝ մեր իշխանություններին պարզերես արեց». փաստաբան (Տեսանյութ)
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ բավական երկար ելույթ ունեցավ: Նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ոճիր էր կոնկրետ քաղաքացիների, այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ: «Մեր խնդիրը, որն առ այսօր չի լուծված, հետեւյալն է. ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, պաշտոնատար անձիք ի սկզբանե դրսեւորեցին
Արայիկ Մեհրաբյան. «Գագիկ Ծառուկյանին ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից ազատելը հրատապ խնդիր չէր»
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հաստատել է տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառոուկյանն ազատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Aravot.am-ը խորհրդի անդամ Արայիկ Մեհրաբյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը: Քաղաքական գնահատական չտալով՝ պարոն Մեհրաբյանն ասաց. «Չեմ կարծում, թե դա այսօր անհապաղ լուծում պահանջող խնդիր էր: Գագիկ
«Այդ երբվանից Ծաղիկ Ռուբոն հայոց զորավարից աչոտ ուզող եղավ». ԵԿՄ անդամների արձագանքը
Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ազատամարտիկների խոսքեր՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին: Նահապետ Գեւորգյան՝ ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր, ԵԿՄ վարչության անդամ -Էս Ծաղիկ Ռուբոն ֆորմա հագավ, Նաբերեժնիում մի-էրկու հատ նկարվեց, իրեն դրեց կռված տղու տեղ, ձեն չհանեցինք, հիմա ինքն էլ ա հավատացել հա՞, որ ազատամարտիկ ա եղել:
Դեսպան Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում. Ադրբեջանի փորձերը լոկ պատրանք են
Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Դեսպան Կիրակոսյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշվեց, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին,
Հայկ Բաբուխանյանը հայտնել է նախագահին աջակցելու մասին
ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության ընդլայնված նիստ, որը վարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Օրակարգում էր ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի դեմ համասեռամոլների միջազգային լոբբինգի ծավալած արշավին հակազդելու հարցերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում Հայկ Բաբուխանյանը հայտնեց ՍԻՄ կուսակցության կողմից ՀՀ Նախագահի քաղաքական վերլուծությունը, գնահատանքները եւ եզրակացությունները ամբողջությամբ կիսելու
Արոնյանը ոչ-ոքիների ավանդույթը շարունակում է
Մեկնարկել է «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր 2015» գերմրցաշարը, որին հրավիրվել են ժամանակակից շախմատի վեց գերհզոր գրոսմայստերներ: Հիմնական մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Միավորը բաժանել են նաեւ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը, իսկ Հիկարու Նակամուրան առավելության է հասել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Այսօր Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:
Գերատեսչությունները մերժում են Ավետիսյանների սպանության գործով տեղեկություններ տրամադրել. (Տեսանյութ)
Գեւորգ Կոստանյանին դատի են տվել՝ պահանջելով հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակը Այս մասին Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ Գյումրիում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա իր ելույթի սկզբում նեղվեց, որ աղմկահարույց այս սպանության գործով բազմաթիվ նյութեր գաղտնի են պահվում՝ խախտելով «Տեղեկատվության ազատության
Փորձաքննությամբ Վալերի Պերմյակովից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել
Հատուկ քննչական ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված
Բզկտված սերեր (պատմվածք)
Սահակի սիրած աղջիկը, որի հետ ընկերություն էր անում, հանկարծակի ամուսնացավ իր սիրած տղայի հետ և արդեն մեկ տարի էր, որ նրանք չէին հաղորդակցվում: Սակայն աղջիկը անսպասելի զանգահարեց և նրան հանդիպման հրավիրեց: Երբ հաջորդ օրը նրանք հանդիպեցին ժամադրավայրում, Անահիտը փորձում էր արդարացում գտնել իր արարքի համար և ներողություն խնդրեց Սահակից, նույնիսկ լաց եղավ: -Ես սխալ եմ
Սոխով ֆրանսիական ապուր (տեսանյութ)
Ֆրանսիական խոհանոցի այս յուրօրինակ ճաշատեսակը շատ ինքնատիպ համ ունի եւ շատ հագեցնող է: Սա այն ուտեստներից է, որ կամ շատ հավանում են, կամ ամենեւին չեն հավանում: Իր խտության եւ չափից դուրս հագեցնող լինելու պատճառով այն համեմատելի է մեր խաշի հետ: Անհրաժեշտ մթերքները Սոխ-5-6 գլուխ (կարող եք օգտագործել եւ սպիտակ, եւ կարմիր սոխ) Պրաս (բուլղարական սոխ,
Սուրիկ Խաչատրյան. Գագիկ Ծառուկյանը երեւի մեր նախագահին չի ճանաչում. Tert.am
«Իսկ էս երկրում ո՞վ չի բարեգործ, սաղս էլ բարեգործ ենք էլի, եթե մեր երկրի համար երկու կոպեկ ներդրում ենք անում, դա նշանակում է, որ անպայման երկիրը մեզ պարտական է, հա՞»։
Թունավորում Երեւանում
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Փետրվարի 15-ին, ժամը 02.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Վարդաշենի 5-րդ նրբանցքի բնակիչներ Գ. Չ.-ն (ծնվ. 2007 թ.), Մ. Չ.-ն (ծնվ. 2002 թ.) և Ա. Չ.-ն (ծնվ. 1999 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կայացավ ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 6-րդ առաջնությունը
«Հայաստան» մարզական միության դահլիճում կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության հայաստանյան մասնաճյուղի համատեղ կազմակերպած սեղանի թենիսի ավանդական՝ 6-րդ, առաջնությունը, որի հովանավորը «ՎիվաՍել ՄՏՍ»-ն է: Մրցաշարին, որը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքելով առողջ ապրելակերպը տարածել եւ արմատավորել նաեւ լրատվական դաշտում, այս անգամ մասնակցելու հայտ ներկայացրել էին 17 ԶԼՄ-ների 42 ներկայացուցիչներ: Կանանց եւ տղամարդկանց
Եղանակը Հայաստանում
ԱԻՆ–ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում՝ փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 5-7 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
«Ռուսաստանը թաքցնելու շատ լուրջ բան ունի». Դավիթ Շահնազարյանը՝ Ավետիսյանների սպանության մասին (Տեսանյութ)
Այսօր Գյումրու «Արաքս» հյուրանոցի դահլիճում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ: Հանրային քննարկմանը մասնակցելու էին եկել փաստաբաններ, իրավաբաններ, դասախոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ այլք: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքն ու վերլուծությունները, ինչպես նաեւ կատարած քայլերը:
Իջեւանի խորհրդանիշ հյուրանոցը ավերվել է
Շենքը, ռումբի նման, կախվել է քաղաքապետարանի գլխին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող ինը հարկանի հյուրանոցը խորհրդային ժամանակ համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այդ տարիներին Խորհրդային Միության տարբեր ծայրերից Իջեւան քաղաք եկած զբոսաշրջիկներին, մարզիկներին այդ հյուրանոցում էին տեղավորում: Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին 3 տարում հյուրանոցից հանվել, տարվել են ալյումինե
Հայ հանդիսատեսի կողմից սիրված փառատոնը մեկնարկեց «Նմանակման խաղ» ֆիլմով
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման և պահպանման գաղափարին: Բրիտանական խորհրդի և Երևանում բրիտանական դեսպանատան կազմակերպած փառատոնի մեկնարկը տրվեց այսօր «Մոսկվա» կինոթատրոնում: Փետրվարի 14-20-ն անցկացվող փառատոնին կներկայացվեն բազմաբնույթ ֆիլմեր, որոնք, սակայն, միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ սիրո: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ընդգծեց, որ ընկերությունն արդեն երրորդ տարին է փառատոնը
«Պերմյակովը չէր կարող մենակ լինել». Ավետիսյանների հարազատներ
Սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ գտնեն իրական հանցագործին ու պարտադիր պատժեն Հայաստանի Հանրապետությունում՝ մեր արդարադատությամբ: «Մի հոգի չէր սպանեցին, անցավ, գնաց, կորավ, փակվեց… Եթե Հայաստանի Հանրապետությունում է սպանդը տեղի ունեցել, ինչո՞ւ այստեղ չպիտի դատվի, ի՞նչ գործ ունի ոճրագործը ռազմաբազայում, մեր բողոքը հենց այդ է: Չգիտես ինչու՝ ոչ մեկը ոչ մի բան էս ուղղությամբ չի
Ինչ եմ անելու Մեծ Պահքի ժամանակ
Միանգամից ասեմ, որ իմ անձնական կարծիքը որոշ չափով տարբերելու է հոգեւորականների հնչեցրած «պաշտոնական» տեսակետից: Բայց ամեն մարդ իրավունք ունի ի՛ր ճանապարհն ընտրելու: Սովորաբար ասում են, որ Պահքի ժամանակ մարդը պետք է իրեն զրկի հաճույքներից: Դա իմ դեպքում անհնար է: Ամեն առավոտ արթնանալը եւ Աստծո ողորմության լույսը տեսնելն ինձ համար հաճույք է: Երեւանի փողոցներով քայլելը եւ
«Այդ մարդը այնքան էլ սակավամիտ չի եղել էլի». փաստաբանը՝ Պերմյակովի մասին
Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ գործողություններ կան, որոնք որ պետք
Լուկաշենկո. Բելառուսը դեռ չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից
Մինսկը այս պահին չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին, ըստ «Tass» գործակալության «Россия 1» հեռուստաընկերության «Вести в субботу» ծրագրին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու մասին երկու շաբաթ առաջ սպառնացել էր հենց Լուկաշենկոն: Նրա խոսքերով՝ այդպիսի քայլի Մինսկը կարող է գնալ, եթե միության իրենց
Պերմյակովի հեռախոսազրույցները վերծանված են. մանրամասնում է փաստաբան Երեմ Սարգսյանը (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում էր Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը: Վերջինս հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկում՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ տանը: Այնուհետ փաստաբանը ու Ավետիսյանների հարազատները համատեղ հարցազրույց տվեցին լրագրողներին: Փաստաբանն ասաց, որ իրենք ամենաքիչ հավանական վարկածն անգամ քննարկման թեմա են դարձնում, որպեսզի ամբողջական պատկեր ունենան:
Ստեփան Մարգարյանը՝ իմպիչմենտի մասին. «Այս պահին մենք վերջնական տարբերակ չունենք, թե ինչ ենք անելու»
Սակայն Ստեփան Մարգարյանը չի բացառում դեպքերի նման ընթացքը Փետրվարի 13-ին Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավարար հիմք է իմպիչմենտի համար: «Այդ ելույթը Սահամանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս այն խախտելու դեպքում դնել իմփիչմենթի խնդիրը»,- ասել է Օսկանյանը: «Սերժ Սարգսյանի
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ստեփան Մարգարյան. «Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել»
Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ լավ պատկերացնում է իր անելիքները «Երկրի իրավիճակն այսօր կարելի բնութագրել որպես ծանր, լարված»,- փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել: Նա նշեց, որ մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած քայլերին իշխանությունը հակադրեց բավականին
Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից. News-book.org
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը NewsBook-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































